Գիշեր է` քունս չի տանում, Տանջում է խեղճս` գործած մեղքերից Իսկ մեղքը միշտ չէ որ մարմնական ախտ է, Այն շատ հաճախ հիվանդ հոգու պատրանք է: Հոգին հիվանդ է` տկարությունից, Հուհատահատությունից, ու կասկածներից, Աստված իմ ներիր, որ կասկածում եմ, Տե'ր իմ, ողորմիր` երբ երկմտում եմ,
...
Կարդալ ավելին »
|
«Եւա» էին հնչում նրա շրթները, սակայն «Լիլիթ» էր արձագանքում նրա հոգին: Ավետիք Իսահակյան
Անձրև էր, հորդառատ ու տաք անձրև: Կանգառում այնքան մարդ կար, որ նոր եկողները չէին կարողանում տեղավորվել ծածկոցի տակ: Լիլիթը անձրևանոցով էր, եւ մի փոքր հեռու էր կանգնել կանգառից, չնայած անձրևի կաթիլներն այնքան առատ ու խոշոր էին, որ անձրևանոցն էլ չէր փրկում թրջվելուց: Մի երիտասարդ մոտեցավ ու կանգնեց հենց Լիլիթի մոտ՝ շփոթված նայելով երթուղային տաքսիներին: Լիլիթը մի քանի վայրկյան նայեց նրան, ապա ասաց. - Եկե'ք անձևանոցի տակ կանգնեք: Երիտասարդը ժպտալով մոտեցավ: - Շնորհակալ եմ, տաքսի եմ ուզում նստել, սակայն չեմ կարողանում: - Ինչքան ուզեք անցնում են: - Այո', բայց երթուղայինները խանգարում են: - Լավ, հիմա կգտնենք: Լիլիթը մի փոքր առաջ գնաց, ապա մոտեցող հենց առաջին մեքենային էլ ձեռքով կանգնելու նշան արեց: -Սա էլ ձեզ տաքսի:
...
Կարդալ ավելին »
|
|