Ես, թե նա + 05.06.2013 + Հուշեր Վազգեն Վեհափառի մասին + 26.09.2013 + Տնօրհնյաց արարողություն «Վահագնի» թաղամասում + 16.05.2013 + Մայր Թերեզա + 21.12.2014 + Բաց համացանց.... + 12.04.2013 + Ինչպես ծնվեց «Անլռելի զանգակատունը» + 19.08.2012 + ԻՆՉԻ՞Ց Է ԳՈՒՆԱՏՎՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄՔԸ , կամ ` ՔԱՆԴԵՑԵՔ... + 27.08.2013 + Թվաց... + 04.06.2013 + Հուդայի վերջին գիշերը + 25.06.2012 + «Հավատամք» երգչախումբն արժանացել է 2 մրցնակի + 27.02.2014 +
|
Главная » Архив материалов
Արծիվն ընկավ նապաստակի հետևից: Նապաստակը տեսավ, որ ոչ մի տեղից օգնություն չկա, դիմեց իրեն պատահած միակ արարածին` աղբի բզեզին: Բզեզը նապաստակին սիրտ տվեց և, իր առջև արծվին տեսնելով, խնդրեց ձեռք չտալ իրեն ապավինողին: Բայց գիշատիչը նույնիսկ ուշադրություն չդարձրեց այդպիսի մի չնչին պաշտպանի վրա և նապաստակին խժռեց: Բզեզն այդ վիրավորանքը չմոռացավ. նա աչքը չկտրեց արծվի բնից և ամեն անգամ, հենց որ արծիվը ձու էր ածում, բարձրանում էր, ձվերը բնից դուրս էր գլորում ու ջարդում: Արծիվը, վերջապես, ոչ մի տեղ հանգիստ չգտնելով, ապաստան փնտրեց Զևսի մոտ և խնդրեց մի ապահով տեղ տալ իրեն, որ ձու ածի: Զևսն արծվին թույլ տվեց, որ ձվերն իր գոգը դնի: Բզեզն այդ տեսնելով, կոլոլեց աղբի գուղձը, թռավ հասավ Զևսին, և գուղձը գցեց նրա ծոցը: Զևսը նստած տեղից վեր թռավ, որպեսզի աղբը իր վրայից թափ տա, և արծվի ձվերը ցած գցեց: Ասում են այդ պահից, երբ աղբի բզեզները դուրս են գալիս, արծիվները այդ նույն ժ
...
Կարդալ ավելին »
|
Ապրում եմ աշխարհում և ամեն օր համոզվում, որ ժամանակը մարդուն տվել են քոռուփուչ անելու համար:
*** Վայ այն հոգևորականին, որ կարծում է, թե <վարդապետ> բառի հիմնական իմաստը վերջին վանկի մեջ է:
*** Հարստությունը երբեք չի միավորում մարդկանց: Այն գրեթե միշտ բաժանում է:
*** Որպեսզի չարակամ ու թշնամի ունենաս, քեզնից ինչ-որ բան պիտի ներկայացնես:
*** Մեծ քիթ ունենալը ոչնիչ: Դժբախտությունը քթի ծակ չունենալն է:
*** Երբ դու ուրիշների հայրենիքներին ծանոթ չես, քո հայրենիքը միշտ էլ դժոխք կամ դրախտ կարող է թվալ քեզ:
*** Արձաններին մի մեղադրեք քարացած լինելու համար: Կանգնեցնողներն են մեղավոր:
*** Մի պարծենա: ճանճն այնպիսի կենդանի է, որ կարող է նստել ցանկացած մարդու վրա:
*** Դժվար չէ շատ խելացի երևալը: Դժվարը այդպիսին լինելն է:
*** Երբեք մի վերցրու քեզ նետած այն ձեռնոցը, որը նետողի ձեռքերը կեղտոտ են:
*** Որդի տեսանկյունից ն
...
Կարդալ ավելին »
|
Նա ասաց. -Ինձ շատ կանայք են դուր գալիս: Ես չեմ կարող միայն մեկի հետ լինել: Նե ի պատասխան ժպտաց: Նա ասաց. Ես իմ գլխի տերն եմ: Ես ազատ եմ և ոչ ոքի ոչինչ պարտավոր չեմ: Նե ծխեց և աչքերը խոնարհեց: Նա ասաց. Ինձ դուր են գալիս կանայք, որոնք հասկանում են ինձ և գնհատում են իմ ազատությունը: Նե քմծիծաղ տվեց ու դուրս փչեց ծուխը: Նա ասաց. -Արի լավ ժամանակ անցկացնենք, դու ինձ դուր ես գալիս: Նե հանգցրեց ծխախոտը և նայեց նրա աչքերին: Նա հասկացավ, որ նե չի առարկում: Նա հարցրեց. -Դու հավանաբար, շա՞տ տղամարդիկ ես ունեցել: Նե գրկեց ու ամուր սեղմեց նրան: Նա հարցրեց. -Ինձ հետ լավ ես զգո՞ւմ: Նե փակեց աչքերն ու համբուրեց նրան: Առավոտյան հեռանալիս նա ասաց. -Ամեն ինչ հրաշալի էր, միայն թե սա թող մեր մեջ մնա: Նե ձեռքը մեկնեց և նրա ուսի վրայից հեռացրեց անտեսանալի փոշեհատիկը: Նա ասաց. -Ես կզ
...
Կարդալ ավելին »
|
Եվան զբոսնում էր Եդեմական այգում, երբ օձը մոտեցավ նրան: -Կեր այս խնձորը,-ասաց նա: Աստծո կողմից ուսուցանված Եվան հարաժարվեց: -Կեր այս խնձորը,-պնդում էր օձը:-Եթե ուտես, ապա դու ավելի գեղեցիկ կդառնաս քո ամուսնու համար: -Ինձ դա հարկավոր չէ, ասաց Եվան:-Նա ինձնից բացի ուրիշ ոչ ոք չունի: Օձը ծիծաղեց: -Իհարկե ունի: Քանի որ Եվան չհավատաց նրան, օձը նրան տարավ դեպի բլուրը, որտեղ ջրհոր կար:
|
Երբ կտրվի վերջին ծառը, երբ թունավորվի վերջին գետը, երբ բռնվի վերջին թռչունը, միայն այդ ժամանակ դուք կհասկանաք, որ փողը հնարավոր չէ ուտել:Ձգտիր իմաստության, այլ ոչ թե գիտելիքների: Գիտելիքները
...
Կարդալ ավելին »
|
Կյանքը չի դադարում զվարճալի լինելուց, երբ մենք մահանում ենք, և չի դադարում լուրջ լինելուց, երբ մենք ծիծաղում ենք: Բեռնարդ Շոու
Ինչպես լավ ապրած օրն է բերում երջանիկ քուն, այնպես էլ լավ ապրած կյանքը բերում է երջանիկ մահ: Լեոնարդո դա Վինչի
Կյանքի նպատակն էլ հենց դրանում է՝ ապրել այնպես, որպեսզի մահից հետո էլ չմեռնես:
|
(Բիրմայի ժողովուրդների հեքիաթներից)Վաղնջական ժամանակներում առյուծը երեք հազար անտառների թագավոր էր:Նա աղվեսին կնության վերցրեց, և շուտով նրանք որդի ունեցան: Արտաքին տեսքով նա լրիվ նման էր առյուծի, բայց ոչ թե առյուծի
...
Կարդալ ավելին »
|
Միացյալ նահանգների պրեզիդենտ Կալվին Կուլիջը մի անգամ մի խումբ
բարեկամների ընթրիքի էր հրավիրել Սպիտակ տուն: Անհանգստանալով, որ հանկարծ
որևէ վրիպում թույլ չտան սեղանի շուրջը, հյուրերը որոշեցին ամեն ինչում
ընդօրինակել Կուլիջին: Նրանց ստրատեգիան արդարացնում էր իրեն այնքան
ժամանակ, մինչև սուրճ մատուցեցին: Պրեզիդենտը սուրճը լցրեց ափսեի մեջ:
Հյուրերը նույն բանն արեցին: Կուլիջն ափսեի մեջ շաքար ու սերուցք
ավելացրեց: Հյուրերը կրկնեցին նույն բանը: Այնուհետև Կուլիջն ափսեն դրեց
հատակին` իր կատվի առջև: /Էրիկ Օլսոն/ Ապրելու Արվեստը, գիրք 8 Հրաչյա Ամիրյան
|
Ձեր սիրտը կատաղի տրոփում է, շունչն էլ կտրվո՞ւմ է: - Դա Սեր չէ, դա Համակրանք է... Ձեզ համար դժվար է նույնիսկ ֆիզիկապե՞ս կտրվել իրարից: - Դա Սեր չէ,դա Տռփանք է... Դուք հպարտանում եք Ձեր զուգընկերոջո՞վ (զուգընկերուհիով): - Դա Սեր չէ, դա Հաջողություն է... - Դուք ցանկանո՞ւմ եք միշտ լինել Ձեր զուգընկերոջ (զուգընկերուհու) հետ: - Դա Սեր չէ, դա Միայնակություն է... -Դուք նրա հետ եք, որովհետև այդպե՞ս է պետք: - Դա Սեր չէ, դա Նվիրվածություն է... Դուք նրան աջակցում եք միայն, որպեսզի չնեղացնե՞ք նրան: - Դա Սեր չէ, դա Խղճահարություն է... Դուք նրա կողքին եք, որովհետև դրա հետ ոչինչ չե՞ք կարող անել: - Դա Սեր չէ, դա ուժեղ Հակում է... Դուք ներու
...
Կարդալ ավելին »
|
Կանանց քոլեջի կին դեկանը նոր ընդունված ուսանողուհիներին ներկայացնում էր մնացածներին: Նա որոշեց, որ տեղին կլինի անդրադառնալ նաև սեքսի և բարոյականության թեմային. -Գայթակղության պահերին ամեն անգամ ըմդամենը մեկ հարց տվեք ինքներդ ձեզ. «Արժե՞ արդյոք մեկ ժամվա հաճույքը փոխել մի ամբողջ կյանք տևող խայտառակության հետ»: Դասախոսության ավարտին, նա ներկաներին հարցրեց` արդյո՞ք հարցեր ունեն իրեն տալու: Աղջիկներից մեկը երկչոտությամբ ձեռք բարձրացրեց և հարցրեց. -Դուք չեք կարող արդյոք պատմել, թե ինչպե՞ս է ձեզ հաջողվում ձգել դա մի ամբողջ ժամ:
| |
|
« Փետրվար 2025 » | Երկ | Երե | Չոր | Հին | Ուրբ | Շաբ | Կիր | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
|
|