Ուզում եմ հարցս ուղղել բաց նամակի տեսքով ՀՀ Ոստիկանապետ Գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյաին ՀՀ Գլխավոր Դատախազ Ա. Հովսեփյանին ՀՀ Արդարադատության նախարար Հ. Թովմասյանին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանին Մեծարգո Տիարք, Արդեն երկորորդ օրն է Համացանը հեղեղվել է Ֆեյսբուքյան օգտատեր Սերժ Կանայանի հրապարակմամբ, որտեղ վերջինս բացահայտ կերպով վարկաբեկում է Հայ Եկեղեցու Գահակալին հրապարակելով անհիմն ու անտրամաբանական գրառում Վեհափառի այսպես ասած <<անձնական կյանքի>> մանրամասներից: ՀՀ այն քաղաքացիները, ովքեր Հայ Առաքելական եկեղեցու դավանորդներ են և վիրավորված այս հրապարակմամբ ու նաև ցանկանում են պաշտպան կանգնել ինչպես Եկեղեցու այնպես էլ վերջինիս Գահակալի վարկի ու հեղինակության անաղարտությանը,ինչպիսի հնարավորություններ ունեն օրենքի շրջանակներում պահանջել պատկան մարմիններից հայտնաբերել գրառման հեղինակին ու պատասխանատվության ենթարկել: Ակնկալում եմ նամակիս հասցեատերերի կամ նրանց կողմից լիազորված անձանց կամ կառույցների համապատասխան ու համարժեք արձագանքները ինչպես իմ Ֆեյսբուքյան էջին անհատական նամակի տեսքով, այնպես պատասխան հրապարակումներին օնլայն ԶԼՄ-ների միջոցով կամ անհատական նամակի տեսքով armanhagob@rambler.ru էլ. հասցեին: Կանխահայտ երախտագիտությամբ` Մնամ հարգանոք Արմ Հակ
http://www.youtube.com/watch?v=sCUkt_pe2Xw Սա էլ է անհիմն? թե սա կարգին բարցրացնւմ է վարկանիշը? Թե կեղծումներով ու արյան վրա նստած պրեզիդենտին օրհնանք տալով ա գահակալի վարկանիշը բարձրանում? (կամ "Տերունական աղոթքի" կրճատ տարբերակով)? կամ բենթլիավոր տերտերներով... Այսօր Հայ եկեղեցին արդեն պետք չի կապել գահակալի հետ իկ կարծիքով նա շատ հեռու է գնացել եկեղեցուց. Ու դա անհիմն չի! Ասում են" մախատը մեշոկի մեջ չես պահի":