Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Սուրբ Սարգսի տոնի առիթով Խոկման հատուկ արարողություն Հա... 
+ 24.01.2013 +
Ամեն գիշեր 
+ 20.10.2013 +
Եկեղեցին միշտ օրհնել է մեր բանակը և հայ զինվորին 
+ 26.09.2011 +
Խենթ սիրո գիշերվա մեղեդին 
+ 17.07.2013 +
Ավետման տոնին ընդառաջ համերգային ծրագիր սիրիահայերի համ... 
+ 16.05.2013 +
20-րդ դար. Արդյունքներ 
+ 16.08.2012 +
HEEM representative assembly 
+ 06.07.2014 +
Օղի եմ ուզում 
+ 18.08.2013 +
Ես գիտեմ մենք կհանդիպենք 
+ 27.08.2013 +
«Տանգոն մենակ չեն պարում» 
+ 22.07.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 27 » ԻՆՉԻ՞Ց Է ԳՈՒՆԱՏՎՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄՔԸ , կամ ` ՔԱՆԴԵՑԵՔ ԱՅԴ ՎԵՄԸ, Ե՜ԹԵ ԿԱՐՈՂ ԵՔ ԵՐԵՔ ՕՐՈՒՄ ՆՈՐԸ ԿԱՌՈՒՑԵԼ
18:52
ԻՆՉԻ՞Ց Է ԳՈՒՆԱՏՎՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄՔԸ , կամ ` ՔԱՆԴԵՑԵՔ ԱՅԴ ՎԵՄԸ, Ե՜ԹԵ ԿԱՐՈՂ ԵՔ ԵՐԵՔ ՕՐՈՒՄ ՆՈՐԸ ԿԱՌՈՒՑԵԼ
<Վա~յ այն թատրոնին, որ չունի դերասան …>
Բանից պարզվում է ` սնահավատություններն ու ծամծմված սրախոսություններն ավելի լայն պահանջարկ ունեն մեզանում, քան ամուր դատողությունները: Եվ սա երևի այն պատճառով, որ ամուր գետնի վրա այնքան էլ դյուրին չէ գոհացնել ընդարձակ հետաքրքրությունները` խմբագրողին հատուկ ջանասիրությամբ : Մեր եկեղեցու դեմքն առավելաբար գունատվում է ա՜յն ժամանակ, երբ < բանից տեղյակն ու անտեղյակը > հավասարվում են, որդեգրելով մարգարեական կեցվածք և փորձելով սեփական կամքը հրամցնել ուզած պահի ուզածին պես, խախտելով ամենավերջին սահմանագիծը : Եվ եթե կուզեք, սա՜ է կատարյալ ընչազրկությունը, երբ մեկը տեսնում է առանց զգալու / պատճառը / կամ զգում առանց տեսնելու: Հագուրդ տալու համար <ոմանց > անզուսպ ճաշակը, բայց և հեռու~ մնալով < արքա-քաղաքացի > թևաբախումից /ով կարդում է, թող հասկանա/, նախ` հորդորում եմ չորդեգրել <անդյուլետյան աբբամոր> կեցվածք, մեկընդմիշտ ձերբազատվել զգուշավոր արհամարհանքից և այն չվերաճեցնել հավաքական ինքնամփոփումի առիթի, քանզի <<ՈՎ ԱՍՏԾՈ ՀՈԳՈՎ Է ԽՈՍՈՒՄ, ՉԻ ԱՍԻ, ԹԵ ,,ՆԶՈՎՅԱԼ Է ՀԻՍՈՒՍ,, ... >> /Ա.Կորնթ.ԺԲ.3/ : Բոլորն էլ մեր մայրերն են ու քույրերը, եղբայրներն ու հարազատ- բարեկամները : Ցանկացած անհարիր արարք անընդունելի է և դատապարտելի, հաճախ նաև մահու չափ :Ովքեր որ առիթ ու ժամանակ ունենում են հոգևորականի հետ առնչվելու, չեն տառապում մշուշապատ դատողություններով, անհարկի շահարկումներով,պարզուբարդ փիլիսոփայությամբ :Եվ մի՞թե չարժե գոնե <գեղեցիկ լինելու չափ համեստ լինել > …

Ես չեմ կարող չհավատալ
Արյան գույնին իմ երակի...
Ես չեմ կարող չհավատալ
Այն գրերին,
Որ խոսում են երկինքն ի վեր
Սուրբ քարերից ավերակի,
Մեր պատմությունն արթնացնում,
Մարդ են դարձնում մեզ եռակի / Հ. Սահյան / :

Մեր <ինքնօրինակ մեկնարկը>, ի խնդիր ճշմարտության և լուսավո՜ր գալիքի հաստատագրման, երբեք էլ իրականություն և իրողություն չի դառնա, մնալով` գեթ երազուն բաղձանք և բաղձալի երազ, եթե չվերափողվի,չփոխակերպվի նախ ու վերջապես,անօրինա~կ մեկնարկի և ինքնօրինա՜կ վերածնության: Կիսատ ու անարժեք,խակ ու անընդունելի ձևակերպումների և անհարիր մեկնաբանությունների, սին ու տկար բնութագրումների, անընդհատ փակուղի հարուցող հարցադրումների տեղակ, առավել քան նախընտրելի են ներդաշնակ ու համերաշխված, փոխադարձ հարգանք առաջ բերող ընկալումները, որոնք կարող են, և ե՜ն, իբրև երաշխավոր գիտակցության առհավատչյաներ:Որովհետև մեկի պատասխանատու լինելը,երբեք էլ չի նշանակում մյուսի իրավունքի կամ դիրքորոշման ազատում կամ պատասխանատվության իսպառ բացակայություն: Եվ սա անկախ հանրության մեջ կենսագործող վարքուբարքից,ձեռքբերումներից, անհամաձայնություններից ու մտահոգություններից: Անհատականություններն ու հեղինակությունները միշտ էլ մկրտվում են նախ` հարազատ ժողովրդի՜ կամքով, ինքնահաստատվում են` ինքնաճանաչմամբ ու հարուստ, կենսաբե՜ր փորձառությամբ,անմահանում` նախևառաջ լավատեսությամբ ու լուսավո~ր գալիքի տեսլականով :Այս ճանապարհին բազմանշանակ է մեկին- մյուսին յուր տեղը ցույց տալու եղանակաձևը:Այդուամենայնիվ, հավասարապես կարևոր է լուսավո~ր հենակների վրա այն բազմատարր ամբողջությունը,որը մեկ անգամ չէ, որ ինքեան հաստատել է յուր կենսաբեր գործունեությունն ու առավելությունը :
Ամեն մի անգամ, երբ մեկը փորձում է օգտվել պատեհ-անպատեհ առիթից և անհողդողդ համառությամբ, յուրովսանն գնահատականներ հնչեցնել, քանդում է մեր հոգևոր շինվածքի մի քարը : Այս ճանապարհով, աշխարհում շատեր արդեն անցել են և շա~տ բան են կորցրել ի հետևանս շտապողականությանց և դիմաց յուրեանց ակնկալիքի : Ամեն մի անգամ, երբ մեկը յառիթ ցույց է տալիս հոգևորականին յուր տեղը, մեղանչում է անաղարտ ու առողջ լծակցի դեմ,ստվերում աստվածայինի ներկայությունը :Ամեն ազնիվ հարաբերություն փոխադարձաբար և սիրո~վ է լրանում : Եվ եթե կարևորել ձևը, քան բովանդակությունը, պարզ է, որ հարկ եղածին կարելի է, թե՜ անհատականացնել ընդհանուրը և թե՜ընդհանրացնել անհատականը : Էլ ինչու՞ զարմանալ, երբ ժամանակին ոմանք էլ Քրիստոսի մեջ փնտրեցին ու չգտան իրե՜նց ակնկալիքների պատասխանը : Կանխահոգաբար շրջանցելով մի շարք ինչու- ներ ու բայց- եր, միայն ասեմ, որ բարոյականությունն ու սրտացավությունը առիթից օգտվելով չէ, որ իրականանում է, և որ անհամաձայնությունները առիթով չեն պայմանավորվում և որ հոգևորականին մի փոքր ավելի ընկալելու և գնահատելու համար փո~քր ինչ ավելի հանձնառություն է անհրաժեշտ :

Եվ շատ ավելի վատթար է ցավը,
Քան անարգանքն ու անպատվությունը,
Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին: /Պ. Սևակ/

ԻՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆ
Մայր Աթոռի միաբան

Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 865 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024