Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Հուշեր Վազգեն Վեհափառի մասին 
+ 26.09.2013 +
Ծերունին ու երիտասարդը 
+ 25.06.2013 +
Դու իմ միակը ճակատագրով 
+ 09.07.2013 +
Կարևոր մի ժողով 
+ 28.07.2011 +
Հին նստարանը 
+ 31.08.2013 +
Դեպի մեծ աշխարհ: Քայլ առաջին… 
+ 30.09.2013 +
Տղան, տղամարդն ու ծերունին կամ կորած հավատ 
+ 23.08.2013 +
Տարօրինակ չէ՞ 
+ 02.08.2013 +
ՀԵԵՄ ներկայացուցչական ժողով 
+ 06.07.2014 +
Եվ ես ձեզ հետ եմ 
+ 09.07.2012 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 29 » Արվամոլությունը նողկալի երևույթ է
18:51
Արվամոլությունը նողկալի երևույթ է
 Տեր Զաքարիա Վարդապետ Բաղումյան

Այսօր շատ են խոսում միասեռականության մասին, լրատվամիջոցների մեծ մասը մեջբերել է է Ֆրանցիսկոս պապի խոսքերը՝ առանց ուշադիր կարդալու դրանք: Շատերի մոտ այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, որ իբր Կաթոլիկ Եկեղեցու գահակալն արդարացնում է այս մեղքը: Ուստի պիտի փորձեմ շատ ամփոփ ներկայացնել մեր եկեղեցու տեսակետն այս հարցում:
Հայ Առաքելական Եկեղեցու տեսակետն այս հարցում միանշանակ բացասական է: Այն հոգևոր ախտ է և մեղք: Ասածիս ապացույցն է, որ թե՛ արվամոլությունը և թե՛ իգամոլությունը որպես մեղք առկա են մեր եկեղեցու ծիսակարգում, ի մասնավորի` մեղքերի ընդհանրական խոստովանության բանաձևում:
Աստվածաշունչը տղամարդու և կնոջ արարման վերաբերյալ ճանաչում և ընդունում է մեկ հիմնական սեռային տարբերակում, որ է` արուինը և էգինը: Ինքը Քրիստոս նույնպես հաստատում է վերոգրյալ կարծիքը` ասելով. <<Դուք չե՞ք կարդացել, թե նա, ով սկզբից ստեղծեց, արու և էգ արեց նրանց և ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի հորը և մորը ու պիտի գնա իր կնոջ հետևից. և երկուսը մեկ մարմին պիտի լինեն>> (Մատթ. ԺԹ 4-5): Անշուշտ, երկրորդ մասում Հիսուս ի նկատի ունի Աստծուց մարդուն շնորհված պսակի բնական խորհուրդը, երբ տղամարդը և կինն աստվածային օրհնությամբ ամուսնության դաշն են կնքում: Հետևաբար արարչագործության ծիրից ներս ցանկացած հոմոսեքսուալ հարաբերություն դառնում է հակաբնական և արժանի դատապարտության:
Ընդհանրապես արվամոլությունը նողկալի երևույթ և մեղք է համարվում ինչպես Հին Կտակարանում, այնպես էլ` Նոր Կտակարանում: Ս. Գիրքը շատ հստակ պատվիրում է. <<Եթե որևէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպես կնոջ հետ, նրանք պղծություն գործած կլինեն: Երկուսն էլ մահվան թող դատապարտվեն>> (Ղևտ. Ի 13): Իսկ Նոր Կտակարանում ունենք Պողոս առաքյալի դատողություններն ընդհանրապես սեռական այլասերությունների մասին, որոնցում Տիրոջ աշակերտը խստորեն դատապարտում է և՛ արվամոլությունը, և՛ իգամոլությունը: Երևույթներ, որոնք անհարիր են քրիստոնյաներին և մեղքի արդյունք: Ըստ առաքյալի` մարդ արարածն իր բարոյական անկման պատճառով ճշմարիտ Աստծուն պաշտելու փոխարեն սկսեց պաշտել արարածներին: Եվ սարսափելին այն է, որ տղամարդիկ և կանայք իրենց բնական կարիքներն անբնական կարիքներով փոխանակեցին, այսինքն` արուներն արուների և էգերը էգերի հետ խառնակվելով պղծություն գործեցին: Եվ ինչպես իրավացիորեն նկատում է առաքյալը այդ մարդիկ իրենց անձերում ընդունում էին իրենց մոլորության հատուցումը» (տե՛ս Հռոմ. Ա 26-27):
Կարծում ենք, որ քրիստոնյաներս նաև լուրջ դասեր պիտի քաղենք Սոդոմի և Գոմորի պատմությունից. չէ՞ որ Աստված անիծեց այս քաղաքներին և երկնքից կրակ ու ծծումբ տեղացրեց` բնաջնջելով ամեն ինչ հենց նմանատիպ սեռական այլասերությունների պատճառով (տե՛ս Հուդ. Ա 7):

Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 1627 | | Աստված, Քրիստոս, Իգամոլություն, քրիստոնյաններ, կաթոլիկ եկեղեցի, Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյան, Սուրբ Գիրք, Սոդոմ Գոմոր, Նոր կտակարան, արվամոլություն | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2023