|
Դու ուզեցիր + 26.07.2013 + Ուղղակի ցավ էր... + 23.07.2013 + «Բանտում էի, եւ ինձ այցի եկաք» + 04.10.2013 + Ինչպես ծնվեց «Անլռելի զանգակատունը» + 19.08.2012 + ԻՆՉԻ՞Ց Է ԳՈՒՆԱՏՎՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄՔԸ , կամ ` ՔԱՆԴԵՑԵՔ... + 27.08.2013 + Մի աստղ բացակա էր երկնքում + 20.08.2013 + Համեստությունն անգին զարդ է: Մեծ հոգիներին է հատուկ.... + 12.09.2013 + Էսօր մի պահ հանկարծ + 19.09.2012 + Աստված կա + 30.06.2013 + Կարոտում եմ մանկությունս + 25.07.2013 +
|
Главная » 2012 » Օգոստոս » 25 » Ամենալավ վկայականը
|
Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր: Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին: - Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան,-հարցրեց ընկերը,- չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ: -Սխալվում ես,-ասաց վաճառականը,-այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: Դեռ շեմքին` գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց: Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշները շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին, չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրմն` կրթված տղա է: Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին: Ի՞նչ ես կարծում, այս ամենը ամենալավ վկայականները չէի՞ն....
|
Категория: ԱՌԱԿՆԵՐ |
Просмотров: 967 |
Добавил: HAYQRISTONEA
| Рейтинг: 5.0/1 |
|
|
|