Welcome Гость | RSS
Main / Registration Login
ՑԱՆԿ
Մեկնարկվեց «Ճանաչենք մեր եկեղեցին» ծրագրի երկրորդ փուլը 
+ 05.04.2014 +
Հուդայի վերջին գիշերը 
+ 25.06.2012 +
Ես կգամ 
+ 22.06.2013 +
Ապաշխարություն և Հաշտություն 
+ 14.04.2014 +
ՍԵՐԸ 
+ 23.07.2013 +
Ես, թե նա 
+ 05.06.2013 +
Ուղղակի ցավ էր... 
+ 23.07.2013 +
ԻՆՉԻ՞Ց Է ԳՈՒՆԱՏՎՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄՔԸ , կամ ` ՔԱՆԴԵՑԵՔ... 
+ 27.08.2013 +
Դու ուզեցիր 
+ 26.07.2013 +
Ես աղոթում եմ միշտ 
+ 28.09.2011 +
ՊԱՀՈՑ
Главная » 2013 » Մարտ » 15 » Հյուսիսամերիկյան հնդկացիների իմաստություններից
22:44
Հյուսիսամերիկյան հնդկացիների իմաստություններից
Երբ կտրվի վերջին ծառը, երբ թունավորվի վերջին գետը, երբ բռնվի վերջին թռչունը, միայն այդ ժամանակ դուք կհասկանաք, որ փողը հնարավոր չէ ուտել:

Ձգտիր իմաստության, այլ ոչ թե գիտելիքների: Գիտելիքները անցյալն են: Իմաստությունն ապագան է:

Ամերիկացիները տարօրինակ մարդիկ են, նրանք գլխով են մտածում: Իսկ մենք` հնդկացիներս, սրտով ենք մտածում:

Երբ սպիտակ մարդը եկավ, մենք հողեր ունեինք, իսկ նա` Աստվածաշունչ: Հիմա նա ունի մեր ամբողջ հողը, իսկ մենք` միայն Աստվածաշունչ:

Երբ դու ծնվեցիր, դու լաց էիր լինում, իսկ աշխարհը ծիծաղում էր: Ապրիր այնպես, որ մեռնելիս դու ծիծաղես, իսկ աշխարհը լաց լինի:

Թշնամին միշտ չէ, որ թշնամի է, իսկ բարեկամը` բարեկամ:

Եթե դու խոսես բուերի կամ օձերի հետ, նրանք կխոսեն քեզ հետ, և դուք կճանաչեք մեկմեկու: Եթե դու չխոսես նրանց հետ, դու նրանց չես ճանաչի, իսկ այն ինչը դու չես ճանաչում, քեզ վախեցնում է: Մարդը կործանում է այն, ինչից վախենում է:

Երկրի երեսին ամեն ինչ իր նպատակն ունի, ամեն մի հիվանդություն` իրեն բուժող դեղը, իսկ ամեն մարդ` իր կոչումը:

Հոգին ծիածան չի ունենա, եթե աչքերում արցունք չի եղել:

Լավ ասված խոսքը, դիպուկ նետված կացնից լավ է:

Մենք աղքատ ենք, որովհետև մենք ազնիվ ենք:

Հարց տուր քո սրտից և պատասխանը կլսես սրտից:

Մի դատեք մարդուն, քանի դեռ երկու լուսին նրա մոքասիներով չեք քայլել:

Հիշի'ր, որ մարդը նույնպես կենդանի է, միայն թե խելացի:

Գորտը չի խմում այն լճակը, որում ապրում է:

Որպեսզի լսես ինքդ քեզ, լռակյաց օրեր են պետք:

Ասույթների հեղինակները հնդկացի առաջնորդներ են:
Հայացք դեպի ներս
Հրաչյա Ամիրյան

Категория: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ | Просмотров: 1044 | Добавил: HAYQRISTONEA | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
«  Մարտ 2013  »
Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2026