Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Ամեն գիշեր 
+ 20.10.2013 +
Ժամանակների գնհատականը 
+ 15.08.2012 +
Դու իմ միակը ճակատագրով 
+ 09.07.2013 +
Ուղղակի ցավ էր... 
+ 23.07.2013 +
Հատում մրցանակ եկեղեցական ակտիվ գործունեության համար 
+ 21.01.2013 +
Բարվոք է մեզ աստ լինել 
+ 20.07.2011 +
Դու իմ միակը ճակատագրով 
+ 09.07.2013 +
Մի կտոր մանկություն 
+ 16.04.2014 +
Հին նստարանը 
+ 31.08.2013 +
Համբուրում ենք Վեհափառ Հոր Աջը, այն ավելի զորացնելու պա... 
+ 22.08.2013 +
ՊԱՀՈՑ

Ամեն գիշեր ինձ այցելում է Ֆեյբուքյան մի ուրվական, մի կին կրակոտ աչքերով, կապույտ սարաֆանով, վզից շղթայով խաչ կախած…
Մեկ կանգնում է մահճակալիս մոտ, մեկ թաքնվում պահարանի ետևում…
Ոչ վախենալու չէ, այլ շատ գեղեցիկ, ինձ թվում է գեղեցիկ, քանի որ պայմանն այնպիսին է, որ չպետք է նայեմ նրան…
Մեկ շշնջում է, մեկ ուղղակի շնչում ականջիս…
Ինձ թվում է, որ նա հայելային դիմակով է ու հիշեցնում է ինչ որ մեկին, ինչ որ հարազատ բան…
Անցած գիշեր ես խախտեցի պայմանն ու ուղղակի նայեցի նրա հայելային աչքերին, վերջապես տեսա նրան, ավելի ճիշտ նրա աչքերում պատուհանից արտացոլված լուսնի լույսի խաղերը, սպիտակ գույնի սավանի վրա երևացին նրա մինչ այդ արած բոլոր շարժումները…
Ես հասկացա, որ սիրել եմ առանց տեսնելու, իսկ նա այդ օրվանից էլ չերևաց….
Ստեփան ՈՒՄԱՌ
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 744-անգամ 20.10.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Ազգային-եկեղեցական մի տոն, որով տարբերվում ենք մյուս ժողովուրդներից և եկեղեցիներից: Այն հրաշալի մի առիթ է՝ մեր ուխտը վերանորոգելու ՀԱՅ ԴՊՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ, ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ու ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ հանդեպ: Ս. Թարգմանիչների աներեր հավատքն իմաստավորվում էր անմահ գործերով, նրանց հայրենասիրությունը միայն բառերով չէր, այլ գործով, իսկ նրանց կյանքն ամբողջական նվիրում էր: Ս. Սահակի և Ս. Մեսրոպի առաջնորդությամբ այդ մի խումբ նվիրյալները հեղաշրջեցին հայ մարդու միտքն ու հոգին՝ գրերի գյուտով, Ս. Գրքի և ժամանակի հայրախոսական ժառանգության հայերեն թարգմանությամբ սկիզբը դնելով ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ և ՎԵՐԵԼՔԻ: Պողոս առաքյալն ասում է. Հիշեցե՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խոսքն ասացին: Նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին` հետևո՛ղ եղեք նրանց հավատին: Ուստի ամեն մի հայ իրեն հարց պիտի տա, թե ո՞վ է իր առաջնորդը և ո՞ւմ հավատքին է ցանկանում հետևել: Ինձ համար պատասխանը միանշանակ է՝ ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 807-անգամ 12.10.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու Հոգևոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի օրհնությամբ և տնօրենությամբ այսօր Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կից սրահում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած Երևանի Պետական համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետի 18-րդ առաջին կուրսեցիների ստուգման գրքույկների և ուսանողական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրենությամբ միջոցառմանը ներկա էր նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով, այնուհետև երիտասարդները միաբերան ասեցին իրենց ֆակուլտետում ավանդույթ դարձած երդումը. «ԵՊՀ ուսանողներս, եկած առ քեզ Աստվածաբանության ֆակուլտետից, կանգնած մեծ Վարդապետի գերեզմանիդ, Աստծո և քո առջեւ հանձն ենք առնում լինել հավատարիմ ազգային ավանդին, որ տ ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 949-անգամ 12.10.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Այս տարի օգոստոսի 18-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:
Ի՞նչ է սովորեցնում Սուրբ Տիրամոր կերպարը կանանց, կնոջ դերն ընտանիքում, մայրության և որդեծնության խորհուրդը. այս և այլ հարցերի մասին մեզ հետ զրուցում է Մայր Աթոռի Պաշտոնական մամուլի և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը:
-Հայր սուրբ, ասում են` Սուրբ Կույսը մի հայելի է, ուր հայ քրիստոնյա կանայք պետք է գտնեն իրենց իդեալական պատկերը: Իսկ ինչպիսի՞ն է այդ պատկերը…
-Ինձ համար նախևառաջ կարևոր է ընտանիքի հանդեպ բացառիկ հավատարմությունը` անգամ անհասկանալի թվացող փաստերի կամ երևույթների դեպքում: Ինչպես, օրինակ, թեև Սուրբ Կույսը չէր հասկանում, թե ինչու պետք է խաչվի իր որդին (նա գիտեր, որ պատրաստված է ինչ-որ արտասովոր բան, բայց չգիտեր, թե ինչ է լինելու), սակայն հավատարիմ մնաց մինչև վերջ:
Եկեղեցու հայրերի կողմից ևս կարև ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1219-անգամ 11.10.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Դարերի ընդմիջումից հետո Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված Հայոց Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովում խոսվեց եկեղեցու բարեկարգման եւ բարեփոխումների անհրաժեշտության մասին, մասնավորապես` կարեւորելով ժողովի առաքելությունը հատկապես ծիսական, կանոնական եւ դավանաբանական հարցերի ուսումնասիրման եւ սահմանումների բանաձեւման գործում: Ընդգծված բարեփոխումների մեջ իր ուրույն տեղն ունի նաեւ Հայ Եկեղեցու ծիսականոնական կյանքը: Ուստի պատահական չէ, որ եպիսկոպոսաց ժողովի օրակարգային հարցերից էր նաեւ Ս. Մկրտության խորհուրդը: NEWS.am-ի հետ զրույցում Ժողովի եւ մասնավորապես Ս. Մկրտության խորհրդի հետ կապված հարցերին է անդրադարձել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական բաժնի ծիսահայեցակարգային գրասենյակի պատասխանատու Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

Ի՞նչ գործառույթներ ունի եպիսկոպոսաց ժողովը եւ կա՞ն արդյոք այդ մասին պատմական տեղեկություններ:

Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանյայց Առաք ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 667-անգամ 09.10.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Վերջերս Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովն անդրադարձ կատարեց երիտասարդության հայեցի և հոգևոր դաստիարակության խնդիրներին, Հայաստանում և Սփյուռքում հայ երիտասարդի դիմագրավելիք մարտահրավերներին: Հոգևոր-եկեղեցական կյանքում երիտասարդների մասնակցության, նրանց հուզող խնդիրների մասին մեզ հետ զրուցում է ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ, Հայ Եկեղեցու Երիտասարդաց միավորման ընդհանուր հոգևոր պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

-Սրբազան հայր, ներկայումս շատերն այն կարծիքին են, որ երիտասարդությունը հեռացել է ավանդույթներից, հետաքրքրություն չունի հոգևոր կյանքի, եկեղեցու նկատմամբ. ո՞րն է Ձեր տեսակետը:

-Ինչպես բոլոր հարցազրույցների ժամանակ, այսօր ևս իմ խոսքը դրական պիտի հնչի երիտասարդների մասին: Ի տարբերություն շատերի, ես կուզեի ասել, որ երիտասարդներն այսօր ավելի, քան երբևէ, ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 702-անգամ 05.10.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը հիմնվել է դեռևս քսան տարի առաջ՝ ներկայիս Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և տնօրինությամբ: Այսօր, շնորհիվ Մայր Աթոռի ՔԿՀ հոգևոր սպասավորության բաժնի, ավելի համակարգային բնույթ են ստացել հոգևորականների ծառայությունը ՔԿ հիմնարկներում, իսկ հեռավոր շրջաններում առաքելությանն օժանդակում են տարբեր թեմերից չորս քահանաներ: Բաժինն այսօր ունի չորս հոգևոր սպասավոր:
Ինչո՞ւ է անհրաժեշտ բանտերում հոգևորականի ներկայությունը, ինչո՞վ կարող է նա օգնել կալանավորներին. այս և այլ հարցերի շուրջ մեզ հետ զրուցում է ՔԿՀ հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը:

«Բանտերում շատ կարևոր է հոգևոր ծառայությունը` մարդկանց օգնելու, ճիշտ ճանապարհը ցույց տալու, բարոյապես վերափոխելու համար»
Ընդհանրապես, մեկուսացման և պատիժ կրելու երևույթը շատ նման է քրիստոնեական ապաշխարության խորհրդին ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 886-անգամ 04.10.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Ասում են` Գևորգյան հոգևոր ճեմարանը Հայ եկեղեցու սիրտն է, այն դարբնոցը, ուր կրթվում է Եկեղեցու ապագա հոգևորականությունը:
Այս տարի Հայաստանից և սփյուռքից ԳՀՃ և Վազգենյան հոգևոր դպրանոց ընդունվեցին 43 ուսանողներ, իսկ Հառիճի «Թրբանճյան ընծայարան»` 20 աշակերտ: Ի՞նչ ծրագրեր և բարեփոխումներ են սպասվում նոր ուսումնական տարում. այս և այլ հարցերի շուրջ մեզ հետ զրուցում է ԳՀՃ տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
-Ինչպե՞ս կգնահատեք այս տարվա ընդունելության արդյունքները:
- Այս տարվա արդյունքները գոհացուցիչ էին. աճել էր և´ ընդհանուր, և´ սփյուռքից դիմորդների թիվը: Իսկ հաջորդ տարի նոր հեռանկարներ ունենք. նպատակ կա ուսանողներ հավաքագրել սահմանամերձ շրջաններից և հատկապես գյուղերից: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այնտեղի բնակիչները տեղյակ չեն Մայր Աթոռի կրթական գործունեության մասին, քանի որ զարգացած չէ հաղորդակցությունը ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 939-անգամ 04.10.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և աջակցությամբ ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմադրամի, սեպտեմբերի 28-30-ը Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տանը տեղի ունեցավ հանդիպում` էկումենիկ ծրագրի շրջանակներում:
Էկումենիզմը քրիստոնեական շարժում է, որը նպատակ ունի համախմբել բոլոր քրիստոնյա եկեղեցիները և բերել Քրիստոնեական միության:
Ծրագիրը կրում էր «Դեպի մեծ աշխարհ: Քայլ առաջին… » խորագիրը, որին մասնակցում էին մրցութային կարգով նախորոք ընտրված 21 երիտասարդներ: Նրանք ընտրված էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմերի երիտասարդաց միություններից, քրիստոնեական երիտասարդկան ծրագրերից, Հայ Կաթողիկե եկեղեցուց, և տարբեր բուհական հաստատություններից:
Ծրագրի նպատակն էր երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկությունը էկումենիզմի մասին և խրախուսել ակտի ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1201-անգամ 30.09.2013-ից | Մեկնաբանություններ (0)

2008 թվականի հունիսի 26-ին կառավարության նիստում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով որոշում է ընդունվել` ըստ որի «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի Տաղավար տոներին հաջորդող Ննջեցյալների հիշատակության օրը / մեռելոց օրեր / հայտարարել ոչ աշխատանքային: Մեռելոց օրերին Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ: Տարվա մեջ մի քանի անգամ Մեռելոցների թեման դառնում է հրատապ և շատ հաճախ ուղեցկվում դժգոհության ալիքով: Թեմայի մասին ավելի մանրամասն որոշեցինք զրուցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Իսահակ Վարդապետ Պողոսյանի հետ:

- Հայր Սուրբ ի՞նչ է նշանակում ննջեցյալնների հիշատակության օր: Մի՞թե ննջեցյալներին պետք է հիշել հատուկ օրերի:

-Միանգամայն բնական եմ համարում հարցադրումն այն իմաստով, որ այսպես է ընթանում մարդկության պատմական զարգացումը` ավանդության, փորձառությունների փոխանցմամբ, հաղորդակցությամբ գիտությանն ու այն ամեն բար ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 765-անգամ 26.09.2013-ից | Մեկնաբանություններ (0)

« 1 2 3 4 5 ... 11 12 »
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024