Նախատոնական անականկալ անապահով ընտանիքներին + 29.12.2013 + Թվաց... + 04.06.2013 + Արգիշտի Արքա + 09.09.2013 + Նորից այնտեղ` մեր տուն + 27.10.2012 + Թեմական երիտասարդական ժողով + 20.11.2012 + «Աստվածամոր կերպարի մեջ կարելի է գտնել մարդու առաքինութ... + 11.10.2013 + Ուշացած նամակ + 03.08.2013 + ՈՂՋՈ՜ՅՆ ՀԱՅԱՍՏԱՆ BONJOUR L'ARMENIE + 21.09.2013 + Ինչպես ծնվեց «Անլռելի զանգակատունը» + 19.08.2012 + Մոլորակի մարդը + 21.07.2012 +
|
Главная » ԱՌԱԿՆԵՐ
Արծիվն ընկավ նապաստակի հետևից: Նապաստակը տեսավ, որ ոչ մի տեղից օգնություն չկա, դիմեց իրեն պատահած միակ արարածին` աղբի բզեզին: Բզեզը նապաստակին սիրտ տվեց և, իր առջև արծվին տեսնելով, խնդրեց ձեռք չտալ իրեն ապավինողին: Բայց գիշատիչը նույնիսկ ուշադրություն չդարձրեց այդպիսի մի չնչին պաշտպանի վրա և նապաստակին խժռեց: Բզեզն այդ վիրավորանքը չմոռացավ. նա աչքը չկտրեց արծվի բնից և ամեն անգամ, հենց որ արծիվը ձու էր ածում, բարձրանում էր, ձվերը բնից դուրս էր գլորում ու ջարդում: Արծիվը, վերջապես, ոչ մի տեղ հանգիստ չգտնելով, ապաստան փնտրեց Զևսի մոտ և խնդրեց մի ապահով տեղ տալ իրեն, որ ձու ածի: Զևսն արծվին թույլ տվեց, որ ձվերն իր գոգը դնի: Բզեզն այդ տեսնելով, կոլոլեց աղբի գուղձը, թռավ հասավ Զևսին, և գուղձը գցեց նրա ծոցը: Զևսը նստած տեղից վեր թռավ, որպեսզի աղբը իր վրայից թափ տա, և արծվի ձվերը ցած գցեց: Ասում են այդ պահից, երբ աղբի բզեզները դուրս են գալիս, արծիվները այդ նույն ժ
...
Կարդալ ավելին »
|
Նա ասաց. -Ինձ շատ կանայք են դուր գալիս: Ես չեմ կարող միայն մեկի հետ լինել: Նե ի պատասխան ժպտաց:  Նա ասաց. Ես իմ գլխի տերն եմ: Ես ազատ եմ և ոչ ոքի ոչինչ պարտավոր չեմ: Նե ծխեց և աչքերը խոնարհեց: Նա ասաց. Ինձ դուր են գալիս կանայք, որոնք հասկանում են ինձ և գնհատում են իմ ազատությունը: Նե քմծիծաղ տվեց ու դուրս փչեց ծուխը: Նա ասաց. -Արի լավ ժամանակ անցկացնենք, դու ինձ դուր ես գալիս: Նե հանգցրեց ծխախոտը և նայեց նրա աչքերին: Նա հասկացավ, որ նե չի առարկում: Նա հարցրեց. -Դու հավանաբար, շա՞տ տղամարդիկ ես ունեցել: Նե գրկեց ու ամուր սեղմեց նրան: Նա հարցրեց. -Ինձ հետ լավ ես զգո՞ւմ: Նե փակեց աչքերն ու համբուրեց նրան: Առավոտյան հեռանալիս նա ասաց. -Ամեն ինչ հրաշալի էր, միայն թե սա թող մեր մեջ մնա: Նե ձեռքը մեկնեց և նրա ուսի վրայից հեռացրեց անտեսանալի փոշեհատիկը: Նա ասաց. -Ես կզ
...
Կարդալ ավելին »
|
Եվան զբոսնում էր Եդեմական այգում, երբ օձը մոտեցավ նրան:  -Կեր այս խնձորը,-ասաց նա: Աստծո կողմից ուսուցանված Եվան հարաժարվեց: -Կեր այս խնձորը,-պնդում էր օձը:-Եթե ուտես, ապա դու ավելի գեղեցիկ կդառնաս քո ամուսնու համար: -Ինձ դա հարկավոր չէ, ասաց Եվան:-Նա ինձնից բացի ուրիշ ոչ ոք չունի: Օձը ծիծաղեց: -Իհարկե ունի: Քանի որ Եվան չհավատաց նրան, օձը նրան տարավ դեպի բլուրը, որտեղ ջրհոր կար:
|
(Բիրմայի ժողովուրդների հեքիաթներից)Վաղնջական ժամանակներում առյուծը երեք հազար անտառների թագավոր էր:Նա աղվեսին կնության վերցրեց, և շուտով նրանք որդի ունեցան: Արտաքին տեսքով նա լրիվ նման էր առյուծի, բայց ոչ թե առյուծի
...
Կարդալ ավելին »
|
Միացյալ նահանգների պրեզիդենտ Կալվին Կուլիջը մի անգամ մի խումբ
բարեկամների ընթրիքի էր հրավիրել Սպիտակ տուն: Անհանգստանալով, որ հանկարծ
որևէ վրիպում թույլ չտան սեղանի շուրջը, հյուրերը որոշեցին ամեն ինչում
ընդօրինակել Կուլիջին: Նրանց ստրատեգիան արդարացնում էր իրեն այնքան
ժամանակ, մինչև սուրճ մատուցեցին: Պրեզիդենտը սուրճը լցրեց ափսեի մեջ:
Հյուրերը նույն բանն արեցին: Կուլիջն ափսեի մեջ շաքար ու սերուցք
ավելացրեց: Հյուրերը կրկնեցին նույն բանը: Այնուհետև Կուլիջն ափսեն դրեց
հատակին` իր կատվի առջև: /Էրիկ Օլսոն/ Ապրելու Արվեստը, գիրք 8 Հրաչյա Ամիրյան
|
Ձեր սիրտը կատաղի տրոփում է, շունչն էլ կտրվո՞ւմ է: - Դա Սեր չէ, դա Համակրանք է... Ձեզ համար դժվար է նույնիսկ ֆիզիկապե՞ս կտրվել իրարից: - Դա Սեր չէ,դա Տռփանք է... Դուք հպարտանում եք Ձեր զուգընկերոջո՞վ (զուգընկերուհիով): - Դա Սեր չէ, դա Հաջողություն է... - Դուք ցանկանո՞ւմ եք միշտ լինել Ձեր զուգընկերոջ (զուգընկերուհու) հետ: - Դա Սեր չէ, դա Միայնակություն է... -Դուք նրա հետ եք, որովհետև այդպե՞ս է պետք: - Դա Սեր չէ, դա Նվիրվածություն է... Դուք նրան աջակցում եք միայն, որպեսզի չնեղացնե՞ք նրան: - Դա Սեր չէ, դա Խղճահարություն է... Դուք նրա կողքին եք, որովհետև դրա հետ ոչինչ չե՞ք կարող անել: - Դա Սեր չէ, դա ուժեղ Հակում է... Դուք ներու
...
Կարդալ ավելին »
|
Կանանց քոլեջի կին դեկանը նոր ընդունված ուսանողուհիներին ներկայացնում էր մնացածներին: Նա որոշեց, որ տեղին կլինի անդրադառնալ նաև սեքսի և բարոյականության թեմային. -Գայթակղության պահերին ամեն անգամ ըմդամենը մեկ հարց տվեք ինքներդ ձեզ. «Արժե՞ արդյոք մեկ ժամվա հաճույքը փոխել մի ամբողջ կյանք տևող խայտառակության հետ»: Դասախոսության ավարտին, նա ներկաներին հարցրեց` արդյո՞ք հարցեր ունեն իրեն տալու: Աղջիկներից մեկը երկչոտությամբ ձեռք բարձրացրեց և հարցրեց. -Դուք չեք կարող արդյոք պատմել, թե ինչպե՞ս է ձեզ հաջողվում ձգել դա մի ամբողջ ժամ:
|
(Քրիստոնեական առակ) Մի մարդու թվում
էր, որ իր կյանքը շատ ծանր է: Եվ նա մի անգամ գնաց Աստծո մոտ, պատմեց իր
դժբախտությունների մասին ու խնդրեց նրան. «Կարելի՞ է, ես ինձ համար ուրիշ
խաչ ընտրեմ»: Աստված ժպտալով նայեց մարդուն, նրան կանչեց պահեստարան, որտեղ խաչերն էին և ասաց. «Ընտրի'ր»:
Մարդը մտավ պահեստարան, նայեց ու զարմացավ. «Ինչ տեսակ խաչեր ասես չկային
այստեղ` և' փոքր, և' միջակ, և' թեթև»: Մարդը երկար շրջեց
պահեստարաններում`որոնելով ամենափոքր ու ամենաթեթև խաչը: Ի վերջո նա գտավ
փոքրիկ-փոքրիկ, թեթև-թեթև մի խաչիկ, մոտեցավ Աստծուն և ասաց. «Տ'եր Աստված,
կարելի՞ է ես սա վերցնեմ»: «Կարելի է,- պատասխանեց Աստված:-Դա հենց քո սեփականն է, որ կա»:
|
Սատանան իր ճտի հետ նստած էր բարձր լեռան վրա:
Ներքևում` ձորի միջով անցնում էր մեծ ճանապարհը: Ճանապարհով երկու եզ լծած,
ծանր բեռնած մի սայլ էր դնում: Տերը ուրախ քայլում էր նրա կողքով, սուլում
իր համար, եզներով շոյելով` քշում: Հանկարծ
եզներից մեկը ծառս եղավ օձահարի նման, խրտնեց, տռճկի տվեց, գժի պես վեր ու
վար թռավ և սայլի ու մյուս եզան հետ գլորվելով ձորը` ջախջախվեց: Տերը
սաստիկ հայհոյեց. - Այ ես քու սատանայի հերն անիծե՜մ: Սատանայի ճուտ զարմանքով դիմեց հորը. - Այդ մարդն ինչո՞ւ է քեզ հայհոյում, հայրիկ: Չէ՞ որ դու բոլորովին անմեղ ես ու նրանից հեռու: Սատանան քրքջաց: - Է՜, որդի՛ս, եթե իմ մատը եզան պոչի տակ չլիներ, սայլը չէր գլորվի ձորը: ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ
|
Դարբինը հագուստներ է պատվիրում մի դերձակի: Եվ երբ դրանք պատրաստ են լինում` վերցնում է տանում անխոս: Դերձակը հարցնում է.-Իսկ վա՞րձը, դարբին ախպեր: -Էգուց, դերձակ ախպեր,-ասում է: Մյուս օրը դերձակը գնում է վարձն ուզելու: -Էգուց, վարպետ, էգուց,-պատասխանում է նորից դարբինը: Էգուց գնալու փոխարեն դերձակը գնում է մի շաբաթ հետո: -Էսօր չունեմ, դերձակ ախպեր,-ասում է դարբինը,-էգուց անպատճառ: Դերձակը գնում է մյուս օրը, բայց դարբինը դարձյալ չի վճարում և նորից ասում է. -Էգուց: Այս անգամ դերձակը որոշում է ինքը չգնալ. ուղարկում է աշակերտին: Աշակերտը գնում է տեսնում դարբինը չկա: Դարբնոցում լինում է միայն նրա աշակերտը: Իմանալով դա ինչի է եկել` ասում է. -Եթե էս զնդանի տակի քոթուկը կանաչի` դուք էլ ձեր վարձը կստանաք: Դերձակի աշակերտը գնում է, դարբինը գալիս է: -Դա ի՞նչ է
...
Կարդալ ավելին »
| |
|
|
« Ապրիլ 2025 » |
Երկ |
Երե |
Չոր |
Հին |
Ուրբ |
Շաբ |
Կիր |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
|