|
Սևակը մոր մասին + 01.05.2014 + Կյանքում մարդ եղեք + 11.09.2013 + «Հավատամք» երգչախումբն արժանացել է 2 մրցնակի + 27.02.2014 + 140 ուխտավոր այցելել էին Տավուշի մարզի սահմանամերձ գյու... + 09.05.2014 + Հուշեր Վազգեն Վեհափառի մասին + 26.09.2013 + ԵՎՍ ՄԵԿ ՄԻՋՈՑԱՑՈՒՄ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒ... + 24.01.2013 + Օղի եմ ուզում + 18.08.2013 + Մի կտոր մանկություն + 16.04.2014 + Հին նստարանը + 31.08.2013 + Հատում մրցանակ եկեղեցական ակտիվ գործունեության համար + 21.01.2013 +
|
Главная » 2012 » Սեպտեմբեր » 3 » Խիղճ
|
Բարձրագույն դատարանը խղճի դատարանն է: Վ. Հյուգո
Մաքուր խիղճը մշտական տոն է: Սենեկա
Մեր խիղճը անսխալական դատավոր է, քանի դեռ մենք նրան չենք սպանել: Օ. Բալզակ
Ավելի շատ մտածիր խղճի մասին, քան հռչակի: Պուբլիլիոս Ասորացի
Միայն նա չի ցնցվի իր խղճի դատի առջև, ով իրեն պատել է ստի, անպատկառության և անամոթության զրահով: Մ. Գորկի
Խիղճը հիշողություններից ավելի ստույգ է: Լ. Ն. Տոլստոյ
Մարդիկ երբեք խղճի խայթ չեն զգում այն արարքներից, որոնք նրանց մոտ սովորություն են դարձել: Ֆ. Վոլտեր
Մաքուր խիղճը լավագույն բարձն է: Հ. Իբսեն
Նա, ով չի տառապում խղճի խայթ հիվանդությամբ, թող նույնիսկ չմտածի ազնվության մասին: Ժ. Ռենար
Խղճի խայթը դա կորցրած առաքինության արձագանքն է: Է. Բուլվեր-Լիտոն
Խղճի խայթը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է անպատժելիությունը: Կ. Հելվեցիուս
Խղճի խայթը միակ առաքինությունն է, որ մնում է հանցագործին: Ֆ. Վոլտեր
Ամոթալի գործերի համար զղջալը կյանքի փրկություն է: Դեմոկրիտ
Խիղճը մագիլներ ունեցող գազան է, որը ճանկռտում է սիրտը: Ա. Ս. Պուշկին
Ոչ մի բան մարդկանց այնպես չի անհանգստացնում, ինչպես անմաքուր խիղճը: Էրազմ Ռոտերդամցի
|
Категория: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ |
Просмотров: 3585 |
Добавил: HAYQRISTONEA
| Рейтинг: 5.0/1 |
|
|
|