Մաս Երկրորդ
Անին Գոռի աշխատասենյակ մտավ, ուր Գոռն Արմանի ու Մարկի հետ գործերից էր խոսում:
- Բարեւ ձեզ:
Տղաները պատասխանեցին:
Անին սեղանին` Գոռի առջեւ, բանալիներ դրեց:
- Սա ի՞նչ է,- հարցրեց Գոռը:
- Քո բնակարանի բանալին:
- Դրանք ինձ պետք չեն, թող քեզ մոտ մնան:
- Ինձ էլ պետք չեն:
- Բայց մենք այդպես չէինք պայմանավորվել, Անի՛,- ասաց Արմանը:
- Այլ տարբերակ չկա:
- Ես քեզ ասացի, որ դու կարող ես հանգիստ քո կյանքով ապրել, Գոռը չի խառնվի:
- Կարծում` ես դա հնարավո՞ր է, ես չեմ ուզում նրանից ինչ-որ հարցով կախում ունենալ, իսկ, ապրելով նրա բնակարանում, ես երբեք էլ ինձ հանգիստ չեմ զգա:
- Բնակարանը քոնն է բոլոր փաստաթղթերով,- ասաց Գոռը:
...
Կարդալ ավելին »
|
Մաս Առաջին
Մթնշաղը դանդաղ կլանվում էր գիշերվա ճիրաններում: Մեղմ զեփյուռ էր փչում: Գոռը գիշերային ակումբ մտավ, նստեց սեղանիկներից մեկի մոտ, վառեց ծխամորճը ու նայեց չորս կողմը. մարդաշատ էր: Ծխելը վերջացնելով` բարձրացավ երկրորդ հարկ եւ մտավ դիմահարդարման սենյակ:
- Բարի երեկո,- ասաց նա` չորս կողմը նայելով:
Կանայք պատասխանեցին:
- Էս ո՞ւր է Անին, ինչո՞ւ չի երգում:
- Երգում էր,- պատասխանեց կանանցից մեկը,- հետո ինչ-որ վատ է զգացել, տասը րոպե կլինի երեւի, ինչ տուն է գնացել:
- Լավ, ձեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է:
- Այո:
- Դե, բարի գիշեր:
Գոռը դուրս եկավ, նստեց մեքենան, նայեց կողքին դրված ծաղկեփնջին, հիշեց, որ այսօր իր նշանադրության մեկ տարին է լրանում ու մտածեց, որ երեւի հիմա Նառան անհամբեր սպասում է: Բայց հանգստացրեց ին
...
Կարդալ ավելին »
|
|