Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Ամանորյա հրաշք 
+ 06.12.2014 +
ՈՂՋՈ՜ՅՆ ՀԱՅԱՍՏԱՆ BONJOUR L'ARMENIE 
+ 21.09.2013 +
Մեկնարկվեց «Ճանաչենք մեր եկեղեցին» ծրագրի երկրորդ փուլը 
+ 05.04.2014 +
Դու իմ միակը ճակատագրով 
+ 09.07.2013 +
Հուզիչ և իրական պատմություն 
+ 21.08.2013 +
Ճանաչենք մեր եկեղեցին 
+ 08.08.2013 +
Մայր Թերեզա 
+ 21.12.2014 +
Ծերունին ու երիտասարդը 
+ 25.06.2013 +
Արվամոլությունը նողկալի երևույթ է 
+ 29.07.2013 +
Դեպի մեծ աշխարհ: Քայլ առաջին… 
+ 30.09.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 14 » ԽԱՉՎԵՐԱՑԻ ՄԱՍԻՆ
23:54
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՄԱՍԻՆ
Խաչը թե հին աշխարհում և թե առավելապես Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում անարգ մահվան ու չարչարանքի գործիք էր: Խաչն օգտագործվում էր հռոմեացիների կողմից ծանր հանցանքի մահապատիժներն իրականացնելու համար: Դրա նպատակն էր դատապարտյալին զրկել հեշտ մահվանից և նրան մահվան դուռը հասցնել դանդաղ` տանջելով և արյունաքամ անելով: Կայսրության տարածքում սովորաբար խաչ էին հանվում ապստամբ բարբարոսները և ստրուկները: ՙ... Որովհետև բոլոր մահերից ավելի անարգ է խաչի մահը (Ս. Գրիգոր Տաթևացի), ինչպես ասում է Օրենքը. ՙԱստծուց անիծված է նա, ով կախված է ծառից՚ (Բ Օրենք ԻԱ 23): Եվ ահա ժամանակների լրումին աշխարհ եկած Աստծո Միածին Որդին Իր անմեղ արյունը թափելով Գողգոթայի բարձունքում անիծված մահապատժի գործիք հանդիսացող խաչը սրբացրեց և դարձրեց հավատավոր ժողովրդի երկրպագության առարկա: Խաչն այլևս դադարեց միայն նյութական առարկա դիտվել և դարձավ ողջ մարդկության փրկության խորհրդանիշը: Քրիստոս կամավորապես հանձն առավ խաչի անարգ ու նախատելի մահը, Իր աստվածությունից խոնարհվեց և բարեհաճեց այնպիսի մահով մահանալ, որով մահանում էին ավազակներն ու ստրուկները: Աստվածորդին երկնքից երկիր իջավ, որպեսզի մարդկանց երկրից երկինք բարձրացնի: Քրիստոսի խաչը հաշտության հող նախապատրաստեց Աստծո և մարդու միջև, որով վերցվեց մեղքի պատճառով գոյացած պատնեշն ու օտարացումը և մի տեսակ կամուրջ ստեղծվեց մահից դեպի կյանք անցնելու:
Խաչվերացի տոնը կապված է պատմական հետևյալ իրողության հետ: 613 թվակա-նին Պարսից Խոսրով թագավորը արշավեց Բյուզանդիայի վրա: Բյուզանդիան չկարողանալով ծնկի բերել` նա արշավեց դեպի Երուսաղեմ, որն ավերելուց բացի Քրիստոսի խաչափայտը, որ մնացել էր մինչև այդ ժամանակները, գերեվարեց ու տարավ Պարսկաստան: Հերակլ կայսրը 15 տարի անց միայն կարողացավ գերեվարությունից ետ դարձնել խաչափայտը: Ինչպես վկայում է պատմությունը, Մժեժ Գնունի իշխանը իր զորաբանակով մասնակցեց Հերակլի արշավանքին դեպի Պարսկաստան, և խաչափայտը նաև Հայաստան աշխարհով անցկացրին և մի բարձունքի վրա զետեղեցին, որպեսզի ժողովուրդն այնտեղ երկրպաություն կատարի խաչափայտին:
Ի՞նչ է խաչի խորհուրդը.
Խաչի խորհուրդը մեծ է և սքանչելի, քանզի այն Տիրոջ խաչելությունից ի վեր քրիստոնեական բոլոր ժամանակներում լուռ վկան է մարդկության համար կատարված աստվածային փրկագործության: Փրկության գաղափարը մենք հասկանում ենք իբրև Աստծո պահպանությունն իր ժողովրդին: Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված նամակում ասում է. ՙԽաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար, Աստծո զորություն և իմաստություն (Ա Կորնթ. Ա 18): Արդ, որո՞նք են խաչի զորությունն ու իմաստությունը: Խաչը հաղթության նշան է. ներքևի մասն ավերեց դժոխքը, վերևինը բացեց երկնքի արքայության դռները, աջ թևը պարգևներ է բաշխելու արդարներին, ձախը դատապարտելու է մեղավորներին: Քառաթև խաչը խորհրդանշում է նաև չորս առաքինությունները. վերին մասը նշանակն է սիրո, ստորինը` խոնարհության, աջը` հնազանդության, իսկ ձախը` համբերության՚ (Ս. Գրիգոր Տաթևացի): Խաչի զորությունը կարելի է նմանեցնել Մովսեսի պատրաստած պղնձե օձին, որին նայողը փրկվեց (Թվեր ԻԱ 4-9), նաև` Եգիպտոսի հրեական տների ճակատի արյան նշանին, որը փրկեց նրանց անդրանիկներին (Ելք ԺԲ):
Մենք այսօր պաշտում ենք խաչը: Շատերը մեղադրել և մեղադրում են Քրիստոսի Եկեղեցուն խաչը պաշտելու և երկրպագելու համար` ասելով թե խաչը չարչարանքի և մահվան գործիք է: Սակայն Հայաստանյայց Եկեղեցին և Առաքելական մյուս բոլոր Եկեղեցիները խաչը պաշտում են, խաչը իրենց եկեղեցիների ճակատին են զետեղում, խաչը մենք կրում ենք մեր կրծքի վրա, խաչով սկսում և ավարտում մեր առօրյան:
Խաչը այսպիսով դառնում է ոչ միայն մեղքի քավության միջոց, այլ նաև հաղթանակի: Սատանան սարսափում է խաչի նշանից, որով կարող ենք վանել նրա զորությունը և գայթակղությունը մեր միջից: Խաչը զորության նշան է մեզ համար, որովհետև խաչով մենք կարողացանք ապրիլ մեր ամբողջ պատմության ընթացքում: Խաչն է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքում Հիսուսին երկնքից իջեցրեց դեպի երկիր: Խաչով է, որ մեր ժողովուրդը մկրտվեց, հաղորդվեց և արժանի դարձավ փրկության: Խաչով է, որ կնքվում ենք մկրտության ավազանի մեջ: Ինչպես Ս. Գրիգոր Տաթևացին է ասում. ՙխաչը մեզ համար կոչվում է սրբություն, փրկություն, արդարություն և իմաստություն՚:
Արդ խնդրենք Հիսուսին ասելով. ՙԽաչ Քո եղիցի մեզ ապաւէն, Տէր Յիսուս. ամէն՚:

Տեր Մինաս աբեղա Հախվերդյան

Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 1323 | | Քրիստոսի խաչափայտ, Խաչվերաց, Մովսես, Բյուզանդիա, Գրիգոր Տաթևացի, Աստծո որդի, Սուրբ Գրիգոր Լուսավորից, Եգիպտոս, Տեր Մինաս աբեղա Հախվերդյան, Խաչ | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024