Արի իմ բաժակ ես քեզ համբուրեմ, Հարբածս քեզնից միգուցե թողնի, Քեզ որ կորցնեմ նորից կգտնե՞մ, Օղի եմ ուզում Տվեք ինձ օղի:
Գինովցած հիմա ես քեզ չեմ տեսնում, Մառախուղն է թաց իջել աչքերիս, Մենակությանս ես չեմ դիմանում, Քեֆի եմ կանչում ընկեր բաժակիս:
Օղու ու գինու խառնված հոտից Գիտեմ, որ հիմա քեզ չեմ ցանկալի, Բայց հավատա ինձ ես կգամ նորից, Բաժակս եթե հանկարծ ինձ լքի:
Ես կգամ մի օր, կկանգնեմ մոտիկ, Այնպես որ շունչդ փակվի իմ շնչից, Աչքերով այնպես կխառնեմ հոգիդ, Մինչև մարմինդ եռ կգա կրքից:
Քեզ գրկած անշարժ կմնամ այնքան,
...
Կարդալ ավելին »
|
|