Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Բաց նամակ 
+ 30.07.2013 +
Մոլորակի մարդը 
+ 21.07.2012 +
Ինչպես ծնվեց «Անլռելի զանգակատունը» 
+ 19.08.2012 +
ԻՆՉԻ՞Ց Է ԳՈՒՆԱՏՎՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄՔԸ , կամ ` ՔԱՆԴԵՑԵՔ... 
+ 27.08.2013 +
Տղան, տղամարդն ու ծերունին կամ կորած հավատ 
+ 23.08.2013 +
ՀԵՂԻՆԷ 
+ 20.08.2013 +
«Աստվածամոր կերպարի մեջ կարելի է գտնել մարդու առաքինութ... 
+ 11.10.2013 +
Ծարավի եմ... 
+ 28.03.2013 +
Մահվանից առաջ 
+ 08.07.2013 +
Ինչ է ինձ համար քրիստոնեությունը 
+ 11.08.2011 +
ՊԱՀՈՑ
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 25 » Ծերունին ու երիտասարդը
11:52
Ծերունին ու երիտասարդը
-Է՛յ, ի՞նչ ես անում,-հարցրեց ծերունին՝ նկատելով ատրճանակով երիտասարդին:
-Ուզում եմ կյանքիս վերջ տալ, - պատասխանեց երիտասարդը շատ հանգիստ:
-Ինչո՞ւ,-հետաքրքրվեց ծերունին:
-Որովհետև ես ոչ մեկին պետք չեմ:
-Դու Աստծուն ես պետք:
-Հենց դրա համար էլ պատրաստվում եմ գնալ Նրա մոտ:
-Դու նրան այստեղ ես պետք: Եթե երկնքում պետք լինեիր, քեզ կտանեին՝ առանց քո ցանությունը հաշվի առնելու: Տղա՛ս, հանգստացի՛ր և գնա՛ տուն, քեզ հավանաբար սպասում են:
-Ո՛չ, ես ոչ մեկին էլ պետք չեմ, բոլորն իմ վրա թքած ունեն: Բոլորն ինձ հիշում են, երբ իրենց ինչ-որ բանով պետք եմ, երբ պետք չեմ, չեն էլ հիշում իմ գոյության մասին: Ես այնքա՜ն խնդիրներ ունեմ, հանգիստ թողեք ինձ:
-Դու ուղղակի հուսալքված ես:
-Ո՛չ:
-Գիտես, ես տուն էի գնում, ու իմ ճանապարհը հակառակ ուղղությամբ է, բայց մի ձայն ինձ հուշեց, որ ես հին մանկապարտեզի մոտով գնամ, կարծում ես՝ սա պատահականությո՞ւն էր: Դու Աստծուն պետք ես, դադարիր ապրել մարդկանց կարծիքների համար, ապրիր Աստծո համար:
-Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, այդքան մարդկանց մեջ ապրել Աստծո հետ` մենակ: Դա պարզապես ծիծաղելի է:
-Ես չգիտեմ, դու ինքդ հարցրու Աստծուն, ինքդ դիմիր նրան, զրուցիր, Նա քեզ անպայման կպատասխանի:
-Անձամբ,- քմծիծաղեց տղան:
-Ես չգիտեմ Աստծո կամքը, դեռ Աստծո մոտ չեմ եղել, իմ աչքերով չեմ տեսել Նրան, ես միայն այստեղ` երկրի վրա, ամեն օր զգացել եմ նրա ներկայությունը` զորավոր ձեռքը:
-Արի այսպես պայմանավորվենք. ուշադրություն մի դարձրու մարդկանց կարծիքներին, աղոթիր Աստծուն ու նրա կամքը ցանկացիր քո կյանքում: Եթե ոչ մի փոփոխություն չլինի քո կյանքում, այս փլատակները միշտ էլ այստեղ են, նորից ատրճանակդ կվերցնես ու կգաս:
Երիտասարդը ատրճանկը թաքցրեց գոտու տակ ու հեռացավ:
Ծերունին երկար ժամանակ տունդարձի ճանապարհը փոխել էր, բայց էլ երբեք երիտասարդին չտեսավ...

Բաժինը` ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ | Դիտումներ` 816 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Հունիս 2013  »
Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2025