Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Դու իմ միակը ճակատագրով 
+ 09.07.2013 +
Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներ 
+ 21.01.2013 +
ՈՂՋՈ՜ՅՆ ՀԱՅԱՍՏԱՆ BONJOUR L'ARMENIE 
+ 21.09.2013 +
Մի կտոր մանկություն 
+ 16.04.2014 +
«Միայն երաժշտությունը ունի բնավորություն ձեւավորելու ու... 
+ 22.03.2012 +
ԻՆՉԻ՞Ց Է ԳՈՒՆԱՏՎՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄՔԸ , կամ ` ՔԱՆԴԵՑԵՔ... 
+ 27.08.2013 +
Կրկնամկրտություն. Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը 
+ 07.08.2013 +
Մահվանից առաջ 
+ 08.07.2013 +
Ապաշխարություն և Հաշտություն 
+ 14.04.2014 +
Սուրբ Հեղինե 
+ 10.06.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 25
Ես պաղպաղակ չեմ սիրում... իմ մոտ տպավորություն է, որ պաղպաղակը, սիրում են փոքր տարիքում, ու այդպես այդ համը տպավորված է հենց փոքրուց, մանկության նոստալգիա է, իսկ իմ մանկության մեջ պաղպաղակ չի եղել...
Լավագույն քաղցրը գիտեք որն էր, մուրաբայով շաղախված փողհինձը:
Պատերազմ էր, ու մենք տատիկիս+ պապիկի հետ բարձրացել էինք սարեր, որտեղ համեմատաբար ավելի ապահով էր, իսկ այնտեղ խանութ չկար, այնտեղ ոչինչ չկար:
Ասեմ, որ ես չեմ ամաչում, ես գիտակցում եմ, որ իմ մանկությունը համընկավ մեր երկրի համար դժվար տարների հետ, չեմ նեղվում, որ պաղպաղակը հասանելի չէր, /իսկ հիմա ուղղակի հետաքրիր չէ/, այլ բաների մասին չեմ էլ ուզում խոսել, ես հասկանում եմ, որ դժվար էր, որ չկար: Բայց ես նեղվում եմ, որ այդ խնդիրը հիմա էլ կա, երբ ամեն ինչ լինքն է, առատ է, բայց վստահ եմ, որ կան երեխաներ, որոնք սիրում են պաղպաղակ ու չեն կարողանում ուտել, իսկ դա արդեն արդարացում չունի: Ոչ մի արդրացում չկա, որ էս խաղաղ ժամանակներում, մեր երկում մարդիկ պիտի այսքան վատ ապրեն, ու երեխան ո ... Կարդալ ավելին »
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 623-անգամ 25.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Տատիկս մի կին էր, որ ինձ միշտ զարմացնում ու հիացնում էր, թե’ արտաքինով, թե’ առավել ևս բնավորությամբ: Չնայած յոթանասունն անց էր, բայց սև մազեր ուներ ու սպիտակ մաշկ, միջահասակ էր, բավականին կոկիկ ու բարետես: Իմ համար տատիկս միշտ եղել է ու կմնա կանացի իդեալ: Միշտ զարմանում էի, թե այդքան էներգիան որտեղից նրա մեջ, հասցնում էր ամեն ինչ, հրաշալի ձեռք ուներ, անգամ ամենասովորական կարտոֆիլը այնքան համեղ էր տապակում, իսկ գաթան ուղղակի անմահական էր: Հյուրասեր կին էր, երբ տուն մարդ էր գալիս, առանց ինչ որ բան հյուրասիրվելու չէր թողնի, որ դուրս գան, անգամ թռչունները, որ անցնում էին իր տան մոտով, սոված չէին անցնում, նրանց համար միշտ հացի փշրանքներ կային: Ուժեղ կին էր, այնպիսի դժվարությունների մեջով էր անցել, որ երբեմն զարմանում էի, ինչպես է դիմացել: Զիջող էր, ու անսահման ներող: Իսկ այ թե այդ մեծ սիրո պաշարը որտեղ էր տեղավորում, չգիտեմ, բայց անսպառ էր այդ սերը, որ նա տալիս էր, ա ... Կարդալ ավելին »

ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1693-անգամ 25.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)

«  Հուլիս 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024