Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հուլիսի 1-4-ը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայաստանյայց և աշխարհասփյուռ թեմական երիտասարդաց խորհուրդների ներկայացուցիչների ժողով: Մինչև ժողովի օրակարգին անցնելը, երիտասարդները հանդիպում ունեցան Վեհափառ Հոր հետ, եղան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ժողովը նախագահեց ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու և ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ներկայացուցչական ժողովին մասնակցեցին Հայ Եկեղեցու 40 թեմերից 60 պատվիրակներ՝ քահանաների գլխավորությամբ:
...
Կարդալ ավելին »