Welcome Гость | RSS
Main / Registration Login
ՑԱՆԿ
Ծառայել պարտավոր են բոլորը 
+ 01.06.2014 +
Դու իմ միակը ճակատագրով 
+ 09.07.2013 +
Եթե երիտասարդը մտնում է եկեղեցի և մոմ է վառում, ուրեմն&... 
+ 05.10.2013 +
Վերաթարմացված Qahana.am-ը նոր բաժիններ ունի 
+ 26.12.2012 +
Նորից այնտեղ` մեր տուն 
+ 27.10.2012 +
Ժամանակների գնհատականը 
+ 15.08.2012 +
Հուշիկ քայլերով 
+ 22.04.2013 +
ԻՆՁ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ 
+ 31.07.2013 +
Համբուրում ենք Վեհափառ Հոր Աջը, այն ավելի զորացնելու պա... 
+ 22.08.2013 +
«Ո՛վ ծոյլ, մրջիւնին գնա, անոր ճամբաները տես ու իմաստուն... 
+ 02.08.2013 +
ՊԱՀՈՑ
Главная » 2013 » Մարտ » 4 » ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԶԱՐ ԱՐԺԵ
11:46
ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԶԱՐ ԱՐԺԵ
(Բիրմայի ժողովուրդների հեքիաթներից)

Վաղնջական ժամանակներում առյուծը երեք հազար անտառների թագավոր էր:Նա աղվեսին կնության վերցրեց, և շուտով նրանք որդի ունեցան: Արտաքին տեսքով նա լրիվ նման էր առյուծի, բայց ոչ թե առյուծի պես մռնչում, այլ աղվեսավարի հաչում էր: Երբ որդին սկսեց մեծանալ, հայր-առյուծը նրան կանչեց իր մոտ և ասաց.
- Որդի՛ս: Դու մարմնով մեծ և ուժեղ ես, բայց քո աղվես մորից արհամարհանքի արժանի ձայն ես ժառանգել: Քո ձայնում հզորություն չկա, և այն չի սազում իմ արքայական ժառանգորդին: Եթե դու աղվեսավարի հաչես, գազանները քեզ հետ հաշվի չեն նստի: Այդ պատճառով էլ ավելի լավ է լռի՛ր և ձայն մի՛ հանիր: Այդ դեպքում ես կկարողանամ հազար անտառ նվիրել
Որդին հիշեց առյուծ- հոր խրատը: Բայց մի անգամ այնպես ստացվեց, որ նա խախտեց այդ արգելքը: Մի անգամ շատ գազաններ էին հավաքվել, և առյուծի որդին ցանկացավ ինչ-որ բան ասել: Նա չդիմացավ, մոռացավ հոր խրատն ու աղվեսավարի բարձր հաչաց:
Երբ գազանները լսեցին այդպիսի մեծ և ուժեղ գազանի աղվեսավարի բարալիկ ու սուր հաչոցը, նրանք համերաշխ ծիծաղեցին: Այդ ժամանակ հայր-առյուծը որդուն ասաց.
- Որդի՛ս, եթե դու կատարեիր իմ խորհուրդն ու լռեիր, դու հազարավոր անտառներ կստանայիր: Բայց դու չկարողացար սանձել քո շատախոսությունը: Դու արժանի չես այդ այդ անտառներին:
Առյուծի որդին այդպես էլ հազարավոր անտառներ չստացավ, իսկ մարդիկ այդ ժամանակվանից սկսեցին ասել. «Լռությունը հազար արժե»:

Категория: ԱՌԱԿՆԵՐ | Просмотров: 752 | Добавил: HAYQRISTONEA | Теги: աղվես, առյուծ, արքա | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
«  Մարտ 2013  »
Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2026