Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
ՈՂՋՈ՜ՅՆ ՀԱՅԱՍՏԱՆ BONJOUR L'ARMENIE 
+ 21.09.2013 +
Սևակը մոր մասին 
+ 01.05.2014 +
Էսօր մի պահ հանկարծ 
+ 19.09.2012 +
Նախատոնական անականկալ անապահով ընտանիքներին 
+ 29.12.2013 +
HEEM representative assembly 
+ 06.07.2014 +
Ճանաչենք մեր եկեղեցին 
+ 08.08.2013 +
Մոլորակի մարդը 
+ 21.07.2012 +
ԻՆՁ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ 
+ 31.07.2013 +
Ինչպես ծնվեց «Անլռելի զանգակատունը» 
+ 19.08.2012 +
Իմ սիրուն հայուհիներ 
+ 23.07.2013 +
ՊԱՀՈՑ
Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 21 » Մայր Թերեզա
17:46
Մայր Թերեզա
Ես հաճախ եմ մտաբերում մի դեպք, որը նույնպես տեղի է ունեցել այստեղ` Կալկաթայում: Մի անգամ ինձ մոտ եկավ մի երիտասարդ տղամարդ` ձեռքին մի բաղադրատոմս: Նա շատ հուզված էր: «Իմ միակ երեխան մահանում է, նրան անհապաղ դեղամիջոց է հարկավոր: Հիվանդանոցում ինձ ասացին, որ այդ դեղը հնարավոր է ձեռք բերել միայն արտերկրում»,-ասաց տղամարդը, և նրա ձայնի մեջ հնչեց հուսահատություն: Մենք նրա հետ զրուցում էինք գթության տան պատշգամբում: Եվ հենց այդ ժամանակ տան կողքով անցնում էր մեր աշխատակիցներից մեկը: Նա դեղորայքներով լի մի զամբյուղ էր տանում: Եվ գիտեք` զամբյուղի ամենավերևում ինչ էր դրված. անհավանական էր, բայց դա հենց այն դեղն էր, որ մահամերձ երեխայի հայրը Հնդկաստանում գտնելու հույս չուներ: Եթե դեղը դրված լիներ զամբյուղի մեջ միգուցե այն չնկատեի: Եթե այդ զամբյուղով մարդն անցներ մի քիչ շուտ կամ մի քիչ ուշ` միգուցե դեղը չտեսնեի: Բայց Աստված իր ողջ քնքշությունն ու հոգատարությունը կենտրոնացրել էր այդ փոքրիկ հիվանդի վրա և դեղորայքով զամբյուղն ուղարկել էր ճիշտ ժամանակին: Աստված ցանկանում էր փրկել երեխային, այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ դեղամիջոցը դրված էր ամենավերևում: Ես շնորհակալ եմ Աստծուն իր հոգատարության և սիրո համար: Նա սիրում է մեզ: Յուրաքանչյուր երեխա, լինի հարուստ, կամ շատ աղքատ ընտանիքից, նա Արարչի երեխան է: Ինչպես ասվում է Աստծո խոսքում. «Նույնիսկ եթե մայրը մոռանա իր զավակներին, ես չեմ մոռանա քեզ, որովհետև դու իմ ձեռքի գործն ես»: Երբ դուք ձեզ զգում եք միայնակ, անպետք, հիվանդ և մոռացված, ապա հիշե'ք, որ նա սիրում է ձեզ:

Բաժինը` ԽՃԱՆԿԱՐ | Դիտումներ` 1221 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Դեկտեմբեր 2014  »
Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2026