Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ…... 
+ 23.07.2013 +
Ես կգամ 
+ 22.06.2013 +
Խենթ սիրո գիշերվա մեղեդին 
+ 17.07.2013 +
«Աստվածամոր կերպարի մեջ կարելի է գտնել մարդու առաքինութ... 
+ 11.10.2013 +
Սուրբ Հեղինե 
+ 10.06.2013 +
Թվաց... 
+ 04.06.2013 +
140 ուխտավոր այցելել էին Տավուշի մարզի սահմանամերձ գյու... 
+ 09.05.2014 +
Արգիշտի Արքա 
+ 09.09.2013 +
Ամեն գիշեր 
+ 20.10.2013 +
Լեգենդ դարձած արտիստը 
+ 16.08.2012 +
ՊԱՀՈՑ

1908 թվականի այս օրն է ծնվել Երջանկահիշատակ Վազգեն Ա. Կաթողիկոսը՝ 130-րդ Ամենայն Հայոց Հայրապետը, ով իր հոտի սիրված առաջնորդն է եղել 1955-1994 թվականները` փոխարինելով Գևորգ Զ. Չորեքչյան կաթողիկոսին:
Վազգեն Առաջինը Հովվապետ էր մեր երկրի համար կոմունիստական անհավատության բավական դժվար, ինչպես նաև 1988 թվականի ահասարսուռ երկրաշարժի ու Ղարաբաղյան շարժման ժամանակահատվածում:
Վազգեն Ա. Պալճյան կաթողիկոսի եկեղեցանվեր ու ազգանվեր գործունեության մասին կարելի է շատ երկար գրել:
Ճեմարանի ուսանողները, կամ երիտասարդ հոգևորականները, այսօր արդեն Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի հոգևոր ու պարտավորեցնող լուծն իրենց ուսերին արժանապատվորեն կրող բարձրաստիճան հոգևորականները պատմում են, թե ինչ անմոռանալի տպավորություն է թողել երջանկահիշատակ հայրապետն առաջին հանդիպմանը:


Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան
ԱՄՆ Հայոց Արևմտյան ... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1578-անգամ 26.09.2013-ից | Մեկնաբանություններ (0)

http://www.youtube.com/watch?v=5Wu7jY_Oagk&feature=youtu.be

ՈՂՋՈ՜ՅՆ ՀԱՅԱՍՏԱՆ BONJOUR L'ARMENIE

Մի աշխարհ' հեքիաթ սիրո,
Լի կյանքով ու հույսերով,
Արևի պայծառ տեսքին
Գույնզգույն ծիծաղով:

Մանուկիդ ուրախ կանչով,
Մարտիկիդ հզոր բազկով,
Դու ապրում ես ու կերտում
Մեր Մայր Հայաստան:

ԿՐԿՆԵՐԳ---
Ողջո՛ւյն Հայաստան դու իմ սեր,
Իմ կյանքից առավել ես միշտ քեզ եմ սիրել:


                                                                                ... Կարդալ ավելին »
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 943-անգամ 21.09.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Խաչը թե հին աշխարհում և թե առավելապես Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում անարգ մահվան ու չարչարանքի գործիք էր: Խաչն օգտագործվում էր հռոմեացիների կողմից ծանր հանցանքի մահապատիժներն իրականացնելու համար: Դրա նպատակն էր դատապարտյալին զրկել հեշտ մահվանից և նրան մահվան դուռը հասցնել դանդաղ` տանջելով և արյունաքամ անելով: Կայսրության տարածքում սովորաբար խաչ էին հանվում ապստամբ բարբարոսները և ստրուկները: ՙ... Որովհետև բոլոր մահերից ավելի անարգ է խաչի մահը (Ս. Գրիգոր Տաթևացի), ինչպես ասում է Օրենքը. ՙԱստծուց անիծված է նա, ով կախված է ծառից՚ (Բ Օրենք ԻԱ 23): Եվ ահա ժամանակների լրումին աշխարհ եկած Աստծո Միածին Որդին Իր անմեղ արյունը թափելով Գողգոթայի բարձունքում անիծված մահապատժի գործիք հանդիսացող խաչը սրբացրեց և դարձրեց հավատավոր ժողովրդի երկրպագության առարկա: Խաչն այլևս դադարեց միայն նյութական առարկա դիտվել և դարձավ ողջ մարդկության ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1324-անգամ 14.09.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Մարդուն գեղեցկացնում են համեստությունն ու բարությունը:
Գրոշ չարժե, ոչ խելքը, ոչ տաղանդը, ոչ հանճարը, ոչ պրոֆեսոնալիզմը, ոչ գեղեցկությունն ու հմայքը, ոչ դիրքն ու պաշտոնը, ոչ էլ հարստությունն ու հռչակը, եթե համեստորեն չես կարողանում գլուխդ խոնարհել Աստծո քեզ տված շնորքների առջև ու բարի ժպիտ չես շռայլում մարդկանց:
Շնորհները մարդուն տրվում են, ծառայեցնելու Աստծո փառքի ու կողքի մարդկանց օգտակարության համար: Ու որքան շատ է տրված, այնքան ավելի շատ է պահանջվում: Մի մեծամտացեք ձեզ տրված առատ օրհություններով ու մի ծառայեցրեք ի շահ ձեր անձի:
Ուրախանում եմ, որ հազվադեպ հանդիպում եմ մարդկանց, որոնց գովելու դեպքում աչքերը խոնհարհում ու շառագունում են:
Համեստությունն անգին զարդ է: Մեծ հոգիներին է հատուկ....
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 766-անգամ 12.09.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Երբ մենք փողոցում աղմուկ ենք լսում, որտեղ մարդ են ծեծում ` սպանելու աստիճան, գողունի նայում ենք այդ ամենին ու ոչ մի արձագանք չենք ցուցաբերում, մտածելով որ դա մեր գործը չէ ու վախենում ենք միջամտել, էդ մարդու կյանքը փրկել, որ հանկարծ ոստիկանությունը կգա, իզուր քաշքշուքի մեջ չընկնենք:
Երբ լսում ենք, որ հարևանները կռիվ են անում, ամուսինը սպանելու աստիճան ծեծում է կնոջը, լույսերը անջատում ենք, իբր թե մենք քնած ենք, ոչինչ չենք լսել, թող իրենց ընտանիքի հարցերը իրենք լուծեն:
Երբ որևէ օլիգարխի ախրանիկ սովորական մարդու ոսկորները փշրում է, որովհետև մի չնչին բան կարող էր դուրը չգալ, մենք դա չնկատելու ենք տալիս, որ չլինի բարձրաձայնենք, հաջորդն էլ մեր ոսկորները ջարդեն:
Փոխարենը այդ մարդիկ <ռետինգի> ու ճղճիմ փիառի համար համակարգչի առջև նստած առյուծ են ձևանում, ու ինչքան քայքայից, պառակտող ու անբարո թեմաներ կա, ուզում են պարտադիր մասնակցություն ունենան, ու իրենց գարշելի էության ողջ հմայքը ցույց տան: Իսկ իրական կյանքում ... Կարդալ ավելին »
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 783-անգամ 11.09.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Հայկա զավակներ: Ես ձեզ եմ դիմում:
Կարճ կյանք ունեն բոլոր նետերը: Ես չեմ կարծում, որ մեր հետնորդները մի նետաչափ հեռավորությունից կտեսնեն փոքրիկ ասեղը: Նետով ձեռք բերած մեր փառքը ասեղի չափ կերևա նրանց աչքին:
Հայկա զավակներ: Հանուն Բիայնա երկրի հզորության, ես պատգամում եմ. սովորեցեք ջրանցքներ ու պալատներ կառուցել, սովորեցեք մշակել հողը, քաղցրահամ դարձնել խաղողի ողկույզները: Ձեր բազկի ուժով շենացրեք Բիայնան: Թող մեր շտեմարանները միշտ լցված լինեն հողի բարիքներով: Հիշեցեք և հաղորդեցեք որդուց որդի, որ ավարը մկան պես կկեղտոտի Բիայնայի ամեն մի շտեմարան:
Բիայնա երկրի յուրաքանչյուր գերդաստան պետք է ունենա առնվազն մեկ շինարար այր:
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 964-անգամ 09.09.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Սո՜ւս…բախվեցին երկու Հոգիներ…շիկնեցին ու կես քայլ հեռացան իրարից:
Ավելին չկարողացան և չէին էլ ցանկանում – շփումը հաճելի էր:
Համահունչ լինելու ծածկոցը փաթաթվեց նրանց ու ժամանակավորապես վերացրեց իրական աշխարհից:
- Ինչո՞ւ ես բղավում, - շշնջաց նրանցից մեկը, նուրբ հպվեց ու շոյեց մյուսի ձեռքը:
- Ե՞ս,- կարծես առաջին անգամ նայեց իրեն կողքից:
- Մեզ ոչ ոք չի լսում, բայց ես ուզում եմ որ լսեն, մի՞թե ամոթ է, սերն արդեն պատրաստ է, եռում է արդեն ու այն պետք է վերցնել կրակի վրայից, լցնել բոլոր ափսեները, պետք է բոլորին բաժանել փայտե գդալներ, ու հետո դունչը հենած ձեռքերիդ նայել, նայել ժպտալով թե ի՞նչպես են ուտում, շտապ՝ այրելով քիմքը, անհանգիստ պոկելով հացը ու պահելով գդալի տակ, որ հանկարծ ոչ մի կաթիլ չթափվի:
Թե ի՞նչպես են ափսեն թեքում ու վերջին կաթիլները հավաքում գդալի մեջ:
- Ի՞նչ ուրախություն է նայել նման տեսարանին, չէ՞:
- Մի՛ բղավիր ... Կարդալ ավելին »
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 852-անգամ 31.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

<Վա~յ այն թատրոնին, որ չունի դերասան …>
Բանից պարզվում է ` սնահավատություններն ու ծամծմված սրախոսություններն ավելի լայն պահանջարկ ունեն մեզանում, քան ամուր դատողությունները: Եվ սա երևի այն պատճառով, որ ամուր գետնի վրա այնքան էլ դյուրին չէ գոհացնել ընդարձակ հետաքրքրությունները` խմբագրողին հատուկ ջանասիրությամբ : Մեր եկեղեցու դեմքն առավելաբար գունատվում է ա՜յն ժամանակ, երբ < բանից տեղյակն ու անտեղյակը > հավասարվում են, որդեգրելով մարգարեական կեցվածք և փորձելով սեփական կամքը հրամցնել ուզած պահի ուզածին պես, խախտելով ամենավերջին սահմանագիծը : Եվ եթե կուզեք, սա՜ է կատարյալ ընչազրկությունը, երբ մեկը տեսնում է առանց զգալու / պատճառը / կամ զգում առանց տեսնելու: Հագուրդ տալու համար <ոմանց > անզուսպ ճաշակը, բայց և հեռու~ մնալով < արքա-քաղաքացի > թևաբախումից /ով կարդում է, թող հասկանա/, նախ` հորդորում եմ չորդեգրել <անդյուլետյան աբբ ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 865-անգամ 27.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Ես գիտեմ մենք վաղ, թե ուշ կհանդիպենք,
Դու կասես, որ երկար էիր դրան սպասել,
Բայց միշտ ամաչել էիր ինձ նամակ գրել,
Ես կնայեմ դեմքիդ ու կժպտամ մեղմ:
Դու կխոսես զգացմունքներից քո վեհ,
Ու թե որքան կարևոր եմ քո համար ես,
Սիրտս կդողա թաքուն հրճվանքից, կյանքը կստանա գեղեցիկ գույներ, Ու կժպտամ մեղմ:
Դու ինձ կպատմես հեքիաթներ բազում,
Որոնք լավ գիտես, որ սիրում եմ ես,
Ամուր կսեղմես ինձ կրծքիդ ու կգուրգուրես,
Իսկ ես կժպտամ քեզ` սիրալիր ու մեղմ:
Ու հետո հանկարծ և ահասկանալի դու կկսկսես մթնել,
Փոթորկից առաջ մթնող օրվա պես,
Ես կանհանգստանամ, լուռ հետ կքաշվեմ,
Ու կժպտամ մեղմ:
Դու կասես խոսքեր, որից կտրտմեմ,
Կբացատրես, որ անհար է... որ մենք չենք կարող միասին լինել...
Կշանթահարվեմ,
Բայց միևնույն է կժպտամ քեզ մեղմ:
Ու կառաջանան իմ մոտ բազմաթիվ հարցեր,
Որոնք, դու անպատասխան կթողնես,
Կվիրավորվեմ ես ու կսրտնեղեմ,
Բայց կժպտամ քեզ մեղմ:
Հետո կգնաս,
Կուղ ... Կարդալ ավելին »
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 689-անգամ 27.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Համառորեն չէի ուզում կարդալ Սամվել Կարապետյանի հերթական ցնդաբանությունը: Բայց ամեն դեպքում այսօր կարդացի: Այն, որ այդ մարդու կյանքում ինչ - ինչ անձնական խնդիրներ կարող էին բերած լինել հոգեկան խանգարումների, սկսում եմ չկասկածել:
Կարող ես չսիրել եկեղեցին, կարող ես մտածել ինչ ուզում ես, բայց խոսել բացահայտ վիրավորական արտահայտություններով պարոն Կարապետյան, տղամարդուն չի սազում:
Կարծում եմ պատճաշ ձևով դուք կարիք ունեք պատմությունն ուսումնասիրելու, որպեսզի նման հերհուրանքներ չգրեք ու չզբաղվեք շարքային բամբասկոտությամբ:
Իսկ եթե ուզում եք հոգևորականները իրենց հովվի պես պահեն, դուք որպես հավատացյալ, առաջին հերթին ձեզ որպես հոտի անդամ պահեք, ոչ թե հոշոտող գայլի:
Ես չեմ բացառում, որ եկեղեցու ներսում կարող են ինչ-որ խնդիրներ լինել, կամ կան հոգևորականներ, որոնք մեր բոլորի պատկերացրած կատարյալ վարքագիծը չեն ցուցաբերում, ու այդ մասին պետք է բարձրաձայնել: Այո, խնդիրների մասին իհարկե պետք է խոսել, բայց դա կարելի է անել քաղաքակիրթ ձևով, ու տեղ ... Կարդալ ավելին »
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 632-անգամ 23.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

« 1 2 3 4 5 6 ... 11 12 »
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024