Welcome Гость | RSS
Main / Registration Login
ՑԱՆԿ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ 
+ 24.05.2013 +
Եվ ես ձեզ հետ եմ 
+ 09.07.2012 +
Հին նստարանը 
+ 31.08.2013 +
ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ…... 
+ 23.07.2013 +
Եկեղեցին միշտ օրհնել է մեր բանակը և հայ զինվորին 
+ 26.09.2011 +
Տգեղ է տղմարդկային կեցվածքով կինը 
+ 23.07.2013 +
Ուխտագնացություն դեպի Հավուց թառ 
+ 13.07.2014 +
Մոլորակի մարդը 
+ 21.07.2012 +
Բաց նամակ 
+ 30.07.2013 +
Դու իմ միակը ճակատագրով 
+ 09.07.2013 +
ՊԱՀՈՑ
Главная » 2013 » Փետրվար » 21

Ձեր սիրտը կատաղի տրոփում է, շունչն էլ կտրվո՞ւմ է:

- Դա Սեր չէ, դա Համակրանք է...
Ձեզ համար դժվար է նույնիսկ ֆիզիկապե՞ս կտրվել իրարից:
- Դա Սեր չէ,դա Տռփանք է...
Դուք հպարտանում եք Ձեր զուգընկերոջո՞վ (զուգընկերուհիով):
- Դա Սեր չէ, դա Հաջողություն է...
- Դուք ցանկանո՞ւմ եք միշտ լինել Ձեր զուգընկերոջ (զուգընկերուհու) հետ:
- Դա Սեր չէ, դա Միայնակություն է...
-Դուք նրա հետ եք, որովհետև այդպե՞ս է պետք:
- Դա Սեր չէ, դա Նվիրվածություն է...
Դուք նրան աջակցում եք միայն, որպեսզի չնեղացնե՞ք նրան:
- Դա Սեր չէ, դա Խղճահարություն է...
Դուք նրա կողքին եք, որովհետև դրա հետ ոչինչ չե՞ք կարող անել:
- Դա Սեր չէ, դա ուժեղ Հակում է...
Դուք ներու ... Կարդալ ավելին »

Категория: ԱՌԱԿՆԵՐ | Просмотров: 763 | Добавил: HAYQRISTONEA | Дата: 21.02.2013 | Комментарии (0)


Կանանց քոլեջի կին դեկանը նոր ընդունված ուսանողուհիներին ներկայացնում էր մնացածներին: Նա որոշեց, որ տեղին կլինի անդրադառնալ նաև սեքսի և բարոյականության թեմային.
-Գայթակղության պահերին ամեն անգամ ըմդամենը մեկ հարց տվեք ինքներդ ձեզ. «Արժե՞ արդյոք մեկ ժամվա հաճույքը փոխել մի ամբողջ կյանք տևող խայտառակության հետ»:
Դասախոսության ավարտին, նա ներկաներին հարցրեց` արդյո՞ք հարցեր ունեն իրեն տալու:
Աղջիկներից մեկը երկչոտությամբ ձեռք բարձրացրեց և հարցրեց.
-Դուք չեք կարող արդյոք պատմել, թե ինչպե՞ս է ձեզ հաջողվում ձգել դա մի ամբողջ ժամ:
Категория: ԱՌԱԿՆԵՐ | Просмотров: 731 | Добавил: HAYQRISTONEA | Дата: 21.02.2013 | Комментарии (0)

(Քրիստոնեական առակ)

Մի մարդու թվում էր, որ իր կյանքը շատ ծանր է: Եվ նա մի անգամ գնաց Աստծո մոտ, պատմեց իր դժբախտությունների մասին ու խնդրեց նրան. «Կարելի՞ է, ես ինձ համար ուրիշ խաչ ընտրեմ»: Աստված ժպտալով նայեց մարդուն, նրան կանչեց պահեստարան, որտեղ խաչերն էին և ասաց. «Ընտրի'ր»:
Մարդը մտավ պահեստարան, նայեց ու զարմացավ. «Ինչ տեսակ խաչեր ասես չկային այստեղ` և' փոքր, և' միջակ, և' թեթև»: Մարդը երկար շրջեց պահեստարաններում`որոնելով ամենափոքր ու ամենաթեթև խաչը: Ի վերջո նա գտավ փոքրիկ-փոքրիկ, թեթև-թեթև մի խաչիկ, մոտեցավ Աստծուն և ասաց. «Տ'եր Աստված, կարելի՞ է ես սա վերցնեմ»:
«Կարելի է,- պատասխանեց Աստված:-Դա հենց քո սեփականն է, որ կա»:
Категория: ԱՌԱԿՆԵՐ | Просмотров: 800 | Добавил: HAYQRISTONEA | Дата: 21.02.2013 | Комментарии (0)

Սատանան իր ճտի հետ նստած էր բարձր լեռան վրա: Ներքևում` ձորի միջով անցնում էր մեծ ճանապարհը: Ճանապարհով երկու եզ լծած, ծանր բեռնած մի սայլ էր դնում: Տերը ուրախ քայլում էր նրա կողքով, սուլում իր համար, եզներով շոյելով` քշում:
Հանկարծ եզներից մեկը ծառս եղավ օձահարի նման, խրտնեց, տռճկի տվեց, գժի պես վեր ու վար թռավ և սայլի ու մյուս եզան հետ գլորվելով ձորը` ջախջախվեց: Տերը սաստիկ հայհոյեց.
- Այ ես քու սատանայի հերն անիծե՜մ:
Սատանայի ճուտ զարմանքով դիմեց հորը.
- Այդ մարդն ինչո՞ւ է քեզ հայհոյում, հայրիկ: Չէ՞ որ դու բոլորովին անմեղ ես ու նրանից հեռու:
Սատանան քրքջաց:
- Է՜, որդի՛ս, եթե իմ մատը եզան պոչի տակ չլիներ, սայլը չէր գլորվի ձորը:

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ
Категория: ԱՌԱԿՆԵՐ | Просмотров: 716 | Добавил: HAYQRISTONEA | Дата: 21.02.2013 | Комментарии (0)

«  Փետրվար 2013  »
Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2026