Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Կարևոր մի ժողով 
+ 28.07.2011 +
Վերաթարմացված Qahana.am-ը նոր բաժիններ ունի 
+ 26.12.2012 +
Երբեմն 
+ 20.08.2013 +
Մի աստղ բացակա էր երկնքում 
+ 20.08.2013 +
Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներ 
+ 21.01.2013 +
Մայր Թերեզա 
+ 21.12.2014 +
Ծերունին ու երիտասարդը 
+ 25.06.2013 +
Բարվոք է մեզ աստ լինել 
+ 20.07.2011 +
Սուրբ Հեղինե 
+ 10.06.2013 +
Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Ս. ԹԱՐԳՄԱՆԻՉ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ ... 
+ 12.10.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ

Քաղաքում եռուզեռ էր, մի քանի օրից Ամանոր է:

Կինը արագ քայլերով կանգառին էր մոտենում` հեռվից նկատել էր համար x երթուղայինը, նայեց հրապարակի մեծ ժամացույցին` ժամը 18:00 էր, պետք է հասնել երթուղային, հակառակ դեպքում ստիպված կլիներ հաջորդին քսան րոպե սպասելու: Բայց հենց այդ պահին ուշադրությունը շեղեց ծառի տակ նստած տղամարդը, ինքն ամեն օր այդտեղով անցնում էր, բայց երբեք մուրցկան չէր նկատել.

-Տիկի'ն, հացի գումարով չե՞ք օգնի:

Կինը կանգնեց, գրպանի մեջ խարխափեց կոպեկները, ... Կարդալ ավելին »

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1288-անգամ 06.12.2014-ից | Մեկնաբանություններ (0)

Ամեն գիշեր ինձ այցելում է Ֆեյբուքյան մի ուրվական, մի կին կրակոտ աչքերով, կապույտ սարաֆանով, վզից շղթայով խաչ կախած…
Մեկ կանգնում է մահճակալիս մոտ, մեկ թաքնվում պահարանի ետևում…
Ոչ վախենալու չէ, այլ շատ գեղեցիկ, ինձ թվում է գեղեցիկ, քանի որ պայմանն այնպիսին է, որ չպետք է նայեմ նրան…
Մեկ շշնջում է, մեկ ուղղակի շնչում ականջիս…
Ինձ թվում է, որ նա հայելային դիմակով է ու հիշեցնում է ինչ որ մեկին, ինչ որ հարազատ բան…
Անցած գիշեր ես խախտեցի պայմանն ու ուղղակի նայեցի նրա հայելային աչքերին, վերջապես տեսա նրան, ավելի ճիշտ նրա աչքերում պատուհանից արտացոլված լուսնի լույսի խաղերը, սպիտակ գույնի սավանի վրա երևացին նրա մինչ այդ արած բոլոր շարժումները…
Ես հասկացա, որ սիրել եմ առանց տեսնելու, իսկ նա այդ օրվանից էլ չերևաց….
Ստեփան ՈՒՄԱՌ
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 744-անգամ 20.10.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Սո՜ւս…բախվեցին երկու Հոգիներ…շիկնեցին ու կես քայլ հեռացան իրարից:
Ավելին չկարողացան և չէին էլ ցանկանում – շփումը հաճելի էր:
Համահունչ լինելու ծածկոցը փաթաթվեց նրանց ու ժամանակավորապես վերացրեց իրական աշխարհից:
- Ինչո՞ւ ես բղավում, - շշնջաց նրանցից մեկը, նուրբ հպվեց ու շոյեց մյուսի ձեռքը:
- Ե՞ս,- կարծես առաջին անգամ նայեց իրեն կողքից:
- Մեզ ոչ ոք չի լսում, բայց ես ուզում եմ որ լսեն, մի՞թե ամոթ է, սերն արդեն պատրաստ է, եռում է արդեն ու այն պետք է վերցնել կրակի վրայից, լցնել բոլոր ափսեները, պետք է բոլորին բաժանել փայտե գդալներ, ու հետո դունչը հենած ձեռքերիդ նայել, նայել ժպտալով թե ի՞նչպես են ուտում, շտապ՝ այրելով քիմքը, անհանգիստ պոկելով հացը ու պահելով գդալի տակ, որ հանկարծ ոչ մի կաթիլ չթափվի:
Թե ի՞նչպես են ափսեն թեքում ու վերջին կաթիլները հավաքում գդալի մեջ:
- Ի՞նչ ուրախություն է նայել նման տեսարանին, չէ՞:
- Մի՛ բղավիր ... Կարդալ ավելին »
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 850-անգամ 31.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Ես գիտեմ մենք վաղ, թե ուշ կհանդիպենք,
Դու կասես, որ երկար էիր դրան սպասել,
Բայց միշտ ամաչել էիր ինձ նամակ գրել,
Ես կնայեմ դեմքիդ ու կժպտամ մեղմ:
Դու կխոսես զգացմունքներից քո վեհ,
Ու թե որքան կարևոր եմ քո համար ես,
Սիրտս կդողա թաքուն հրճվանքից, կյանքը կստանա գեղեցիկ գույներ, Ու կժպտամ մեղմ:
Դու ինձ կպատմես հեքիաթներ բազում,
Որոնք լավ գիտես, որ սիրում եմ ես,
Ամուր կսեղմես ինձ կրծքիդ ու կգուրգուրես,
Իսկ ես կժպտամ քեզ` սիրալիր ու մեղմ:
Ու հետո հանկարծ և ահասկանալի դու կկսկսես մթնել,
Փոթորկից առաջ մթնող օրվա պես,
Ես կանհանգստանամ, լուռ հետ կքաշվեմ,
Ու կժպտամ մեղմ:
Դու կասես խոսքեր, որից կտրտմեմ,
Կբացատրես, որ անհար է... որ մենք չենք կարող միասին լինել...
Կշանթահարվեմ,
Բայց միևնույն է կժպտամ քեզ մեղմ:
Ու կառաջանան իմ մոտ բազմաթիվ հարցեր,
Որոնք, դու անպատասխան կթողնես,
Կվիրավորվեմ ես ու կսրտնեղեմ,
Բայց կժպտամ քեզ մեղմ:
Հետո կգնաս,
Կուղ ... Կարդալ ավելին »
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 686-անգամ 27.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

… Մի կիսաքանդ հին վանք էր,
Փոքրիկ լեռան գագաթին,
Ճանապարհն էլ շատ հարթ էր,
Հեշտ էր հասնել այդ վանքին:
… Բարձրանում էր մի տղա,
Դեպի վանքն այդ ամայի,
Ու լուսինը լուսընկա
Ուղեկցում էր տղային:
…………………………………
… Վանքի մեջքը կոտրված էր,
Ժամանակի հետքն էր դա,
Ճանապարհն արդեն քանդված էր,
Ո՞վ կգնար դեպի նա:
… Բարձրանում էր դեպի վանքը,
Մի մարդ ճամփով խորդուբորդ,
Թույլ շողերով արեգակն էր
Թույլ աչքերին ուղեկցորդ:
…………………………………
… Վանքը չկար ավերակ էր,
Տեղում ցավն էր սևարմատ,
Ճանապարհն էլ խոտածածկ էր՝
Ոտքի կարոտ հուսահատ:
… Ցուպը ձեռքին մի ծերունի,
Հույսի լույսը դեռ սրտում,
Մոլորվե՞լ էր, ի՞նչ էր փնտրում,
Փոքրիկ լեռան ստորոտում:

Ստեփան ՈՒՄԱՌ
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 746-անգամ 23.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Այնքան լաւն ես դու, Հեղինէ,
Այնքան հարազատ ես հոգուս,
Դու այնքան բարի ես, հմայիչ,
Հեղնար աղբիւր ես դու, Հեղինէ:
Դու հարազատ ես իմ հոգուն
Քո ծնունդով իսկ ու էութեամբ,
Թող չլինի քո կեանքում ոչ մի վիշտ,
Ու տեսնեմ քեզ հարսնացած:
Յետոյ մայրացած քեզ տեսնեմ,
Մայր դարձած, իմ մանուկ Հեղինէ,
Բաղդաւոր տեսնեմ քեզ, ոչ թէ դառնացած,
Քնքոյշ իմ քոյր Հեղինէ

Թաթուլ Կրպեյան
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 704-անգամ 20.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Երեկ երեկոյան երկնքից բոլոր աստղերն ընկան:
Մենք երկուսով պահեցինք մեր երազանքները, ամեն երազանքին մի աստղ…
Այքնան էինք տարված, որ մոռացանք մյուս օրվա մասին ու հենց մյուս օրն էլ տեսանք, որ երկինքը դատարկ է:
Բայց իմ երազանքներն իրականացան ու ես սովորեցի.
Սիրել քո երաժշտությունը
Չքնել գիշերը
Լինել կողքիդ
Լինել հավատարիմ
Ապրել քո ներկայով
Սպասել քո զանգերին
Սիրել ծիծաղդ
Հավատալ հեքիաթներին
Որախանալ թախիծով
Կորցնել գլուխս

Բայց չսովորեցի սիրել քեզ այնպես ինչպես դու ես ինձ սիրում

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 766-անգամ 20.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Արի իմ բաժակ ես քեզ համբուրեմ,
Հարբածս քեզնից միգուցե թողնի,
Քեզ որ կորցնեմ նորից կգտնե՞մ,
Օղի եմ ուզում
Տվեք ինձ օղի:

Գինովցած հիմա ես քեզ չեմ տեսնում,
Մառախուղն է թաց իջել աչքերիս,
Մենակությանս ես չեմ դիմանում,
Քեֆի եմ կանչում ընկեր բաժակիս:

Օղու ու գինու խառնված հոտից
Գիտեմ, որ հիմա քեզ չեմ ցանկալի,
Բայց հավատա ինձ ես կգամ նորից,
Բաժակս եթե հանկարծ ինձ լքի:

Ես կգամ մի օր, կկանգնեմ մոտիկ,
Այնպես որ շունչդ փակվի իմ շնչից,
Աչքերով այնպես կխառնեմ հոգիդ,
                                Մինչև մարմինդ եռ կգա կրքից:

                                Քեզ գրկած անշարժ կմնամ այնքան, ... Կարդալ ավելին »
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 989-անգամ 18.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Հասցեատերը ես էի , հասցեն իմն էր, հասցեի <շնիկն> էլ ասես անհանգիստ վնգստում էր:
Հասցեն իմն էր, բայց ինչո՞ւ կարմիր: Հա, երևի մոդա է: Հիմա ոչ միայն մարդիկ, այլ գույներն էլ են խառնվել, ամեն ինչ խառնվել է`հասցե, հասցեատեր, ծրար:
-Պա´պ, հասցեի վրա այս կոճակը սեղմում ես, ու դառնում է կապույտ, կամ սև կամ բորդո ու կարդում ես:
Աղջիկս է:
Նա իրեն համարում է համակարգիչների մեծ գիտակ, թեև ընդամենը առաջին դասարանում է:
-Այսինքն, ինչպե՞ս թե կապույտ: Իմ երազանքների՞ նման:
-Դե, լա´վ էլի, ուղղակի կապույտ, ու կկարդանք, սեղմի´ր:
-Այսինքն, ինչպե՞ս թե սև: Իմ ապրած տարիների՞ նման:
-Լա´վ էլի, պա´պ: Սեղմի´ր, չէ՞ որ շատ ենք սպասում, սա մեր առաջին նամակն է: Ես երբեք համակարգչով չեմ կարդացել նամակ:
Ու աղջիկս թաքուն նայում է խոհանոցի կողմը, որտեղ աշխարհում եղած ու չեղած բոլոր ափսեներն ամեն անգամ համերաշխ ձայնակցում են մոր տեդադրած մեկ ափսեին:
... Կարդալ ավելին »
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1142-անգամ 03.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Ինձ հաղթելու համար ես պարտվեցի դարձյալ,
Մարտս տանուլ տված հաղթանակ էր կարգին:
Մամոնայի առաջ, մամոնայի համար,
Մամոնայի միջով՝ մամոնայի թամբին:

Ինձ հաղթելու համար ես պարտվեցի դարձյալ,
Մարտս տառապանք էր այս աշխարհի համար,
Քանի՞պատիկ զտված ցավ էր պահում տեսնես
Այս գիշերը լուսնոտ, արդեն հին ու անցյալ:

Եվ զտվեցի նորեն՝ ցավից, ցավով, ցաված,
Ոսկու ավազ դարձա, ոսկին ատած այնպես:
Ինձ հաղթելու համար ես պարտվեցի նորից,
Իմ մեջ, ինձնից թաքուն փայփայելով լոկ Քեզ:

Հրաչ Բեգլարյան
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 723-անգամ 31.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)

1 2 3 »
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024