Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Սուրբ Հեղինե 
+ 10.06.2013 +
ԱՆՑՈՒԴԱՐՁ 
+ 07.12.2014 +
Ուշացած նամակ 
+ 03.08.2013 +
ԻՆՁ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ 
+ 31.07.2013 +
Ամեն գիշեր 
+ 20.10.2013 +
Դեպի մեծ աշխարհ: Քայլ առաջին… 
+ 30.09.2013 +
Բաց համացանց.... 
+ 12.04.2013 +
ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ…... 
+ 23.07.2013 +
Եկեղեցին միշտ օրհնել է մեր բանակը և հայ զինվորին 
+ 26.09.2011 +
Հին նստարանը 
+ 31.08.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 23
Համառորեն չէի ուզում կարդալ Սամվել Կարապետյանի հերթական ցնդաբանությունը: Բայց ամեն դեպքում այսօր կարդացի: Այն, որ այդ մարդու կյանքում ինչ - ինչ անձնական խնդիրներ կարող էին բերած լինել հոգեկան խանգարումների, սկսում եմ չկասկածել:
Կարող ես չսիրել եկեղեցին, կարող ես մտածել ինչ ուզում ես, բայց խոսել բացահայտ վիրավորական արտահայտություններով պարոն Կարապետյան, տղամարդուն չի սազում:
Կարծում եմ պատճաշ ձևով դուք կարիք ունեք պատմությունն ուսումնասիրելու, որպեսզի նման հերհուրանքներ չգրեք ու չզբաղվեք շարքային բամբասկոտությամբ:
Իսկ եթե ուզում եք հոգևորականները իրենց հովվի պես պահեն, դուք որպես հավատացյալ, առաջին հերթին ձեզ որպես հոտի անդամ պահեք, ոչ թե հոշոտող գայլի:
Ես չեմ բացառում, որ եկեղեցու ներսում կարող են ինչ-որ խնդիրներ լինել, կամ կան հոգևորականներ, որոնք մեր բոլորի պատկերացրած կատարյալ վարքագիծը չեն ցուցաբերում, ու այդ մասին պետք է բարձրաձայնել: Այո, խնդիրների մասին իհարկե պետք է խոսել, բայց դա կարելի է անել քաղաքակիրթ ձևով, ու տեղ ... Կարդալ ավելին »
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 632-անգամ 23.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

… Մի կիսաքանդ հին վանք էր,
Փոքրիկ լեռան գագաթին,
Ճանապարհն էլ շատ հարթ էր,
Հեշտ էր հասնել այդ վանքին:
… Բարձրանում էր մի տղա,
Դեպի վանքն այդ ամայի,
Ու լուսինը լուսընկա
Ուղեկցում էր տղային:
…………………………………
… Վանքի մեջքը կոտրված էր,
Ժամանակի հետքն էր դա,
Ճանապարհն արդեն քանդված էր,
Ո՞վ կգնար դեպի նա:
… Բարձրանում էր դեպի վանքը,
Մի մարդ ճամփով խորդուբորդ,
Թույլ շողերով արեգակն էր
Թույլ աչքերին ուղեկցորդ:
…………………………………
… Վանքը չկար ավերակ էր,
Տեղում ցավն էր սևարմատ,
Ճանապարհն էլ խոտածածկ էր՝
Ոտքի կարոտ հուսահատ:
… Ցուպը ձեռքին մի ծերունի,
Հույսի լույսը դեռ սրտում,
Մոլորվե՞լ էր, ի՞նչ էր փնտրում,
Փոքրիկ լեռան ստորոտում:

Ստեփան ՈՒՄԱՌ
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 752-անգամ 23.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024