Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Եկեղեցին մշտապես կարիք ունի բարեփոխության եւ վերանորոգո... 
+ 09.10.2013 +
Ամանորյա հրաշք 
+ 06.12.2014 +
Ծարավի եմ... 
+ 28.03.2013 +
Արվամոլությունը նողկալի երևույթ է 
+ 29.07.2013 +
Տնօրհնյաց արարողություն «Վահագնի» թաղամասում 
+ 16.05.2013 +
Մի հրապարակման առիթով 
+ 20.03.2014 +
Սուրբ Հեղինե 
+ 10.06.2013 +
Դուք որպես հավատացյալ, առաջին հերթին ձեզ որպես հոտի անդ... 
+ 23.08.2013 +
Մի կտոր մանկություն 
+ 16.04.2014 +
Ես կգամ 
+ 22.06.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ
Ես կգամ, երբ մութն ընկնի, 
Վերհուշի արահետով հին:
... Կարդալ ավելին »
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 821-անգամ 22.06.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Դու սիրում ես և' ինձ, և' նրան, 
Մե'կ գալիս ես գիրկը իմ, մե'կ վազում նրա, 
Մեկ վշտերը քո, ե'ս եմ սփոփում, 
Մեկ նա' է մեղմ, գլուխդ շոյում: 
Վառվում են շուրթերդ մեկ ի'մ համբույրից, 
Մեկ նա' է դրոշմում համբյուր այտերիդ, 
Ես էլ եմ քոնը, քոնն է նաև նա, 
Բայց սթափվի'ր դու, այդպես մի' արա 
Մի ցավացրու այսպես ո'չ ինձ, ո'չ նրան, 
Որոշի'ր վերջապես մեզնից ով մնա 
Ինձ հետ եղի'ր այստեղ, կամ նրա հետ գնա'....

Հեղինե Մարգարյան
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 678-անգամ 05.06.2013-ից | Մեկնաբանություններ (0)


Իմ ճանապարհն ամեն օրվա 
Այսօր այնքան երկար թվաց, 
Իմ արցունքը ամենօրյա 
Այսօր այնպես դառը թվաց, 
Իմ թախիծը` վաղուց մաշող 
Այսօր այնքան խորը թվաց, 
Լուռ տառապանքն իմ հոգու 
Այսօր այնպես մաշող թվաց, 
Ու կարոտն իմ`վաղուց տանջող 
Այսօր այնքան տխուր թվաց,
Սրտից բխած ամեն մի խոսք
Այսօր կարծես աղոթք թվաց...

Հեղինե Մարգարյան
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 777-անգամ 04.06.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Հուշիկ քայլերով դու մտար իմ կյանք,

Ցանեցիր սրտիս մեջ սերմերը սիրո,

Վառեցիր ճրագը մարած իմ հույսի,

 Պաղած իմ հոգուն տվեցիր թռիչք:

Դու լուռ քայլեցիր արահետով իմ, ... Կարդալ ավելին »

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 816-անգամ 22.04.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Հոգիս լալիս է նորից, քեզ կորցնելու ցավից,
Տրոփում է սիրտս...
Ուզում է կարծես դուրս կթռչել տեղից,
Կարոտել է քեզ...
Կարոտել է ժպիտդ մեղմ,
Աչքերդ սև...
Ու կրակոտ հայացքդ խենթ,
Սիրում եմ քեզ:
Սիրում եմ դեռ...
Ու մթնում է հաճախ հոգիս,
Խանդի ամպոտ տեսիլքներից,
Թե չլինի հանկարծ այնպես,
Որ գրավի սիրտդ հանկարծ
Ուրիշ մի կին...
Դառնա տերը մտքիդ, մարմնիդ:
Արբեցնի քեզ ու խենթացնի...
Ու խանդում եմ...
Շնչահեղձ են անում կարծես թե ինձ,
Խանդի դաժան ուրուները,
Ու ճչում է հոգիս, անվերջ ցավից,
Լալիս, տրտմում ու տառապում
Այն մութ մտքից...
Որ հանկարծ....
Սրտիդ կարող է տեր դառնալ
Ուրիշ մի կին...
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 883-անգամ 16.12.2012-ից | Մեկնաբանություններ (0)


Էսօր մի պահ հանկարծ, աչքիս երևացիր, 
Սիրտս արագ զարկեց, ոտքերս դողացին... 
Օդը սկսեց չհերիքել, ծնկներս ծալվեցին, 
Էսօր մի պահ նորից, հուշերս զարթնեցին... 
Ու զգացի հանկարծ, որ մինչ հիմա, ու միշտ, 
Խաբել եմ ինքս ինձ, իբր մոռացել էի քեզ ընդմիշտ... 
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 963-անգամ 19.09.2012-ից | Մեկնաբանություններ (0)


Արդեն մի քանի տասնյակ տարիներ նա աշխատում էր բանտում: Արտաքինից ու անգամ ձայնից չէիր կարող գուշակել, որ կին է: Բուժքույր էր:
Երկու կալանավոր Չարենցից էին խոսում:
Կինը միջամտեց` ձեռքի ջուրը դնելով սեղանին ու դառնալով դեպի կալանավորները.
-Օ՜ Չարենցը, շատ լավ եմ հիշում Չարենցին, ես այն ժամանակ էլ էի բանտում աշխատում, երբ այդ տաղանդավոր մարդը վերջին օրերն էր անցակացնում, լուսահոգին ձեռքերիս վրա ավանդեց հոգին:
Տղամարդիկ ոչինչ չասեցին: Նրա դուրս գալուց հետո մեծահասակ կալանավորը դիմեց երիտասարդին.
-Իսկ գիտե՞ս ինչ էր ասում նա 30 տարի առաջ:
-Ի՞նչ:
-Շանը ոտքերիս տակ սատկացրեցին:
-Չարենցի՞ն, Չարենցի նման մեծությանը, այդպե՞ս էր ասում:
-Այո....

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 893-անգամ 15.08.2012-ից | Մեկնաբանություններ (0)

Հուդան երկար ժամանակ կանգնած մնաց այն տեղում, որտեղ մահացու համբույրն էր տվել Հիսուսին: Հայացքով հետևում էր Մարդու Որդուն Երուսաղեմ ուղեկցող ջոկատին: Ջահերի ու լամպերի արյունոտ լույսով պարուրված` մերկացրած սրերի ու տեգերի ստվերներ ձգելով չորսդին` հեռվում շտապով անհետանում էր այդ երթն ինչպես գիշերային կողոպտիչների ավազակախումբ: Երբ հորիզոնում մարմրեցին լույսերի վերջին ցոլանքները, Հուդան, փաթաթվելով իր երկար կարմիր թիկնոցի մեջ, դեմքով դարձավ դեպի քաղաքն ու սկսեց սպասել:
Կեսգիշերն անց էր: Լուսինը խամրած լույսով լուսավորում էր անբերրի դաշտերը, սրբազան քաղաքի աշտարակներն ու ամրությունները: Անորոշ ու ահագնացող խուլ գվվոց էր բարձրանում տաճարի հրապարակից: Անապատում տարածվեց բուի մահաբոթ կռինչը:Մի ահագին չղջիկ կողքանց բախվեց Հուդայի դեմքին: Հուդան զզվանքով դեմքը ծածկեց թիկնոցով:
Շարունակ սպասում էր:Հանկարծ ուրախ հուզումով շրջվեց դեպի պարտեզի մուտքը, դուրս եկավ ծառերի արանքից ու շտապ ... Կարդալ ավելին »

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 2300-անգամ 25.06.2012-ից | Մեկնաբանություններ (0)

« 1 2 3
«  Մարտ 2024  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024