Welcome Гость | RSS
Main / Registration Login
ՑԱՆԿ
«Աստվածամոր կերպարի մեջ կարելի է գտնել մարդու առաքինութ... 
+ 11.10.2013 +
Արգիշտի Արքա 
+ 09.09.2013 +
Ծառայել պարտավոր են բոլորը 
+ 01.06.2014 +
Գեղեցիկ մի ծիսակարգ ևս 
+ 24.09.2011 +
Ուղղակի ցավ էր... 
+ 23.07.2013 +
Մայր Թերեզա 
+ 21.12.2014 +
Կարևոր մի ժողով 
+ 28.07.2011 +
Ամեն գիշեր 
+ 20.10.2013 +
Ավետման տոնին ընդառաջ համերգային ծրագիր սիրիահայերի համ... 
+ 16.05.2013 +
Վերաթարմացված Qahana.am-ը նոր բաժիններ ունի 
+ 26.12.2012 +
ՊԱՀՈՑ

Главная » ԱՖՈՐԻԶՄՆԵՐ
Ապրում եմ աշխարհում և ամեն օր համոզվում, որ ժամանակը մարդուն տվել են քոռուփուչ անելու համար:

***
Վայ այն հոգևորականին, որ կարծում է, թե <վարդապետ> բառի հիմնական իմաստը վերջին վանկի մեջ է:

***
Հարստությունը երբեք չի միավորում մարդկանց: Այն գրեթե միշտ բաժանում է:

***
Որպեսզի չարակամ ու թշնամի ունենաս, քեզնից ինչ-որ բան պիտի ներկայացնես:

***
Մեծ քիթ ունենալը ոչնիչ: Դժբախտությունը քթի ծակ չունենալն է:

***
Երբ դու ուրիշների հայրենիքներին ծանոթ չես, քո հայրենիքը միշտ էլ դժոխք կամ դրախտ կարող է թվալ քեզ:

***
Արձաններին մի մեղադրեք քարացած լինելու համար: Կանգնեցնողներն են մեղավոր:

***
Մի պարծենա: ճանճն այնպիսի կենդանի է, որ կարող է նստել ցանկացած մարդու վրա:

***
Դժվար չէ շատ խելացի երևալը: Դժվարը այդպիսին լինելն է:

***
Երբեք մի վերցրու քեզ նետած այն ձեռնոցը, որը նետողի ձեռքերը կեղտոտ են:

***
Որդի տեսանկյունից ն ... Կարդալ ավելին »
Категория: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ | Просмотров: 637 | Добавил: HAYQRISTONEA | Дата: 23.08.2013 | Комментарии (0)

Երբ կտրվի վերջին ծառը, երբ թունավորվի վերջին գետը, երբ բռնվի վերջին թռչունը, միայն այդ ժամանակ դուք կհասկանաք, որ փողը հնարավոր չէ ուտել:

Ձգտիր իմաստության, այլ ոչ թե գիտելիքների: Գիտելիքները  ... Կարդալ ավելին »
Категория: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ | Просмотров: 650 | Добавил: HAYQRISTONEA | Дата: 15.03.2013 | Комментарии (0)

Կյանքը չի դադարում զվարճալի լինելուց, երբ մենք մահանում ենք, և չի դադարում լուրջ լինելուց, երբ մենք ծիծաղում ենք: 
Բեռնարդ Շոու 

 Ինչպես լավ ապրած օրն է բերում երջանիկ քուն, այնպես էլ լավ ապրած կյանքը բերում է երջանիկ մահ: 
Լեոնարդո դա Վինչի 

 Կյանքի նպատակն էլ հենց դրանում է՝ ապրել այնպես, որպեսզի մահից հետո էլ չմեռնես: 
Մուսա Ջալիլ&nb ... Կարդալ ավելին »
Категория: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ | Просмотров: 1131 | Добавил: HAYQRISTONEA | Дата: 04.03.2013 | Комментарии (0)

Աշխարհում չկա մի բան, որն ավելի արժանի լինի հարգանքի, քան խելքը:
Կ. Հելվեցիուս

Ամենամեծ բանը, որ պարփակված է ամենափոքրում, դա առողջ միտքն է մարդու մարմնում:
Պիտտակոս

Ունեցիր թեկուզ փոքր խելք, բայց` քոնը:
Մ. Գորկի

Լավ խելք ունենալը քիչ է , գլխավորը` այն լավ օգտագործելն է:
Ռ. Դեկարտ

Խելքը կորցնում է իր ամբողջ հրապույրը, եթե այն ներծծված է չարամտությամբ:
Ռ. Շերիդան

Մտքին ուժ են տալիս վարժությունները, և ոչ թե հանգիստը:
Ա. Պոպ

Քիչ մտքեր են կործանվում մաշվելուց, մեծ մասամբ նրանք ժանգոտվում են չօգտագործվելուց:
Կ. Բոուվի

Մարդկանց մեծամասնության մոտ խելքը գրեթե ամբողջ կյանքի ընթացքում մնում է խոպան հողի ն ... Կարդալ ավելին »
Категория: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ | Просмотров: 3421 | Добавил: HAYQRISTONEA | Дата: 14.12.2012 | Комментарии (0)

Տվեք մեզ լավագույն մայրեր, և մենք կլինենք լավագույն մարդիկ:
Ժան Պոլ

Ազգի ապագան մայրերի ձեռքում է:
Օ. Բալզակ

Հայր դառնալը շատ հեշտ է: Հայր լինելը, ընդհակառակը, դժվար է: Վ. Բուշ

Հայրը նա է, ով դաստիրակում է, և ոչ է նա, ով ծնում է:
Մենանդր

Հոր խստությունը հոյակապ դեղ է` նրանում ավելի շատ քաղցր կա, քան դառն:
Էպիկտետ

Երեխաներին սիրել` դա հավն էլ է կարողանում: Բայց ահա նրանց դաստիրակել կարողանալ պետական մեծ գործ է, որը պահանջում է տաղանդ և կյանքի լայն իմացություն:
Մ. Գորկի

Թող երեխայի առաջին դասը լինի հնազանդությունը, այդ դեպքում երկրորդը կարող է դառնալ այն, ինչ դու անհրաժեշտ ես համարում:
Թ. Ֆուլլեր


Արդյոք գիտեք, թե որն է ձեր երեխային դժբախտ դարձնելու ա ... Կարդալ ավելին »
Категория: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ | Просмотров: 1538 | Добавил: HAYQRISTONEA | Дата: 20.11.2012 | Комментарии (0)


Արևից գեղեցիկ չկա աշխարհում այլ աստված, չկա կրակ` սիրո կրակից ավելի հրաշալի:
... Կարդալ ավելին »
Категория: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ | Просмотров: 590 | Добавил: HAYQRISTONEA | Дата: 13.09.2012 | Комментарии (0)

Բարձրագույն դատարանը խղճի դատարանն է:
Վ. Հյուգո

Մաքուր խիղճը մշտական տոն է:
Սենեկա

Մեր խիղճը անսխալական դատավոր է, քանի դեռ մենք նրան չենք սպանել:
Օ. Բալզակ

Ավելի շատ մտածիր խղճի մասին, քան հռչակի:
Պուբլիլիոս Ասորացի

Միայն նա չի ցնցվի իր խղճի դատի առջև, ով իրեն պատել է ստի, անպատկառության և անամոթության զրահով:
Մ. Գորկի

Խիղճը հիշողություններից ավելի ստույգ է:
Լ. Ն. Տոլստոյ

Մարդիկ երբեք խղճի խայթ չեն զգում այն արարքներից, որոնք նրանց մոտ սովորություն են դարձել:
Ֆ. Վոլտեր

Մաքուր խիղճը լավագույն բարձն է:
Հ. Իբսեն

Նա, ով չի տառապում խղճի խայթ հիվանդությամբ, թող նույնիսկ չմտածի ազնվության մասին:
Ժ. Ռենար

Խղճի խայթը դա կորցրած առաքինության արձագանքն է:
Է. Բուլվեր-Լիտոն

Խղճի խայթը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է անպատժելիությունը:
Կ. Հելվեցիուս

Խղճի խայթը ... Կարդալ ավելին »
Категория: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ | Просмотров: 3110 | Добавил: HAYQRISTONEA | Дата: 03.09.2012 | Комментарии (0)

Լինում է այնպիսի սեր, որն իր բարձրագույն դրսևորման մեջ տեղ չի թողնում խանդի համար:
Ֆ. Լարոշֆուկո

Ամենաուժեղ ատելությունը ամենաուժեղ սիրո ծնունդն է:
Թ. Ֆուլլեր

Խանդը հրեշ է, որ ինքն է իրեն թե սկիզբ դնում, թե ծնում:
Վ. Շեքսպիր

Խանդը սիրո անհրաժեշտ հատկանիշ համարելը աններելի մոլորություն է:
Վ. Գ. Բելինսկի

Տարվելով խանդոտ կասկածամտությամբ, կարելի է վիրավորել նաև միանգամայն անմեղ մարդուն:
Վ. Շեքսպիր

Խանդը սահմանափակ մտքի արատ է:
Ի. Բենթման

Խանդի մեջ մեկ բաժինը սեր է ինսունինն բաժինը` ինքնասիրություն:
Ֆ. Լարոշֆուկո

Խանդոտի սերն ավելի շատ նման է ատելության:
Ժ. Մոլիեր

Չեմ կարծում, թե աշխարհում ավելի ստորացուցիչ բան կա, քան խանդը, որը մեր հոգին լցնում է զզվելի պատկերներով:
Ա. Ֆրանս

Խանդոտները միշտ դիտում են հեռադիտակով, որը փոքր իրերը դարձնում է մեծ, թզուկներին` հսկա, ենթադրու ... Կարդալ ավելին »
Категория: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ | Просмотров: 1458 | Добавил: HAYQRISTONEA | Дата: 24.08.2012 | Комментарии (0)

Տղամարդը և կինը երկու նոտաներ են, առանց որոնց մարդկային հոգու լարերը չեն տալիս ճիշտ և լրիվ ակորդ:
Ջ. Մաձինի

Կին՝ դա մեծ խոսք է: Նրանում օրիորդի անաղարտություն է, նրանում ընկերուհու ինքնազոհություն է, նրանում մոր սխրագործություն է:
Ն.Ա. Նեկրասով

Ոչ մի մարդ իսկական կյանքով չի ապրել, եթե նա չի մաքրվել կնոջ սիրով, ամրապնդվել նրա արիությամբ և ղեկավարվել նրա համեստ դատողականությամբ:
Ջ. Ռեսկին

Կանացի դյուրըմբռնողությունը ավելի մեծ ճշգրտություն ունի, քան տղամարդկային համոզվածությունը:
Ռ. Կիպլինգ

Սիրեցեք և հարգեցեք կնոջը. նրա մեջ փնտրեք ոչ միայն սփոփանք, այլև ներշնչման, ձեր բարոյական ու մտավոր ընդունակությունների կրկնապատկման ուժեր:
Ջ. Մաձինի

Առանց կնոջ կյանքի արշալույսն ու վերջալույսը կլինեին անճար, իսկ նրա կեսօրը՝ անուրախ:
Պ Բուսստ

Հարգիր աղջկան, պաշտպանիր նրա պատիվն ու արժանապատվությունը, նրա մարդկային հպարտո ... Կարդալ ավելին »
Категория: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ | Просмотров: 1330 | Добавил: HAYQRISTONEA | Дата: 28.06.2012 | Комментарии (0)

«  Ապրիլ 2020  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2020