|
Ավետման տոնին ընդառաջ համերգային ծրագիր սիրիահայերի համ... + 16.05.2013 + Սուրբ Սարգսի տոնի առիթով Խոկման հատուկ արարողություն Հա... + 24.01.2013 + Աստված կա + 30.06.2013 + ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ + 04.04.2013 + Քունս չի տանում... + 17.07.2013 + Հին նստարանը + 31.08.2013 + ԽԱՉՎԵՐԱՑԻ ՄԱՍԻՆ + 14.09.2013 + «Միայն երաժշտությունը ունի բնավորություն ձեւավորելու ու... + 22.03.2012 + Ապաշխարություն և Հաշտություն + 14.04.2014 + Ուշացած նամակ + 03.08.2013 +
|
Главная » 2012 » Սեպտեմբեր » 2 » Էգուց
|
Դարբինը հագուստներ է պատվիրում մի դերձակի: Եվ երբ դրանք պատրաստ են լինում` վերցնում է տանում անխոս: Դերձակը հարցնում է. -Իսկ վա՞րձը, դարբին ախպեր: -Էգուց, դերձակ ախպեր,-ասում է: Մյուս օրը դերձակը գնում է վարձն ուզելու: -Էգուց, վարպետ, էգուց,-պատասխանում է նորից դարբինը: Էգուց գնալու փոխարեն դերձակը գնում է մի շաբաթ հետո: -Էսօր չունեմ, դերձակ ախպեր,-ասում է դարբինը,-էգուց անպատճառ: Դերձակը գնում է մյուս օրը, բայց դարբինը դարձյալ չի վճարում և նորից ասում է. -Էգուց: Այս անգամ դերձակը որոշում է ինքը չգնալ. ուղարկում է աշակերտին: Աշակերտը գնում է տեսնում դարբինը չկա: Դարբնոցում լինում է միայն նրա աշակերտը: Իմանալով դա ինչի է եկել` ասում է. -Եթե էս զնդանի տակի քոթուկը կանաչի` դուք էլ ձեր վարձը կստանաք: Դերձակի աշակերտը գնում է, դարբինը գալիս է: -Դա ի՞նչ էր ուզում,-հարցնում է: Աշակերտը պատասխանում է. -Եկել հագուստ կարելու վարձն էր ուզում: -Իսկ դու ի՞նչ ասիր: -Ասի` եթե էն զնդանի տակի քոթուկը կանաչի-դուք էլ ձեր վարձը կստանաք: Այստեղ դարբինը տանում-բերում մի ծանր ապտակ է հասցնում աշակերտին. -Առ քեզ, անպիտան: Ինչու չասիր «էգուց»... Սա ծառաի քոթուկ է, մեկ էլ տեսար կանաչեց, իսկ էգուցը վերջ չունի...
Ստեփան Զորյան
|
Категория: ԱՌԱԿՆԵՐ |
Просмотров: 951 |
Добавил: HAYQRISTONEA
| Рейтинг: 5.0/1 |
|
|
|