Առաջին անգամ «Արարատ» միության երիտասարդներս, երբ միության ապագա գրասենյակ մտանք, ամբողջը քարուքանդ վիճակում էր: Երիտասարդներիցս յուրաքանչյուրը իր փոքրիկ լուման է դրել այդ գրասենյակի կայացման համար` 200 դրամ, 500 դրամ, գրասենյակում տարբեր բարեկարգման աշխատանքներ են կատարվել: Մենք շնորհակալ ենք նաև այն բոլոր բարերարներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել մեր գրասենյակի համար, ու ցավում ենք, որ այսպես եղավ: Ու այսօր այդ նույն երիտասարդի առջև դուռը փակում են, կողպեք են փոխում ու ներս չեն թողնում մտնել: Մարդիկ էլ, չգիտես ինչու որոշում են հանկարծ հայտնվել եկեղեցու կողքին, ու Արարատ միության երիտասարդներին անհիմն մեղադրանքներ ներկայացնել, չփորձելով հասկանալ նրանց հոգեվիճակը: Գիտե'ք հարգելիներս, եթե ձեզանից շատերը եկեղեցում ընդամենը մոմ են վառում, այս երիտասարդներ
...
Կարդալ ավելին »
|
Մարդիկ հաճախ անգիտակից, եսակենտրոն ու անմիտ են, Ներիր նրանց ամեն դեպքում: Եթէ բարի ու ազնիւ ես, միգուցէ քեզ մեղադրեն եսակենտրոն ձգտումներում, Ազնիւ եղիր ամեն դեպքում: Թէ յաջողուես կը շահես շատ կեղծ ընկերներ եւ իրական թշնամիներ Յաջողուիր դու ամեն դեպքում: Եթէ անկեղծ ու ազնիւ ես, մարդիկ գուցէ փորձեն խաբել, Անկեղծ եղիր ամեն դեպքում: Տարիներիդ կառուցածը, միգուցէ մեկ գիշերուայ մէջ աւերակեն,
...
Կարդալ ավելին »
|
Երանի իմանայի ովքեր են եղել այն մարդիկ, որ որոշել են կնոջը տղամարդուն հավասար իրավունքներ տալ քաղաքականության, կամ բիզնեսի ու այլ բաների մեջ: Ամենատգեղ բանն է, երբ կինը ունի դիրք, փող, «ուժ», դուխով սիրեկան ու դրանից լկտիացել է: Հարգելի տղամարդիկ այդ տարբերակով մի փչացրեք կանանց, մի ոգևորեք կնոջը, թե նա երբ ծխում է, ավելի գայթակղիչ է, երբ խմում է, ավելի ժամնակակից է, կամ մի ուրախացեք, երբ հայհոյում է: Կինը հմայիչ է ու գեղեցիկ իր համեստության ու կանացիության մեջ: Էդ ժամնակակից երևույթներով ու «հավասարություն» կոչվածով կնոջը կիսատղամարդ մի սարքեք, սարսափելի տգեղ է, կանացի ֆիգուրով տղամարդկային կեցվածք ունեցող երևույթը:
|
Իմ սիրուն հայուհիներ, ասում են մեր հարևան վրացուհիները, եկեղեցու մոտով անգամ անցնելիս, երկյուղածությամբ խաչակնքելով խոնարհվում են, իսկ եկեղեցի մտնում շրջազգեստով ու անպայման գլխաշորով: Ի՞նչն է պատճառը, որ դուք գոնե եկեղեցում այլ պահվածք չեք ցուցաբերում: Դե շատերը պատվից վեր են համարում գլխաշոր գցել, քիչ չէ, մի հատ էլ եկեղեցի կիսամերկ են մտնում: Գիտե՞ք հագուստն ինչի համար է, գիտե՞ք, որ տարբեր վայրերում տարբեր հագուստ են կրում, հագեք ինչ ուզում եք, բայց համապատասխան վայրում, ձեր երեկոյան զգեստները, կարճ տաբատներն ու կիսաբաց վերնաշապիկները հագնելու համար տեղ կգտնվի, եկեղեցի մտեք պատշաճ տեսքով....
|
Այսօր էլ կարողացար օրդ սկսել-ավարտել առանց Նրա.
Առավոտյան քեզ չարթնացրեց Սերը՝ Անիրական հպումներով, Նա քեզ հետ չէր, Երբ հագար օրդ սկսող կոկիկ հարդարված դիմակդ, Նստեցիր նախաճաշելու, Վերջին պահին ուղղեցիր ժամացույցդ՝ օրվա ռիթմին համաչափ, Դուրս եկար փողոց՝ կարևոր մարդու շտապող քայլերով: Սերը, Նա քեզ հետ չէր, Երբ մուրացկանի ձեռքը մի քանի թղթադրամ խցկեցիր մեծահոգաբար: Նա չկար, երբ փողոցի շանը Շոյեցիր առանց սրտխառնոցի Ու զգացիր ոջլոտ մորթի տակ կուչ եկած անտերությունը:
Հիացմունքով նայեց
...
Կարդալ ավելին »
|
|