Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
ՈՂՋՈ՜ՅՆ ՀԱՅԱՍՏԱՆ BONJOUR L'ARMENIE 
+ 21.09.2013 +
ՃԵՄԱՐԱՆՆ ՈՒ ՃԵՄԱՐԱՆԱԿԱՆԸ… 
+ 04.10.2013 +
Ես գիտեմ մենք կհանդիպենք 
+ 27.08.2013 +
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՄԱՍԻՆ 
+ 14.09.2013 +
Բաց նամակ 
+ 30.07.2013 +
Ծերունին ու երիտասարդը 
+ 25.06.2013 +
20-րդ դար. Արդյունքներ 
+ 16.08.2012 +
Ամանորյա հրաշք 
+ 06.12.2014 +
Նորից այնտեղ` մեր տուն 
+ 27.10.2012 +
Տղան, տղամարդն ու ծերունին կամ կորած հավատ 
+ 23.08.2013 +
ՊԱՀՈՑ
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 03
Հասցեատերը ես էի , հասցեն իմն էր, հասցեի <շնիկն> էլ ասես անհանգիստ վնգստում էր:
Հասցեն իմն էր, բայց ինչո՞ւ կարմիր: Հա, երևի մոդա է: Հիմա ոչ միայն մարդիկ, այլ գույներն էլ են խառնվել, ամեն ինչ խառնվել է`հասցե, հասցեատեր, ծրար:
-Պա´պ, հասցեի վրա այս կոճակը սեղմում ես, ու դառնում է կապույտ, կամ սև կամ բորդո ու կարդում ես:
Աղջիկս է:
Նա իրեն համարում է համակարգիչների մեծ գիտակ, թեև ընդամենը առաջին դասարանում է:
-Այսինքն, ինչպե՞ս թե կապույտ: Իմ երազանքների՞ նման:
-Դե, լա´վ էլի, ուղղակի կապույտ, ու կկարդանք, սեղմի´ր:
-Այսինքն, ինչպե՞ս թե սև: Իմ ապրած տարիների՞ նման:
-Լա´վ էլի, պա´պ: Սեղմի´ր, չէ՞ որ շատ ենք սպասում, սա մեր առաջին նամակն է: Ես երբեք համակարգչով չեմ կարդացել նամակ:
Ու աղջիկս թաքուն նայում է խոհանոցի կողմը, որտեղ աշխարհում եղած ու չեղած բոլոր ափսեներն ամեն անգամ համերաշխ ձայնակցում են մոր տեդադրած մեկ ափսեին:
... Կարդալ ավելին »
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1275-անգամ 03.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

«  Օգոստոս 2013  »
Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2026