Մայր Թերեզա + 21.12.2014 + Հուզիչ և իրական պատմություն + 21.08.2013 + Կրկնամկրտություն. Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը + 07.08.2013 + ՇՆՈՐՀԱՎՈՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ + 24.05.2013 + Բաց նամակ + 30.07.2013 + Եկեղեցին միշտ օրհնել է մեր բանակը և հայ զինվորին + 26.09.2011 + Ապաշխարություն և Հաշտություն + 14.04.2014 + Հուշեր Վազգեն Վեհափառի մասին + 26.09.2013 + Սուրբ Հեղինե + 10.06.2013 + Մի հրապարակման առիթով + 20.03.2014 +
|
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 04
Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը հիմնվել է դեռևս քսան տարի առաջ՝ ներկայիս Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և տնօրինությամբ: Այսօր, շնորհիվ Մայր Աթոռի ՔԿՀ հոգևոր սպասավորության բաժնի, ավելի համակարգային բնույթ են ստացել հոգևորականների ծառայությունը ՔԿ հիմնարկներում, իսկ հեռավոր շրջաններում առաքելությանն օժանդակում են տարբեր թեմերից չորս քահանաներ: Բաժինն այսօր ունի չորս հոգևոր սպասավոր: Ինչո՞ւ է անհրաժեշտ բանտերում հոգևորականի ներկայությունը, ինչո՞վ կարող է նա օգնել կալանավորներին. այս և այլ հարցերի շուրջ մեզ հետ զրուցում է ՔԿՀ հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը:
«Բանտերում շատ կարևոր է հոգևոր ծառայությունը` մարդկանց օգնելու, ճիշտ ճանապարհը ցույց տալու, բարոյապես վերափոխելու համար» Ընդհանրապես, մեկուսացման և պատիժ կրելու երևույթը շատ նման է քրիստոնեական ապաշխարության խորհրդին
...
Կարդալ ավելին »
|
Ասում են` Գևորգյան հոգևոր ճեմարանը Հայ եկեղեցու սիրտն է, այն դարբնոցը, ուր կրթվում է Եկեղեցու ապագա հոգևորականությունը: Այս տարի Հայաստանից և սփյուռքից ԳՀՃ և Վազգենյան հոգևոր դպրանոց ընդունվեցին 43 ուսանողներ, իսկ Հառիճի «Թրբանճյան ընծայարան»` 20 աշակերտ: Ի՞նչ ծրագրեր և բարեփոխումներ են սպասվում նոր ուսումնական տարում. այս և այլ հարցերի շուրջ մեզ հետ զրուցում է ԳՀՃ տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: -Ինչպե՞ս կգնահատեք այս տարվա ընդունելության արդյունքները: - Այս տարվա արդյունքները գոհացուցիչ էին. աճել էր և´ ընդհանուր, և´ սփյուռքից դիմորդների թիվը: Իսկ հաջորդ տարի նոր հեռանկարներ ունենք. նպատակ կա ուսանողներ հավաքագրել սահմանամերձ շրջաններից և հատկապես գյուղերից: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այնտեղի բնակիչները տեղյակ չեն Մայր Աթոռի կրթական գործունեության մասին, քանի որ զարգացած չէ հաղորդակցությունը
...
Կարդալ ավելին »
|
|
|
|
|