Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Համբուրում ենք Վեհափառ Հոր Աջը, այն ավելի զորացնելու պա... 
+ 22.08.2013 +
20-րդ դար. Արդյունքներ 
+ 16.08.2012 +
Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Ս. ԹԱՐԳՄԱՆԻՉ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ ... 
+ 12.10.2013 +
Թվաց... 
+ 04.06.2013 +
Դուք որպես հավատացյալ, առաջին հերթին ձեզ որպես հոտի անդ... 
+ 23.08.2013 +
Թեմական երիտասարդական ժողով 
+ 20.11.2012 +
Ամեն գիշեր 
+ 20.10.2013 +
HEEM representative assembly 
+ 06.07.2014 +
Սևակը մոր մասին 
+ 01.05.2014 +
Ձեզնից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի 
+ 29.12.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 21 » Ուխտագնացություն և համերգային ծրագիր Ծաղկաձորում
21:59
Ուխտագնացություն և համերգային ծրագիր Ծաղկաձորում
Հունիսի 27-ին` ԱՀԹ Սուրբ Սարգիս եկեղեցու ՙԱրարատ՚ հոգևոր միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի առաջնորդությամբ միության անդամները եղան Կեչառիսի վանական համալիրում: Ուխտավորները վանքի Սուրբ Կաթողիկե եկեղեցում միջօրեի ժամերգություն և համատեղ աղոթք կատարեցին:
Հանգստից և ճաշից հետո, երեկոյան ժամը 19:00-ին Ծաղկաձոր քաղաքի Գրողների միության հանգստյան տանը ՙԱրարատ՚ հոգևոր միության ՙԱրարատ՚ երգչախումբն ու ՙԱրարատ՚ պարա խումբը հանդես եկան
համերգային ծրագրով: 
Ամեն տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը` ի դեմս տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի, Եկեղեցու և կառավարության կապերի բաժնի ղեկավար Կարինե Հարությունյանի և Հայաստանի <World Vision> կազմակերպության աջակցությամբ կազ մա կեր պում են համագումար, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի հոգևորականներ և մոտ 90 կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներ: 
ՙ Կիրակնօրյա դպրոցների հիմնական նպատակը կրոն սովորեցնելն է. եկեղեցական խորհրդաբանությունը, մեր Առաքելական Սուրբ եկեղեցու պատմությունը, դավանաբանությունը, խորհրդաբանությունը,- ասում է
հայր Վարդանը` հավելելով, որ, Հանրապետության տարբեր մարզերում գործող կիրակնօրյա վարժարանների ուսուցիչները տարին մեկ անգամ հավաքվում են Ծաղկաձորում` վերապատրաստման նպատակով: - Դա մեկ շաբաթյա ծրագիր է,- նշում է հոգևոր հայրը,- որի ընթացքում միասին աղոթում ենք, դասը վարելու մեթոդաբանություն սովորում` բովանդակային առումով լուրջ պատրաստվելով դասին: Այսինքն, տարբեր հոգևորականներ, Աստվածաշնչի մասնագետներ, Եկեղեցու պատմության մասնագետներ,
մեթոդաբաններ գալիս և հանդիպում են ունենում ու իրենց փորձը, իրենց գիտելիքները կիսում ուսուցիչների հետ: Ուխտագնացություն ենք կազմակերպում, եկեղեցում ժամերգության և քարոզների մասնակցում: Այսպես ասած, հանգիստը և աշխատանքը համատեղվել է այստեղ: Յուրաքանչյուր ծրագրի ընթացքում մեկ օր գեղարվեստական ծրագիր է լինում: Սերտ համագործակցություն ունենք ՙԱրարատ՚ հոգևոր միության հետ: Քանի որ միության անդամները քրիստոնեական դաստիարակության կենտրոնի մի քանի ծրագրերին մասնակցել և հանդես էին եկել իրենց գեղեցիկ կատարումներով, ցանկացանք, որ երգի և պարի կատարումներով մեր ուսուցիչների համար էլ հոգևոր միջավայր ստեղծեն:
Նրանց հրավիրել ենք և շատ ուրախ ենք, որ եկել են՚:
Համերգը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում ՙԱրարատ՚ երգչախմբի անդամները ներկայացան հոգևոր կատարումներով: Երկրորդ մասում ՙԱրարատ՚ երգչախմբի անդամները, և ՙԱրարատ՚ պարախումբը ներկայացրեցին ավելի ուրախ երգ ու պար` ծրագրի մասնակիցներին երգեցողության ու պարի միջոցով փոխանցելով հոգևոր ու ազգային զգացողություններ:
Աննա Մարմարյանը, ով կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ է և մասնակցում էր Ծաղկաձորում անցկացվող վերապատրաստման ծրագրին, միության համերգից հետո այսպես արտահայտվեց. ՙ Շատ ուրախ եմ, որ այս
ծրագրի շրջանակներում մեզ հյուր է եկել ՙԱրարատ՚ հոգևոր միությունը` համերգային ծրագրով: Գեղեցիկ համերգ էր, հիասքանչ համարներով, գերված եմ այսմիության բազմաբեղուն աշխատանքներով: Առիթ եմ ունեցել մասնակցել նրանց խոկումներին, էթիկայի դպրոցին և մի շարք միջոցառումների:
Հիացած եմ միության անդամների ջերմ ու ընտանեկան հարաբերություններով՚:
Միջոցառումն ավարտվեց ներկաների համատեղ ազգային պարով և ուրախ մթնոլորտով:
Հեղինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 682 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2023