Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Ավետման տոնին ընդառաջ համերգային ծրագիր սիրիահայերի համ... 
+ 16.05.2013 +
Էսօր մի պահ հանկարծ 
+ 19.09.2012 +
Ձեզնից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի 
+ 29.12.2013 +
Նախատոնական անականկալ անապահով ընտանիքներին 
+ 29.12.2013 +
Իմ սիրուն հայուհիներ 
+ 23.07.2013 +
Մահվանից առաջ 
+ 08.07.2013 +
Տարօրինակ չէ՞ 
+ 02.08.2013 +
Ուխտագնացություն և համերգային ծրագիր Ծաղկաձորում 
+ 21.07.2013 +
Մի հրապարակման առիթով 
+ 20.03.2014 +
Դատավճիռն իրականացրին հայորդիները 
+ 28.08.2012 +
ՊԱՀՈՑ
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 21 » Հատում մրցանակ եկեղեցական ակտիվ գործունեության համար
20:23
Հատում մրցանակ եկեղեցական ակտիվ գործունեության համար
Հունվարի 18-ին Երգի պետական թատրոնում կայացած «Հայկյան» 10-րդ մրցանակաբաշխությանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգեւոր միությանը շնորհվեց հատուկ մրցանակ` «Երիտասարդության շրջանում հոգեւոր դաստիարակությանն ուղղված ծրագրերի համար»: Նման մրցանակ հոգեւոր ասպարեզում նախագահի կողմից առաջին անգամ է շնորհվում: «Արարատ» միության հոգեւոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին շնորհեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 
«Մարդու համար կատարելու ոչինչ չկա առավել, քան խոսքով եւ գործով աղոթք անելը: «Արարատ» հոգեւոր միությունն իր աղոթքն ու զորակցությունն է բերում մեր եկեղեցու զորացման եւ հայրենիքի շենության ճանապարհին»,-ասաց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: 
«Արարատի» հոգեւոր հովվի խոսքով. «Միության կարեւորագույն ձեռքբերումն այն է, որ երիտասարդներն առավել ջերմ վերաբերմունք եւ ընտանեկան զգացողություններ են դրսեւորում եկեղեցու հանդեպ: Այդ կերպ Աստծո հանդեպ դրսեւորած հավատքը տեսանելի է գործով»: 
Երեկոյի ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից սահմանված «Հայկյան» մրցանակներ կստանան 2012թ. երիտասարդական տարբեր ոլորտներում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդական և ուսանողական կառույցները, լավագույն երիտասարդական ծրագրերը։

Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 854 | | Արարատ, ծրագրեր, Հայկյան մրցանակ, միություն, ուսանողական, Տեր Հակոբ, երիտասարդական հիմնադրամ, Արարատյան թեմ | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Հունվար 2013  »
Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2026