Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
ՀԵԵՄ ներկայացուցչական ժողով 
+ 06.07.2014 +
«Միայն երաժշտությունը ունի բնավորություն ձեւավորելու ու... 
+ 22.03.2012 +
Պաղպաղակ չեմ սիրում... 
+ 25.07.2013 +
«Ո՛վ ծոյլ, մրջիւնին գնա, անոր ճամբաները տես ու իմաստուն... 
+ 02.08.2013 +
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՄԱՍԻՆ 
+ 14.09.2013 +
Տղան, տղամարդն ու ծերունին կամ կորած հավատ 
+ 23.08.2013 +
Ծարավի եմ... 
+ 28.03.2013 +
20-րդ դար. Արդյունքներ 
+ 16.08.2012 +
Երբեմն 
+ 20.08.2013 +
Հուշեր Վազգեն Վեհափառի մասին 
+ 26.09.2013 +
ՊԱՀՈՑ
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 09
Մաս Երկրորդ
 

Անին Գոռի աշխատասենյակ մտավ, ուր Գոռն Արմանի ու Մարկի հետ գործերից էր խոսում:

- Բարեւ ձեզ:

Տղաները պատասխանեցին:

Անին սեղանին` Գոռի առջեւ, բանալիներ դրեց:

- Սա ի՞նչ է,- հարցրեց Գոռը:

- Քո բնակարանի բանալին:

- Դրանք ինձ պետք չեն, թող քեզ մոտ մնան:

- Ինձ էլ պետք չեն:

- Բայց մենք այդպես չէինք պայմանավորվել, Անի՛,- ասաց Արմանը:

- Այլ տարբերակ չկա:

- Ես քեզ ասացի, որ դու կարող ես հանգիստ քո կյանքով ապրել, Գոռը չի խառնվի:

- Կարծում` ես դա հնարավո՞ր է, ես չեմ ուզում նրանից ինչ-որ հարցով կախում ունենալ, իսկ, ապրելով նրա բնակարանում, ես երբեք էլ ինձ հանգիստ չեմ զգա:

- Բնակարանը քոնն է բոլոր փաստաթղթերով,- ասաց Գոռը:

... Կարդալ ավելին »

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1802-անգամ 09.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Մաս Առաջին

Մթնշաղը դանդաղ կլանվում էր գիշերվա ճիրաններում: Մեղմ զեփյուռ էր փչում: Գոռը գիշերային ակումբ մտավ, նստեց սեղանիկներից մեկի մոտ, վառեց ծխամորճը ու նայեց չորս կողմը. մարդաշատ էր: Ծխելը վերջացնելով` բարձրացավ երկրորդ հարկ եւ մտավ դիմահարդարման սենյակ:

- Բարի երեկո,- ասաց նա` չորս կողմը նայելով:

Կանայք պատասխանեցին:

- Էս ո՞ւր է Անին, ինչո՞ւ չի երգում:

- Երգում էր,- պատասխանեց կանանցից մեկը,- հետո ինչ-որ վատ է զգացել, տասը րոպե կլինի երեւի, ինչ տուն է գնացել:

- Լավ, ձեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է:

- Այո:

- Դե, բարի գիշեր:

Գոռը դուրս եկավ, նստեց մեքենան, նայեց կողքին դրված ծաղկեփնջին, հիշեց, որ այսօր իր նշանադրության մեկ տարին է լրանում ու մտածեց, որ երեւի հիմա Նառան անհամբեր սպասում է: Բայց հանգստացրեց ին ... Կարդալ ավելին »

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 2156-անգամ 09.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)

«  Հուլիս 2013  »
Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2026