Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
«Հավատամք» երգչախումբն արժանացել է 2 մրցնակի 
+ 27.02.2014 +
Մի կտոր մանկություն 
+ 16.04.2014 +
Ծերունին ու երիտասարդը 
+ 25.06.2013 +
Մի հրապարակման առիթով 
+ 20.03.2014 +
Մայր Թերեզա 
+ 21.12.2014 +
Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Ս. ԹԱՐԳՄԱՆԻՉ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ ... 
+ 12.10.2013 +
Ծառայել պարտավոր են բոլորը 
+ 01.06.2014 +
“…Հանձն ենք առնում լինել հավատարիմ ազգային ավանդին” 
+ 12.10.2013 +
Օղի եմ ուզում 
+ 18.08.2013 +
Ձեզնից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի 
+ 29.12.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 21 » Հուզիչ և իրական պատմություն
12:43
Հուզիչ և իրական պատմություն
...Որ ամբողջ կյանքում վկայի քո Աստվածության մասին

Երորրդ բալիկս` Արմենը, համարյա 4 ամսական էր, երբ պատվաստման նպատակով այցելեցինք մանկական պոլիկլինիկա, ծանր հղիությունից և հետծննդյան բարդություններից հետո վերջապես վայելում էի հոգեկան խաղաղություն, մանավանդ որ որդիս, ի տարբերություն դստրիկներիս, անսովոր հանգիստ էր: Ի դեպ, նրան մկրտել էինք 8 օրականում` Մալաթիայի Ս.Աստվածածին եկեղեցում: Ես ներկա չէի մկրտությանը , քանի որ տեղեկացամ որ քառասունքի մեջ գտնվող կինը չի կարող մտնել եկեղեցի: Ինձ փոխանցեցին, որ Տիրան քահանա Առուշանյանը խոստովանել էր, որ իր երկարամյա քահանայության ընթացքում առաջին անգամ էր 8 օրական երեխայի մկրտում: Նույն եկեղեցու քահանա Տեր Գաբրիելն ամիսներ առաջ կտրականապես և արդարացիորեն հանդիմանեց ինձ` երեխայի ծնվել-չծնվելու տատանումներիս համար, քանի որ բժիշկները կանխորոշել էին երեխայի սեռը, այն է` աղջիկ, իսկ ես երկու աղջիկ ունեի և կամենում էի դադարեցնել հղիությունը : Փառք Աստծո . Տեր հայրը փրկեց իմ զավակին ... Փոքրիկս մեծանում էր, ու մենք երջանիկ էինք. մտքովս չէր անցնում, որ մանկական պոլիկլինիկա այցելությունը տակնուվրա կանի մեր կյանքը: Նյարդաբանը երեխային զննելիս հետևություն արեց, որ երեխան հայացքով չի հետևումմեկնված առարկաներին և տարբերակում է միայն լույսն ու ստվերը: Հողը երերաց ոտքերիս տակ: Մինչ այդ երեխայի պասիվությունը հիմնականում վերագրում էինք նրա «դնջությանը», մինչ դեռ պարզվեց որ նրա համար քնելն ավելի հարմար էր, քան լարվելով որևէ բան տեսնելը : «Լույս ու ստվեր»բառերը թեև արդեն սկսելէին իրենց ավերիչ գործը, սակայն հույս էի փայփայում, որ նյարդաբանի բժշկական եզրակացությունը կժխտվի: Նույն օրը ևեթ մեր հանրապետության հեղինակավոր ակնաբուժական կենտրոններից մեկում երեխային զննեց հայտնի ակնաբույժը, հարմար չեմ գտնում հիշատակել նրա անունը: Եզրակացությունն անխնա էր. երեխայի աչքի տեսողական նյարդն ի ծնե թույլ էր զարգացած: Հասկանում էի, որ դա լուրջ առողջական խնդիր է, և բժիշկն էլ բացատրեց, թե որքան մեծ համբերություն և ուժ է հարկավոր երեխային այսուհետ խնամելու համար, քանի որ տեսողական նյարդը չի վերականգնվում, և պետք է ամեն կերպ պայքարել գոնե եղածը պահպանելու համար: Դա նշանակում էր, որ իմ բալիկը չէր կարող ինքնուրույն տեղաշարժվել, դպրոց գնալ, ապրել... Հիշում եմ` միջանցքում նստած դողում էի, աշխարհը խավարել էր, հուսահատությունը ներթափանցել էր ոսկորներիս մեջ, քայլել չէի կարողանում: Իմ վիճակը տեսնելով` բուժքույրը փորձեց ինձ մխիթարել. «Քո երեխան թեպետ թույլ, բայց կտեսնի, բա ես խեղճն ինչ ասի` երեխան լրիվ կույր է»: Գլուխս թեքելով տեսա մի պատկեր, որը մեկընդմիշտ մեխվեց հիշողությանս մեջ: Կողքիս մի ջահել կին կրծքով կերակրում էր երեխային, արցունքները հոսում էին նրա աչքերից և թափվում երեխայի դեմքին: Իր ցավով տարված` նույնիսկ փորձ էլ չէր անում դրանք մաքրելու: Նոր էին նրան ասել, որ երեխան կույր է, ամբողջովին կույր: Ես չէր հասկանում, թե ինչպես կարող էր կուրծք ուտող երեխան ... կույր լինել: Դժվար է պատկերացնել այն ծնողի տառապանքը, որի մանուկը կույր է, որովհետեւ այդ ծնողն ինքն այլեւս չի ուզում տեսնել արեւածագը... Մայրս, իմ բարի, Տիրամոր ձեռքը համբուրած մայրս թույլ չտվեց ինձ կոտրվել, ասաց. «Որքան թերանաս հավատիդ մեջ, այնքան երեխայի վիճակը վատ է լինելու, եւ ընդհակառակը` որքան երեխայի հետ զբաղվես, խաղաս, անընդհատ զբոսնելու տանես, վարժություններով «տանջես», վերաբերվես որպես առողջ երեխայի եւ վստահես քո Տեր Աստծուն, այնքան ավելի լավ: Հասկանում ես, սա պատերազմ է, եւ մենք պիտի չպարտվենք, որքան շատ լացես, այնքան չարը կհզորանա, որքան շատ հուսահատվես, չարն այնքան շատ կվնասի: Թույլ մի տուր, որ վախն ու կասկածը հաղթեն քեզ: Հենց թույլ տվեցիր, ուրեմն` պարտված ենք»: Մորս խոսքերից սրտապնդվում էի, սակայն բավական էր, որ նա հեռանար... Մի օր մայրս ասաց. «Վաղը գնում ենք Ս. Գեղարդ, Զոհրապն ինքն է առաջարկել մեզ տանել: Զոհրապը մերհարեւանի տղան է, պետհամալսարանը կարմիր դիպլոմով ավարտած, այժմ Ֆիզիկայի պրոբլոմների ինստիտուտի ասպիրանտ է»: Մայրս ամբողջ ճանապարհին աղոթում էր: Ս. Գեղարդավանքում ոչ ոք չկար, ասես, դա մեր օրն էր. մայրս ու 10 եւ 12 տարեկան աղջիկներս չոքել էին խորանի առաջ, որդուս բարուրը դրել Տիրամոր պատկերի տակ եւ երեքով աղոթում էին: Մայրս արցունքն աչքերին խնդրում էր. «Տեր, դու կատարյալ ես եւ մարդուն կատարյալ ստեղծեցիր, իմ Արմենին էլ կատարյալ դարձրու, Տեր դու լույս ես, միթե քո լույսից իմ թոռնիկին չես տալու, միթե իմ բալիկին խավարի մեջ ես թողնելու, Տեր վերցրու իմ աչքերի լույսը, տուր իմ բալիկին»... Գեղարդավանքի բոլոր անկյուններում, բոլոր խցերում աղոթում էինք: Քիչ հետո վանք մտավ Գեղարդում սպասարկող Հայր Սուրբերից մեկը, որի խնդրանքով անունը չեմ հիշատակում: Մայրս մոտեցավ նրան եւ պատմեց այստեղ գալու մեր նպատակը եւ խնդրեց աղոթել երեխայի համար: Հայր Սուրբը գնաց եւ զգեստափոխված վերադարձավ, ձեռքը դրեց փոքրիկ Արմենիս գլխին եւ ասաց. «Տեր, ինչպես քո առաքյալներին էիր տվել բուժելու շնորհը, այդպես էլ իմ` մեղավորիս ձեռքով, բժշկիր քո ծառա Արմենին, որպեսզի մեծանա եւ ամբողջ կյանքում վկայի քո Աստվածության մասին»: Ապա կարդաց մի աղոթք, որն ինչպես հետո պարզեցի, Նարեկացու Մատյանի 41 ԽԱ գլխից էր: Այդ պահին երեխան ուժեղ ճչաց եւ սկսեց լաց լինել, հետո հանգստացավ: Հայր Սուրբը մեզ հանձնարարեց փոքրիկի աչքերը խաչաձեւ լվանալ վանքի ներսից բխող ջրով, սակայն կարծես մեզ չվստահելով, մեր ետեւից եկավ, գրկեց երեխային եւ աղոթքով լվաց նրա աչքերը, այնուհետւ մի փոքրիկ խաչ օծեց եւ նվիրեց որդուս` խնդրելով, որ այն ագուցենք գլխարկի վրա: Հետո շրջվեց եւ ասաց. «Աստված մեռելներին է հարություն տալիս, մի աչքն ինչ է, որ չբուժի, գնացեք, Աստված ձեր հավատքի չափով ձեզ կտա»: Արդեն Երեւանի ճանապարհին, երբ որդիս բացեց աչքերը` հայացքի պարզությունն ակնհայտ էր, ասես, Հայր Սուրբը բալիկիս ամենազորավոր դեղն էր տվել, իսկ մենք էլ պետք է աղոթքով պահեինք դրա լիակատար ազդեցությունը: Օր օրի ուրախությամբ տեսնում էինք երեխայի ` ավելի աշխույժ դարձող հայացքը, մեկնված առարկաների նկատմամբ հետաքրքրությունը: Մեկ ամիս հետո որոշեցինք երեխային ստուգման տանել: Բժիշկներից մեկը, զննելով երեխային եւ հայտնելով, որ տեսողական նյարդը զարգացել է, անակնկալի եկած հարցրեց. «Էս ի՞նչ եք արել»: Եվ երբ լսեց Գեղարդի մեր պատմությունը... բուժումը վերագրեց նյարդաբանի նշանակած միզամուղներին: Ինչպես ասում է մայրս, եթե կուրությունը միզամուղներով բուժվեր, աշխարհում կույր մարդ չէր լինի: Սակայն այնքան մեծ էր բժշկի ուրախությունը, որ դրանից իսկ կարելի էր եզրակացնել դեպքի անսովոր լինելը, իսկ երկրորդ` 50-ամյա աշխատանքային փորձ ունեցող ակնաբույժը, որը մինչ այդ զննել էր երեխային երկու անգամ, ասաց, որ եթե նյարդը զարգացած չի լինում, տեսողությունը հակված է ավելի շատ անկում ապրել, եւ շատ քիչ է պատահում, գրեթե անհնար է, որ նյարդն ինքն իրեն զարգանա: Համենայն դեպս, ինչպես նա նշեց, նման դեպք իր պրակտիկայում չի եղել: Ավելորդ անհանգստություններից խուսափելոի համար չեմ նշում նրանց անունները: Այդ հաղթական օրը մենք ամբողջ ընտանիքով փառք տվեցինք Աստծուն եւ երկար աղոթում էինք: Հետո մայրս ականջիս շշնջաց. «Գիտե՞ս, Գեղարդում շշնջացել եմ. «Տեր, բուժիր Արմենին եւ թող հետո նա քո ծառան դառնա, Հայր Սուրբի նման մեկ այլ տատիկի էլ նա մխիթարի»: Եթե չհասցնեմ ինքս նրան ասել, դու փոխանցիր Արմենին իմ խոստումը, մնացածը թող ինքը որոշի»: Իսկ ես ամեն օր որդուս օրորելիս հայացքով հետեւում եմ նրա վերմակի վրա դրված Նարեկացու աղոթքին, որի տակ գրիչով գրել եմ Հայր Կ-ի խոսքերը. «... որ ամբողջ կյանքում վկայի քո աստվածության մասին»: Ապաքինված որդուս տեսնելով` իմ երախտագիտությունն եմ հայտնում նրանց` բոլորին, ովքեր օգնեցին ինձ ճանաչելու Տիրոջը, զգալու Նրա եւ Նրա միջոցով մեր առաքելական Սուրբ Եկեղեցու , մեր հոգեւորականների, Նարեկյան աղոթքի զորությունը ... Այս ամենը տեսնելով եւ այս ամենից դաս առնելով` առաջին անգամ սկսեցի աղոթել մեր եկեղեցու եւ հոգեւորականներիկ համար, որովհետեւ առավոտը մեզ վրա բացվում է նաեւ նրանց աղոթքների շնորհիվ: Ես ամեն առավոտ ` արեւածագի հետ համբուրում եմ որդուս քաղցր դունչիկը եւ ցույց տալին նրան երկինքն ու երիկիրը, արեւն ու լույսը եւ ի խորոց սրտի ասում. «Փառք քեզ , Տեր »:

Հասմիկ Բադալյան

ՏՊԱԳՐՎԵԼ Է Ս. էջմիածնի Քրիստոնյա Հայաստան թերթի 2008 հունիս Ա, թիվ 11 համարում


Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 995 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024