Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Կարևոր մի ժողով 
+ 28.07.2011 +
Հատում մրցանակ եկեղեցական ակտիվ գործունեության համար 
+ 21.01.2013 +
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՄԱՍԻՆ 
+ 14.09.2013 +
Տգեղ է տղմարդկային կեցվածքով կինը 
+ 23.07.2013 +
Մոլորակի մարդը 
+ 21.07.2012 +
Հուդայի վերջին գիշերը 
+ 25.06.2012 +
ԻՆՁ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ 
+ 31.07.2013 +
Ուղղակի ցավ էր... 
+ 23.07.2013 +
Արվամոլությունը նողկալի երևույթ է 
+ 29.07.2013 +
Պաղպաղակ չեմ սիրում... 
+ 25.07.2013 +
ՊԱՀՈՑ
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 30 » Աստված կա
16:51
Աստված կա
Ես երևի 7 կամ 8 տարեկան էի, երբ առաջին անգամ ինձ հետաքրքրեց այն հարցը, թե մարդը ինչպես է առաջացել, ինչպես հայտնվեց երկրի վրա: Դեռևս կոմունիստական շրջան էր, ու ինձնից տարքով մի քիչ մեծ դպրոցական բաերկամններս բացատրեցին, որ մարդը առաջացել է կապիկից, ես դրան չհավատացի...
Հետո մոտեցա պաիկիս, նույն հուզիչ հարցով' Ինչպես է առաջացել մարդը, իհարկե ասելով, որ արդեն գիտեմ կապիկների մասին, բայց չեմ հավատում:
Պապիկս ինձ բացատրեց, որ մարդը երկիր մոլորակ է եկել այլ մոլորակներից: Այլ մոլորակներում ապրող հանցագործներին պատժելու համար շպրտել են մեր մոլորակ, և մեր մոլարակում այդպես առաջացել է կյանքը:
Ես իհարկե դրան էլ չհավատացի:
Մի օր, երբ հյուր էի ուսուցչուհուս, նրա սենյակի պատին տեսա Մանուկ Հիսուսի նկարը' Հովսեփի ու Մարիամի հետ:
Իմ ներսում մի տարօրինակ բան կատարվեց, ես թեև չգիտեի ում նկարն է, բայց ենթագիտակցորեն հասկանում է, որ շատ եմ սիրում նրան ու ինձ հետաքրքիր է իր մասին ամեն ինչ:
Այնուհետև ամեն օր ուսուցչուհուս հյուր էի գնում այդ նկարը տեսնելու համար / Ասեմ, որ մենք գյուղում էինք ապրում, ու արդեն պատերազմական ժամանակներ էր, կապ չկար քաղաքի հետ, մոտ խանութներ չկային, մի խոսքով ամեն մեկը չէր կարող պատիվ ունենալ, նման նկար ունենալու/ ու անվերջ հարցեր տալիս, ով է Հիսուս, ինչպես ծնվեց ու ինչ եղավ հետո....
Բայց ես ամեն պահ էի զգում Հիսուսի' կենդանի Աստծու ներկայությունն իմ կյանքում:
Ինձնից 16-18 երկար փորձություններով տարիներ պահանջվեցին, մինչև ես գտա ճշմարիտ եկեղեցին, գտա այն վայրը ուր իսկապես հոգիդ հանգիստ է ու ներկա է ճշմարիտ Աստված' դա մեր Առաքելական Սուրբ եկեղեցում էր:
Մարդուն շատ գիտություն ու փորձառություն պետք չէ տեսնելու համար Աստծուն, մենք բոլորս ենթագիտակցորեն զգում ենք նրա ներկայությունը, վստահ ենք նրա գոյության մասին, ուղղակի ինչ որ բան միշտ խանգարում ու շեղում է ճշմարտությունից.....

Բաժինը` ԽՃԱՆԿԱՐ | Դիտումներ` 784 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Հունիս 2013  »
Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2026