Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Կրկնամկրտություն. Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը 
+ 07.08.2013 +
Ուշացած նամակ 
+ 03.08.2013 +
Ուղղակի ցավ էր... 
+ 23.07.2013 +
Հուշիկ քայլերով 
+ 22.04.2013 +
Եթե երիտասարդը մտնում է եկեղեցի և մոմ է վառում, ուրեմն&... 
+ 05.10.2013 +
Ուխտագնացություն և համերգային ծրագիր Ծաղկաձորում 
+ 21.07.2013 +
140 ուխտավոր այցելել էին Տավուշի մարզի սահմանամերձ գյու... 
+ 09.05.2014 +
Սևակը մոր մասին 
+ 01.05.2014 +
Ինչ է ինձ համար քրիստոնեությունը 
+ 11.08.2011 +
Կյանքում մարդ եղեք 
+ 11.09.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 6 » Ամանորյա հրաշք
18:25
Ամանորյա հրաշք

Քաղաքում եռուզեռ էր, մի քանի օրից Ամանոր է:

Կինը արագ քայլերով կանգառին էր մոտենում` հեռվից նկատել էր համար x երթուղայինը, նայեց հրապարակի մեծ ժամացույցին` ժամը 18:00 էր, պետք է հասնել երթուղային, հակառակ դեպքում ստիպված կլիներ հաջորդին քսան րոպե սպասելու: Բայց հենց այդ պահին ուշադրությունը շեղեց ծառի տակ նստած տղամարդը, ինքն ամեն օր այդտեղով անցնում էր, բայց երբեք մուրցկան չէր նկատել.

-Տիկի'ն, հացի գումարով չե՞ք օգնի:

Կինը կանգնեց, գրպանի մեջ խարխափեց կոպեկները, ապա դուրս հանելով նայեց` 500 դրամ էր, արագ հաշվարկ արեց, որ երկու փոքրիկ հաց պետք է գնի ու 100 էլ տալու է երթուղայինին: 100 դրամը մեկնեց տղամարդուն, հենց այդ պահին էլ տեսավ, որ իր երթուղայինն անցավ, մի քիչ բարկացած նայեց տղամարդուն ու նրան թված, թե մի պահ հիպնոսացավ. տղամարդու աչքերը երկնային կապույտ էին, ու նա մի տեսակ կարծես թափանցիկ լիներ:

-Շնորհավոր ձեր գալիք Սուրբ Ծնունդը, Աստծո օրհնությունը անպակաս ձեր ընտանիքից:

Կինը սթափվեց, թեթև ժպտալով շնորհակալություն ասաց ու հեռացավ: Երեխաներին կերակրելուց հետո / նա երեք երեխաներին միայնակ էր մեծացնում, արդեն երկու տարի էր, ինչ ամուսինը մահացել էր/ հավաքեց սեղանը ու մոտեցավ պահարանի վրա դրված փոքրիկ ամանին, որի մեջ մեծ տղան` 12 տարեկան, գումար էր հավաքում:

-Մամ, էլի՞ իմ կասից պետք է գումար վերցնես,-հարցրեց տղան ընկճված, ախր ես դա հավաքում էի, որ տոնածառ գնենք: 

-Տղա'ս, վաղը աշխատավարձ կստանամ ու վերձրած ամբողջ գումարը հետ կվերադարձնեմ:

-Լավ:

Դռան զանգ եկավ, կինը բացեց, մի երիտասարդ տղամարդ ողջունեց, շնորհավորեց գալիք Ամանորը և մի ծրար մեկնելով ասաց.

-Մեր ընկերությունը, որոշ ընտանիքների ամանորյա անակնկալ է անում:

Կինը բացեց ծրարը, գումարի շատ լինելուց անակնկալի եկավ և շփոթվելով հարցրեց.

-Կատա՞կ եք անում:

-Իհարկե ոչ, քսան ընտանիքի, որտեղ երեխաները միայն մոր խնամքի տակ են:

-Ի՞սկ դուք որտեղից գիտեք, որ իմ երեխաները միայն իմ խնամքի տակ են:

-Այդ մասին մեր աշխատողներն են ասում, հարևան կամ ծանոթ մարդկանց մասին:

-Ի՞սկ կարող եմ իմանալ իմ մասին ով է ասել:

-Եթե չեմ սխալվում, մի նոր աշխատող ունենք, ինքը, անունն ուղղակի չեմ հիշում, կապույտ աչքերով, միջին տարիքի բարետես տղամարդ է:

-Լավ, շնորհակալ եմ ձեր ընկերությանը, ձեզ ուրախ ամանոր ու բեղուն տարի:

-Շնորհակալություն, ցտեսություն:

Կինը սենյակ վերադարձավ, նստեց բազմոցին, ու նորից բացեց ծրարը, գումարն այնքան շատ էր, որ նա վախենում էր անգամ հաշել: Ուշադրությունը շեղեց հեռուսատացույցով հնչող լուրերը.

-Այսօր Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում ժամը 18:05 րոպեին x համարի երթուղայինը բախվել է տաքսու և վառվել, ուղևորները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, բարեբախտաբար զոհեր չկան: Կինը սարսռաց, իր երթուղայինն էր, որին ինքը չնստեց, իսկ եթե նստեր, ի՞նչ կլիներ հիմա իր երեխաների հետ... հիշեց կապույտ աչքերով տղամարդուն, որի "պատճառով" ինքը չէր նստել, գումար բերող տղամարդուն, որի խոսքերը զրնգացին ականջում."Եթե չեմ սխալվում, մի նոր աշխատող ունենք, ինքը, անունն ուղղակի չեմ հիշում, կապույտ աչքերով, միջին տարիքի բարետես մարդ է": Երեխաները մոտեցել էին ու հարցեր էին տալիս.

-Մայրիկ որտեղի՞ց այսքան գումար, ինձ հեծանիվ կառնես:

-Մամ ձմեռ պապիկն է ուղարկե՞լ, որ տոնածառ ու տիկնիկ առնես:

-Ո՜ւխ, այս տարի մենք էլ սեղանին Արմենենց նման շատ շոկոլադ ու համով բաներ կունենանք մա՞մ...

Կինը փորձում եր զուգադիպությունների պատասխանը գտնել...

Հ-Ա Մ


Բաժինը` ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ | Դիտումներ` 1292 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024