Welcome Гость | RSS
Main / Registration Login
ՑԱՆԿ
Տնօրհնյաց արարողություն «Վահագնի» թաղամասում 
+ 16.05.2013 +
Սուրբ Հեղինե 
+ 10.06.2013 +
Ես շնորհակալ եմ Ամենազոր Տեր 
+ 13.07.2013 +
Բաց համացանց.... 
+ 12.04.2013 +
«Աստվածամոր կերպարի մեջ կարելի է գտնել մարդու առաքինութ... 
+ 11.10.2013 +
Թե չլինի հանկարծ 
+ 16.12.2012 +
ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ 
+ 04.04.2013 +
Աթոռ Հայրապետական Ամենայն Հայոց 
+ 03.08.2012 +
Մի աստղ բացակա էր երկնքում 
+ 20.08.2013 +
Ապաշխարություն և Հաշտություն 
+ 14.04.2014 +
ՊԱՀՈՑ

Главная » 2013 » Մարտ » 4 » ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ
17:02
ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Կյանքը չի դադարում զվարճալի լինելուց, երբ մենք մահանում ենք, և չի դադարում լուրջ լինելուց, երբ մենք ծիծաղում ենք: 
Բեռնարդ Շոու 

 Ինչպես լավ ապրած օրն է բերում երջանիկ քուն, այնպես էլ լավ ապրած կյանքը բերում է երջանիկ մահ: 
Լեոնարդո դա Վինչի 

 Կյանքի նպատակն էլ հենց դրանում է՝ ապրել այնպես, որպեսզի մահից հետո էլ չմեռնես: 
Մուսա Ջալիլ 

 Ի՞նչ եք կարծում՝ լա՞վ եմ ես խաղացել իմ կյանքի կատակերգությունը: 
Օկտավիանոս Օգոստոս 

 Մարդու կյանքը նման է լուցկու տուփի: Նրան լուրջ վերաբերվել՝ ծիծաղելի է: Վերաբերվել անլուրջ՝ վտանգավոր է: Ռյունոսկե Ակուտագավա 

 Կյանքի մեծ հարցը՝ ինչպես ապրել մարդկանց մեջ: 
Ալբեր Քամյու 

 Շատ մարդիկ մահանում են, այդպես էլ իրենց ողջ երկար կյանքի ընթացքում չասելով ոչ մի խելացի բառ և չկատարելով ոչ մի բարի գործ: Այդքանով հանդերձ նրանք բողոքում են, որ կյանքը կարճ է… 
Ալի Ապշերոնի 

 Երիտասարդության տեսանկյունից կյանքը՝ դա անվերջ ապագա է, ծերության տեսանկյունից՝ շատ կարճ անցյալ: 
Արթուր Շոպենհաուեր 

 Իմ կյանքի փորձը համոզել է ինձ, որ պակասություններ չունեցող մարդիկ շատ քիչ արժանիքներ ունեն: 
Աբրահամ Լինկոլն, ԱՄՆ 16-րդ նախագահ 

 Կյանքը բնության հորինվածքներից ամենահրաշալին է: 
Գյոթե

 Կյանքը՝ ինչպես հեծանիվ քշելը: Որպեսզի պահես հավասարակշռությունդ, պետք է անընդհատ շարժվես: 
Ալբերտ Էյնշտեյն 

 Կյանքը իսկականից գեղեցիկ է միայն այն ժամանակ, երբ նրանում տեղ է գտել ողբերգությունը: 
Թեոդոր Դրայզեր 

 Կյանքը՝ ինչպես Երկիր մոլորակը: Մի օրում կարող է 360 աստիճանով շուռ գալ: 
Անհայտ հեղինակ 

 Մի երաժիշտ, երբ 20 տարեկան էր, առանց տատանվելու բացականչում էր. «Միայն ես»: 25 տարեկանում արդեն արտահայտվում էր ավելի զուսպ. «Ես և… Մոցարտը»: Երեսունում դարձավ շրջահայաց. «Մոցարտը և… ես»: Եվ միայն հասունության հետ վստահություն ձեռք բերեց. «Միայն Մոցարտը»: 
Այլաբանություն 

 Առանց թշնամիների իմ կյանքը կլիներ շատ տխուր, ինչպես դժոխքում: 
Ռիչարդ Նիքսոն, ԱՄՆ նախագահ 

 Անցյալի վրա մի կրակիր ատրճանակով, քանզի ապագան կկրակի քեզ վրա թնթանոթից: 
Այլաբանություն 

 Համբերությունը ողջ կյանքի հարստությունն է: 
Ճապոնական իմաստություն 

 Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ավանդն ունենանք այս աշխարհում: Հակառակ դեպքում մենք այստեղ ի՞նչ ենք անում: Սթիվ Ջոբս 

 Վերջ ի վերջո ամեն մարդու տրված է միայն մեկ կյանք. այդ դեպքում ինչո՞ւ այն չապրել ինչպես հարկն է: 
Ջեկ Լոնդոն 

 Եթե մարդ սկսում է հետաքրքրվել կյանքի իմաստով կամ դրա արժեքով, նշանակում է նա… հիվանդ է: 
Զիգմունդ Ֆրեյդ 

 Ապրում ես միայն մեկ անգամ: 
Գյոթե 

 Մարդու իսկական կոչումը ապրելն է, այլ ոչ թե գոյություն պահելը: 
Ջեկ Լոնդոն 

 Միայն նա է արժանի կյանքի և ազատության, ով ամեն օր նրանց համար գնում է մարտի: 
Գյոթե 

 Զարմանալի է կառուցված մարդը. նա սգում է, երբ կորցնում է հարստությունը և անտարբեր է, երբ անվերադարձ անցնում են իր կյանքի օրերը: 
Աբուլ Ֆարաջ 

 Կարողանալ հաճույք ստանալ ապրած կյանքից՝ նշանակում է ապրել երկու անգամ: 
Մարցիալ 

 Կյանքի նպատակը պետք է լինի երջանկությունը, այլապես կրակը չի վառվի բավականաչափ պայծառ, շարժող ուժը չի լինի բավականաչափ հզոր, և հաջողությունը չի լինի լրիվ: 
Թեոդոր Դրայզեր 

Ես կարծում եմ, որ միշտ էլ արժե փրկել մարդկային կյանքը, ինչպիսի մարդ էլ որ լինի: 
Բեռնարդ Շոու 

 Կյանքը պայքար է: 
Եվրիպիդոս 

 Կյանքն այնպես սատանայորեն է կառուցված, որ չկարողանալով ատել, հնարավոր չէ անկեղծորեն սիրել: 
Մաքսիմ Գորկի 

 Կյանքն ընթանում է. ով չի հասցնում նրա հետևից, մնում է միայնակ: 
Մաքսիմ Գորկի 

 Քարոզ պետք է լինի մեր կյանքը, այլ ոչ թե խոսքերը: 
Թոմաս Ջեֆերսոն 

 Ով չի գնահատում կյանքը, արժանի չէ նրան: 
Լեոնարդո դա Վինչի 

 Կյանքը լեռ է՝ բարձրանում ես կամաց-կամաց, իջնում ես միանգամից: 
Գի դե Մոպասան 

 Ինչ է մարդկային կյանքը: Սկզբի մեկ երրորդը՝ լավ ժամանակ է, մնացածը՝ դրա մասին հիշողություններ: 
Մարկ Տվեն

Категория: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ | Просмотров: 1460 | Добавил: HAYQRISTONEA | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
«  Մարտ 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024