ԱՀԹ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հրավերով:
Սույն ամսվա 25-ին` ուրբաթ օրը, ժամը 19:00-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիթով տեղի ունեցող Խոկման հատուկ արարողությունը, «Եթե սեր չունենամ ոչինչ եմ» քարոզ-թեմայով կխոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի տնօրեն Տեր Վարդան աբեղա Նավասարդյանը: