Welcome Гость | RSS
Main / Registration Login
ՑԱՆԿ
Տնօրհնյաց արարողություն «Վահագնի» թաղամասում 
+ 16.05.2013 +
Խենթ սիրո գիշերվա մեղեդին 
+ 17.07.2013 +
ՀԵԵՄ ներկայացուցչական ժողով 
+ 06.07.2014 +
Կյանքում մարդ եղեք 
+ 11.09.2013 +
Եկեղեցին մշտապես կարիք ունի բարեփոխության եւ վերանորոգո... 
+ 09.10.2013 +
«Ո՛վ ծոյլ, մրջիւնին գնա, անոր ճամբաները տես ու իմաստուն... 
+ 02.08.2013 +
Ծարավի եմ... 
+ 28.03.2013 +
Օղի եմ ուզում 
+ 18.08.2013 +
Տգեղ է տղմարդկային կեցվածքով կինը 
+ 23.07.2013 +
Աթոռ Հայրապետական Ամենայն Հայոց 
+ 03.08.2012 +
ՊԱՀՈՑ
Главная » ԱՌԱԿՆԵՐ
Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր: 
Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:
- Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան,-հարցրեց ընկերը,- չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:
-Սխալվում ես,-ասաց վաճառականը,-այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: Դեռ շեմքին` գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց: Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշները շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին, չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրմն` կրթված տղա է: ... Կարդալ ավելին »
Категория: ԱՌԱԿՆԵՐ | Просмотров: 959 | Добавил: HAYQRISTONEA | Дата: 25.08.2012 | Комментарии (0)


Երկու հոգի մեռնում են, և գնալով այն աշխարհ, ներկայանում են Պետրոս առաքյալին:
-Ամուսնացա՞ծ ես եղել,-հարցնում է նա մեկին:
-Այո:
-Քանի՞ անգամ:
-Մեկ, տեր իմ:
-Գնա դրախտ:
Գալիս է մյուսը:
-Ամուսնացա՞ծ էիր:
-Այո, տեր
-Քանի՞ անգամ:
-Երկու, տեր:
-Գնա դժոխք....
Առաջին մարդը զարմանում է.
-Տեր, ես մի անգամ եմ ամուսնացել` ինձ ուղարկում ես դրախտ, իսկ նա որ ամուսնացել է երկու անգամ` դժո՞խք:
-Այո: Երկու անգամ ամուսնանալուց հետո դժոխքը նրան արքայություն կթվա...

Ստեփան Զորյան
Категория: ԱՌԱԿՆԵՐ | Просмотров: 1267 | Добавил: HAYQRISTONEA | Дата: 10.08.2012 | Комментарии (0)

Մի անգամ աստվածները որոշեցին ստեղծել աշխարհը: Նրանք ստեղծեցին աստղերը, արևը, լուսինը, ծովերը, լեռները, ծաղիկները, ամպերը: Հետո նրանք ստեղծեցին մարդուն: Եվ վերջապես նրանք ստեղծեցին ճշմարտությունը:
Մտածեցին աստվածները. «Որտե՞ղ թաքցնեն ճշմարտությունը, որ մարդը միանգամից չգտնի այն»: Նրանք ուզում էին, որ նա երկար փնտրի այն:
-Եկեք այն թաքցնենք ամենաբարձր լեռան գագաթին,-ասաց նրանցից մեկը:
-Եկեք այն պահենք ամենահեռավոր աստղում,-առաջարկեց մյուսը:
-Եկեք այն թաքցնենք ծովային խորությունների խավարում:
-Եկեք այն թաքցնենք լուսնի հակառակ երեսի վրա:
Վերջապես ամենածեր ու ամենաիմաստուն աստվածն ասաց. ... Կարդալ ավելին »
Категория: ԱՌԱԿՆԵՐ | Просмотров: 948 | Добавил: HAYQRISTONEA | Дата: 26.06.2012 | Комментарии (0)

Հովիվն իր այծերը քշեց արոտավայր: Տեսնելով, որ նրանք արածում են վայրի այծերի հետ, երեկոյան բոլորին միասին քշեց իր քարայրը: Հաջորդ օրը եղանակը վատացավ, նա չկարողացավ սովորականի նման նրանց դուրս բերել արոտավայր, և պահեց քարայրում, ընդ որում, իր այծերին այնքան էր խոտ տալիս, որ միայն քաղից չսատկեն, իսկ մյուսներին առառ-առատ կեր էր տալիս, որպեսզի նրանց էլ ընտելացնի: Բայց երբ եղանակը փոխվեց, և նորից արոտավայր քշեց նրանց, վայրի այծերը թռան լեռներն ու փախան: Հովիվը նրանց նախատեց երախտամոռության համար, չէ որ նրանց ավելի լավ էր խնամել, իսկ նրանք լքում են իրեն: Այծերը հետ դարձան և ասացին.«Հենց դրա համար էլ զգուշանում ենք քեզանից. մենք ընդամենը մեկ օր մնացինք քեզ մոտ, բայց դու մեզ ավելի լավ խնամեց ... Կարդալ ավելին »
Категория: ԱՌԱԿՆԵՐ | Просмотров: 1081 | Добавил: HAYQRISTONEA | Дата: 22.06.2012 | Комментарии (0)


Ճնճղուկները երամով գնացին արագիլի մոտ և աղաչելով ասացին նրան.
- Թույլ տուր մեզ ձագեր հանելու քո բույնի մեջ և պաշտպանիր մեր ձագերն օձերից:
- Ինձ ի՞նչ կանեք, - ասաց արագիլը, - որ կատարեմ ձեր կամքը:
Категория: ԱՌԱԿՆԵՐ | Просмотров: 3557 | Добавил: HAYQRISTONEA | Дата: 05.04.2012 | Комментарии (0)

Քրիստոնեական առակ 
Երիտասարդ մի վանական կուսակրոն ձեռնադրվեց, և նրա առաջին հանձնարարությունը եղավ մնացած վանականներին օգնել արտագրելու եկեղեցական կանոնները, սաղմոսներն ու օրենքները: Մեկ շաբաթ այդպես աշխատելով` վանականն ուշադրություն դարձրեց այն բանին, որ այդ նյութերը բոլորն արտագրում են նախորդ պատճենից, այլ ոչ թե բնօրինակից: Զարմանալով նա դիմեց վանահորը.
-Պադրե, ախր եթե ինչ-որ մեկն առաջին պատճենում սխալ թույլ տված լինի, ապա այդ սխալը հավերժ կկրկնվի, և այն հնարավոր չի լինի ուղղել, որովհետև համեմատելու ոչինչ չկա:
-Որդյակս,-պատասխանեց վանահայրը,-ընդհանրապես մենք հարյուրամյակներ շարունակ այդպես ենք վարվել: Բայց, սկզբունքորեն, քո դատողություններում ինչ-որ բան կա: Այդ ասելով նա իջավ նկուղային հարկ, որտեղ հ ... Կարդալ ավելին »
Категория: ԱՌԱԿՆԵՐ | Просмотров: 1004 | Добавил: HAYQRISTONEA | Дата: 26.02.2012 | Комментарии (0)

 Հասկացե'ք, այն, ինչը մարդ առավել հստակորեն տեսնում է ուրիշների մեջ, նա դա կրում է իր ներսում: Նրա դատողությունները ակտիվ անդրադարձումն են այն բաների, որոնք ճնշված կամ չռեալիզացված են հենց իր մեջ:
Ձենի երկու վանականներ հորդառատ և կատաղի գետի, ծանծաղ մասով անցնում էին մյուս ափը: Նրանցից ոչ հեռու շատ գեղեցիկ երիտասարդ մի աղջիկ էր կանգնած, որը նույնպես ցանկանում էր անցնել մյուս ափը, բայց վախենում էր: Նա վանականներին խնդրեց օգնել իրեն: Նրանցից մեկը աղջկան լուռ դրեց իր ուսերին ու անցկացրեց մյուս ափը:
 Երկրորդ վանականը կատաղել էր: Նա ոչինչ չասաց, բայց ներքուստ ամբողջովին եռում էր."Չէ՞ որ դա արգելված է: Գրվածքները վանականներին արգելում են նույնիսկ դիպչել կնոջը, իսկ սա ոչ միայն դիպավ, այլ տարավ նրան իր ուսերի վրա": Երբ նրանք հասան վանք, արդեն երեկո էր: Գրգռված վանականը շրջվեց դեպի առաջինն ու ասաց. -Տես, ես այդ մ ... Կարդալ ավելին »
Категория: ԱՌԱԿՆԵՐ | Просмотров: 908 | Добавил: HAYQRISTONEA | Дата: 26.02.2012 | Комментарии (0)

« 1 2
«  Հունվար 2026  »
Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2026