Welcome Гость | RSS
Main / Registration Login
ՑԱՆԿ
Լեգենդ դարձած արտիստը 
+ 16.08.2012 +
Մի աստղ բացակա էր երկնքում 
+ 20.08.2013 +
Ավետման տոնին ընդառաջ համերգային ծրագիր սիրիահայերի համ... 
+ 16.05.2013 +
Տղան, տղամարդն ու ծերունին կամ կորած հավատ 
+ 23.08.2013 +
Համբուրում ենք Վեհափառ Հոր Աջը, այն ավելի զորացնելու պա... 
+ 22.08.2013 +
«Ո՛վ ծոյլ, մրջիւնին գնա, անոր ճամբաները տես ու իմաստուն... 
+ 02.08.2013 +
Գեղեցիկ մի ծիսակարգ ևս 
+ 24.09.2011 +
ՍԵՐԸ 
+ 23.07.2013 +
«Միայն երաժշտությունը ունի բնավորություն ձեւավորելու ու... 
+ 22.03.2012 +
Հուշեր Վազգեն Վեհափառի մասին 
+ 26.09.2013 +
ՊԱՀՈՑ

Главная » 2013 » Սեպտեմբեր » 9 » Արծիվն ու Բզեզը
18:31
Արծիվն ու Բզեզը
Արծիվն ընկավ նապաստակի հետևից: Նապաստակը տեսավ, որ ոչ մի տեղից օգնություն չկա, դիմեց իրեն պատահած միակ արարածին` աղբի բզեզին: Բզեզը նապաստակին սիրտ տվեց և, իր առջև արծվին տեսնելով, խնդրեց ձեռք չտալ իրեն ապավինողին: Բայց գիշատիչը նույնիսկ ուշադրություն չդարձրեց այդպիսի մի չնչին պաշտպանի վրա և նապաստակին խժռեց: Բզեզն այդ վիրավորանքը չմոռացավ. նա աչքը չկտրեց արծվի բնից և ամեն անգամ, հենց որ արծիվը ձու էր ածում, բարձրանում էր, ձվերը բնից դուրս էր գլորում ու ջարդում: Արծիվը, վերջապես, ոչ մի տեղ հանգիստ չգտնելով, ապաստան փնտրեց Զևսի մոտ և խնդրեց մի ապահով տեղ տալ իրեն, որ ձու ածի: Զևսն արծվին թույլ տվեց, որ ձվերն իր գոգը դնի: Բզեզն այդ տեսնելով, կոլոլեց աղբի գուղձը, թռավ հասավ Զևսին, և գուղձը գցեց նրա ծոցը: Զևսը նստած տեղից վեր թռավ, որպեսզի աղբը իր վրայից թափ տա, և արծվի ձվերը ցած գցեց: Ասում են այդ պահից, երբ աղբի բզեզները դուրս են գալիս, արծիվները այդ նույն ժամանակ բույն չեն հյուսում:
Առակս ցուցանե, որ ոչ մեկին չպետք է արհամարհել, քանզի ոչ ոք այնքան անզոր չէ, որ վրեժ չլուծի վիրավորանքի համար:

Եզոպոս

Категория: ԱՌԱԿՆԵՐ | Просмотров: 1039 | Добавил: HAYQRISTONEA | Теги: Արծիվն ու բզեզը, Հեղինե Մարգարյան, նամաստակ, Առակներ, Եզոպոս, Զևս | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2025