Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Մեռելոցներ, որ երբեմն դժգոհության ալիք են բարձրացնում 
+ 26.09.2013 +
Հանդիպում հոգևորականի հետ 
+ 14.04.2014 +
HEEM representative assembly 
+ 06.07.2014 +
ԵՎՍ ՄԵԿ ՄԻՋՈՑԱՑՈՒՄ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒ... 
+ 24.01.2013 +
Թե չլինի հանկարծ 
+ 16.12.2012 +
«Հավատամք» երգչախումբն արժանացել է 2 մրցնակի 
+ 27.02.2014 +
Ես շնորհակալ եմ Ամենազոր Տեր 
+ 13.07.2013 +
Մի հրապարակման առիթով 
+ 20.03.2014 +
Ապաշխարություն և Հաշտություն 
+ 14.04.2014 +
Արվամոլությունը նողկալի երևույթ է 
+ 29.07.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 25 » Կարոտում եմ մանկությունս
01:01
Կարոտում եմ մանկությունս

Տատիկս մի կին էր, որ ինձ միշտ զարմացնում ու հիացնում էր, թե’ արտաքինով, թե’ առավել ևս բնավորությամբ: Չնայած յոթանասունն անց էր, բայց սև մազեր ուներ ու սպիտակ մաշկ, միջահասակ էր, բավականին կոկիկ ու բարետես: Իմ համար տատիկս միշտ եղել է ու կմնա կանացի իդեալ: Միշտ զարմանում էի, թե այդքան էներգիան որտեղից նրա մեջ, հասցնում էր ամեն ինչ, հրաշալի ձեռք ուներ, անգամ ամենասովորական կարտոֆիլը այնքան համեղ էր տապակում, իսկ գաթան ուղղակի անմահական էր: Հյուրասեր կին էր, երբ տուն մարդ էր գալիս, առանց ինչ որ բան հյուրասիրվելու չէր թողնի, որ դուրս գան, անգամ թռչունները, որ անցնում էին իր տան մոտով, սոված չէին անցնում, նրանց համար միշտ հացի փշրանքներ կային: Ուժեղ կին էր, այնպիսի դժվարությունների մեջով էր անցել, որ երբեմն զարմանում էի, ինչպես է դիմացել: Զիջող էր, ու անսահման ներող: Իսկ այ թե այդ մեծ սիրո պաշարը որտեղ էր տեղավորում, չգիտեմ, բայց անսպառ էր այդ սերը, որ նա տալիս էր, ամուսնուն, երեխաներին, թոռներին ու բարեկամներին, տալիս էր անշահախնդիր, երբեք չսպասելով պատասխանի: Հրաշալի ընկեր էր, բոլոր թոռները ընկերություն էին անում հետը, կիսվելով ամենաթաքուն զգացմունքները ու վստահելով իրենց գաղտնիքները: Շատ չէր խոսում, իր խնդիրները ուրիշների վզին փաթափաթելու սովորություն չուներ: Մի մեծ վերք ուներ, որին աշխատում էինք երբեք չանդրադառնալ, բոլորս լավ գիտեինք, որ դա նրա մտքից երբեք դուրս չի գալիս, բայց միշտ այդ թեմայի շուրջ լռում էինք. հասկանում էինք, որ դուրս ժայթքող արցունքների պաշարը չորացել է, արդեն արցունքները ներս էին հոսում` դեպի սիրտը, ու դա ավելի սարսափելի ցավ էր` որդու մահն էր, որ նրան ստիպել էր կիսով չափ մահանալ նրա հետ, թե’ հոգեպես, թե’ ֆիզիկապես, բայց այն մյուս կեսով պայքարում ու ապրում էր մյուս զավակների համար:
Երբեմն իր մանկությունից բաներ էր պատմում, ասենք որ դեռ 9 տարեկանից, ստիպված էր աշխատել, որ գնում էին Կոլտնտեսության կարտոֆիլի դաշտերը, որտեղ արդեն կարտոֆիլը հավաքել էին ու նորից փորում այդ հողը, խժիվ անում /բարբառային / որպեսզի մի քանի մոռացված կարտոֆիլ գտնեն. ընտանիքը մեծ էր, փոքրերին կերակրել էր պետք: Իսկ եթե ազատ ժամանակ էր ունենում վերցնում էր մի փայտի կտոր, իբր տիկնիկ է, փաթաթում ինչ որ փալասների մեջ ու խաղում: Մտածում էի, որ մի անգամ պիտի մի մեծ տիկնիկ նվիրեմ, չհասցրեցի…
Կյանքում երբեք ոչ մեկին նեղություն չէր տվել, այդպես էլ մահացավ, ոչինչ չասաց, ոչինչ չուզեց, բացի մի կտոր սառույցից, որը կարողացա գտնել ձմռան վերջին ձյան հալվող ճիրաններից:
Ցավից ատամները սեղմում էր, բայց անգամ ախ չէր անում, որ մենք` կողքը գտնվողներս վատ չզգանք, մահվան քրտինքը պատել էր ճակատը, հոգևարքի սարսափելի մի պահ, ոչ այնքան մահացողի, որքան կողքինների համար: Երբ տեսնում ես, որ աչքիդ առջև մահանում է, բայց դու ուղղակի անզոր ես, ինչ որ բան անել: Մի պահ հանգստացավ, ապա գլուխը մի կողմ թեքեց, արագ շնչառությունը քիչ-քիչ դանդաղեց ու հետո հանգավ, կարծես երբեք էր չէր եղել…..
Երբեմն երկար ժամանակ կանգնում եմ պատշգամբում, հետո իջնում խաղողի վազների տակ, սպասելով որ ուր որ է մի տեղից դուրս պիտի գա, ապա կանչում եմ, բայց րոպեներ անց ուշքի եմ գալիս, որ անիմաստ է սպասելս, նա էլ ոչ մի տեղից դուրս չի գալու: Մի տարօրինակ զգացողություն կա, որ տատիկիս մահով, վերջացավ մանկությունս, ես մանկությանս այն յուրահատուկ հոտը իրենից էի առնում, իր ձեռքերից, իր ձայնից, իր եփած ճաշերից:
Կարոտում եմ մանկությունս…….


Բաժինը` ԽՃԱՆԿԱՐ | Դիտումներ` 1687 | | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024