Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Մայր Թերեզա 
+ 21.12.2014 +
Նորից այնտեղ` մեր տուն 
+ 27.10.2012 +
Ինչ է ինձ համար քրիստոնեությունը 
+ 11.08.2011 +
Հարցազրույց Աստծո Հետ 
+ 27.08.2011 +
Դատավճիռն իրականացրին հայորդիները 
+ 28.08.2012 +
Թեմական երիտասարդական ժողով 
+ 20.11.2012 +
ՀԵԵՄ ներկայացուցչական ժողով 
+ 06.07.2014 +
Տգեղ է տղմարդկային կեցվածքով կինը 
+ 23.07.2013 +
Տղան, տղամարդն ու ծերունին կամ կորած հավատ 
+ 23.08.2013 +
«Հավատամք» երգչախումբն արժանացել է 2 մրցնակի 
+ 27.02.2014 +
ՊԱՀՈՑ

Պատերազմի տարիներին հաճախ էինք լսում.
-Թուրքերը/ ի նկատի ունեին ադրբեջանցիներին/ տավարը տարան: 
Ու գյուղը խառնվում էր իրար: 
Մարդկանց ապրուստի միջոցն էլ էդ տավարն էր: Ու գյուղացիներից շատերը սկսցեին ամռանը բարձրանալ սարեր / գյուղից մոտ 40 կմ. ... Կարդալ ավելին »

ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 698-անգամ 16.04.2014-ից | Մեկնաբանություններ (0)

Այսօր՝ ապրիլի 14-ին Երևանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը և բուհական հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը նույն ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էին հանդիպում-քննարկում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցրեի գրասենյակի տնօրեն Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ: Թեման «Ուսուցչի կերպարը»:«Հանդիպումը կազմակերպվել է հոգևոր դաստիարակությունը զարգացնելու համար, որը շատ անհրաժեշտ ու կարևոր է, և նման հանդիպումները շարունակական բնույթ կկրեն, ու քանի որ մենք նաև ապագա ուսուցիչներ ենք, որոշեցինք այս թեման ընտրել,- ասաց ֆակուլտետի ուսխորհուրդի նախագահ Նուշիկ Մխիթարյանը»: Սրբազան Հայրը խոսեց ուսուցչի կերպարի մասին` զուգահեռներ բերելով Նոր Կտակարանից և օրինակներ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի կյանքից. «Ուսուցչի, առաջնորդի խոսքն ու գործը, նա կլինի, հոգևորական, դասախոս, թե քաղաքական գործիչ պետք է համապատասխանեն իրար, որովհետև խոսքը կյանքի կոչվելով է արժեք ստանում: Որպես ուսուցի ... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 863-անգամ 14.04.2014-ից | Մեկնաբանություններ (0)

Ապրիլի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և հանդիսապետությամբ, Հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, “Մանանա” երիատասարդական ծրագրի պատասխանատու սարկավագների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Մեծ Պահքին նվիրված «Ապաշխարություն և Հաշտություն» խորագիրը կրող խոկման երեկոն: Մեծ Պահքի ընթացքում ամեն հինգշաբթի Սբ. Գայանե եկեղեցում տեղի ունեցած խոկման արարողություններն ամբողջացան այս ինքնատիպ ձեռնարկումով, որի հիմնական իմաստը երիտասարդության անմիջական ներգրավվածությունն էր: Երեկոյի ընթացքում երիտասարդների կողմից ընթերցվեցին հատվածներ Սուրբ Գրքից և Եկեղեցու հայրերի խրատներից ու աղոթքներից, հնչեցին Ապաշխարության շարականներ` կատարմամբ Գևորգյան Հոգևոր ճեմարանի և «Հավատամք» ու «Կանթեղներ&r ... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 721-անգամ 14.04.2014-ից | Մեկնաբանություններ (0)

 Այսօր մեկնարկվեց  «Ճանաչենք մեր եկեղեցին» ծրագրի երկրորդ փուլը:  Ծրագիրը կազմակերպել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Հասարարական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակը և Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման գրասենյակը: Ծրագիրը նպատակ ունի Հայաստանում երիտասարդական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական և այլ ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող Հասարակական կազմակերպությունների անդամներին ծանոթացնել Հայ Եկեղեցու պատմական անցյալին և ներկայիս առաքելությանը: 

Ծրագրին մասնակցում էին հասարակական կառույցների ակտիվ երիտասարդներ: Մոտ երեք ամիս տևող ծրագրի ընթացքում մասնակիցները հանդիպումներ կունենան հոգևորականների  հետ` դասախոսություններ լսելով տա ... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 680-անգամ 05.04.2014-ից | Մեկնաբանություններ (0)

Այսօր «Հրապարակը» մի նյութ է տպագրել, որը շրջանառվում է նաև համացանցում. Հայաստանի միասեռականներն ուզում են եկեղեցի կառուցել, քանզի աղոթելու տեղ չունեն: Ինչպես ասում են՝ բոլոր պարերը պարել էինք, մնացել էր սարի սմբուլը: Ցավալի է, բայց մեր կյանքում ամեն ինչ փորձում են շոուի վերածել, յուրաքանչյուր սրբություն, նվիրական բան աշխատում են սևացնել և հետամնացության պիտակ կպցնել՝ «մարդու իրավունքների» կամ «ազատության» շղարշի ներքո արդարացնելով ՄԵՂՔԸ: Պիտի կրկնեմ՝ Եկեղեցին դեմ չէ քիսոներին կամ ժակլիններին, այսինքն՝ անձերի դեմ չէ, այլ մեղքի, որն արդարացվում է ապաշխարելու փոխարեն: Վերջապես լուրջ դասեր պիտի քաղենք Սոդոմի և Գոմորի պատմությունից. չէ՞ որ Աստված երկնքից կրակ ու ծծումբ տեղացրեց` բնաջնջելով այս քաղաքները հենց նմանատիպ սեռական այլասերությունների պատճառով (տե՛ս Հուդ. Ա 7): Ի՞նչ է Սոդոմ-Գոմոր ենք ուզում դարձնել նաև մեր Հայրենիքը....: Մեծ Պահքի ճանապարհորդության ըն ... Կարդալ ավելին »
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 767-անգամ 20.03.2014-ից | Մեկնաբանություններ (0)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Հասարարական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակը և Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման գրասենյակը «Ճանաչենք մեր եկեղեցին» ծրագրի շրջանակներում կազմակերպել էին Ուրախ Սուրբ Ծնունդ խորագիրը կրող բարեգործական ակցիան: Այսօր առաջնորդությամբ Հոգեշնորհ Տեր Երեմիա աբեղա Աբգարյանի` ծրագրի մասնակից ակտիվ երիտասարդները եղան Արթիկի թեմի Արևշատ համայնքում: Երիտասարդների խմբին դիմավորեց համայնքի հոգևոր հովիվ Արաժանապատիվ Տեր Օշին քահանա Հայարպետյանը և ուղեկցեց դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Այստեղ հավաքված մանուկների համար օրհնության կարգ կատարվեց, ապա նրանք ստացան ամանորյա նվերներ: Երիտասարդները հոգևորականների ուղեկցությամբ այցելեցին գյուղի սոցիալապես անապահով ընտանիքներ և բաժանեցին սննդի կապոցն ... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 796-անգամ 29.12.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Շուրջ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ «Սիրո, Հավատքի և Հավատարմության» Ուխտերթը քաղաքամայր Երևանից դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ուխտերթը կազմակերպել էին եկեղեցական և հասարակական տարբեր կառույցների ու կազմակերպությունների երիտասարդ ներկայացուցիչները` առաջնորդությամբ Մայր Աթոռի Հայեցակարգային Հարցերի Գրասենյակի Տնօրեն Գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի:

 Նոյեմբերի 17-ին նախաձեռնող խմբի մասնակից երիտասարդները, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, ուխտաբար եղան Վայոց Ձորի թեմի մի քանի եկեղեցիներում: Այդ օրը նաև Ջերմուկի քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու ուխտի օրն էր, որտեղ էլ մատուցվեց Սուրբ և անմահ Պատարագ, որին մասնակցեցին ... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 601-անգամ 29.12.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Նոյեմբերի 4-ին լրանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 14 տարին: Գարեգին Բ Հայրապետը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 132-րդ գահակալն է, հաջորդել է Գարեգին Ա Սարգսյան Կաթողիկոսին:
Հաճախ կարող ենք լսել, որ Գարեգին Բ Հայրապետին ժամանակակիցները համարում են Շինարար Կաթողիկոս:
Անկախության տարիներին Հայ Եկեղեցու ունեցած մի շարք ձեռքբերումներ առնչվում են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեության հետ:
Փորձենք ամփոփ ներկայացնել Նորին Սրբության կողմից իրականացված կարևորագույն աշխատանքները:
1. Եկեղեցաշինություն.
Վերանորոգվել են հարյուրից ավել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող վանքեր ու եկեղեցիներ,
Կառուցվել են հարյուրից ավել նոր եկեղեցիներ:
2. Կրթություն.
Հիմնվել է Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցը,
Հիմնվել է Հառիճի Թրբանճյան ընծայարանը ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1521-անգամ 04.11.2013-ից | Մեկնաբանություններ (1)

ՍԱՀԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՇԱԼԵԱՆ

Վեհափառ Հայրապետին ամենէն դիւրամատչելի կողմն իր աչքերն են, որոնք անմիջապէս կը մատնեն անոր հոգու բարութիւնը, զոր նոյնիսկ իր գործի բերմամբ երբեմն ուզէ քօղարկելՙ խստութեան, բարկութեան եւ կամ դժգոհութեան երեւութականութեամբ: Ես չորս տարիէ ի վեր այդ աչքերուն մօտէն նայելու բախտաւորութիւնը ունեցայ եւ հոն տեսայ անոր հոգու ճառագայթող նշոյլները, որոնք կը տարածուին ամբողջ ազգի մը վրայՙ որպէս օրհնութիւն: Վեհափառը երբ հանդիպի իր ժողովուրդին հետ այլազան առիթներով, անմիջապէս կը վառուին իր աչքերուն մէջ փարոսի մը զոյգ աշտանակները եւ երբ իր ձեռքերովը չի կրնար հպիլ անոնցՙ կ՚ուղարկէ սիրոյ ջերմ շողարձակումներ դէպի այդ կողմը, եւ այդ լոյսը տեսնողները մխիթարուած կը զգան: Երեք տարի առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցելութիւն մը տուած էր Պոլիս, ուր համայնքին յիշողութեան մէջ անթեղուած են անոր ժպտուն աչքերը, ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1136-անգամ 04.11.2013-ից | Մեկնաբանություններ (0)

« 1 2 3 4 ... 11 12 »
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024