Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Հանդիպում հոգևորականի հետ 
+ 14.04.2014 +
Եկեղեցին մշտապես կարիք ունի բարեփոխության եւ վերանորոգո... 
+ 09.10.2013 +
Ավետման տոնին ընդառաջ համերգային ծրագիր սիրիահայերի համ... 
+ 16.05.2013 +
Թեմական երիտասարդական ժողով 
+ 20.11.2012 +
Կարոտում եմ մանկությունս 
+ 25.07.2013 +
Ծերունին ու երիտասարդը 
+ 25.06.2013 +
Կրկնամկրտություն. Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը 
+ 07.08.2013 +
«Աստվածամոր կերպարի մեջ կարելի է գտնել մարդու առաքինութ... 
+ 11.10.2013 +
Սևակը մոր մասին 
+ 01.05.2014 +
Ես գիտեմ մենք կհանդիպենք 
+ 27.08.2013 +
ՊԱՀՈՑ

Երանի իմանայի ովքեր են եղել այն մարդիկ, որ որոշել են կնոջը տղամարդուն հավասար իրավունքներ տալ քաղաքականության, կամ բիզնեսի ու այլ բաների մեջ: Ամենատգեղ բանն է, երբ կինը ունի դիրք, փող, «ուժ», դուխով սիրեկան ու դրանից լկտիացել է: Հարգելի տղամարդիկ այդ տարբերակով մի փչացրեք կանանց, մի ոգևորեք կնոջը, թե նա երբ ծխում է, ավելի գայթակղիչ է, երբ խմում է, ավելի ժամնակակից է, կամ մի ուրախացեք, երբ հայհոյում է:
Կինը հմայիչ է ու գեղեցիկ իր համեստության ու կանացիության մեջ:
Էդ ժամնակակից երևույթներով ու «հավասարություն» կոչվածով կնոջը կիսատղամարդ մի սարքեք, սարսափելի տգեղ է, կանացի ֆիգուրով տղամարդկային կեցվածք ունեցող երևույթը:
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 638-անգամ 23.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)


Իմ սիրուն հայուհիներ, ասում են մեր հարևան վրացուհիները, եկեղեցու մոտով անգամ անցնելիս, երկյուղածությամբ խաչակնքելով խոնարհվում են, իսկ եկեղեցի մտնում շրջազգեստով ու անպայման գլխաշորով:
Ի՞նչն է պատճառը, որ դուք գոնե եկեղեցում այլ պահվածք չեք ցուցաբերում: Դե շատերը պատվից վեր են համարում գլխաշոր գցել, քիչ չէ, մի հատ էլ եկեղեցի կիսամերկ են մտնում: Գիտե՞ք հագուստն ինչի համար է, գիտե՞ք, որ տարբեր վայրերում տարբեր հագուստ են կրում, հագեք ինչ ուզում եք, բայց համապատասխան վայրում, ձեր երեկոյան զգեստները, կարճ տաբատներն ու կիսաբաց վերնաշապիկները հագնելու համար տեղ կգտնվի, եկեղեցի մտեք պատշաճ տեսքով....
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 899-անգամ 23.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Այսօր էլ կարողացար օրդ սկսել-ավարտել առանց Նրա.

Առավոտյան քեզ չարթնացրեց Սերը՝
Անիրական հպումներով,
Նա քեզ հետ չէր,
Երբ հագար օրդ սկսող կոկիկ հարդարված դիմակդ,
Նստեցիր նախաճաշելու,
Վերջին պահին ուղղեցիր ժամացույցդ՝ օրվա ռիթմին համաչափ,
Դուրս եկար փողոց՝ կարևոր մարդու շտապող քայլերով:
Սերը,
Նա քեզ հետ չէր,
Երբ մուրացկանի ձեռքը մի քանի թղթադրամ խցկեցիր մեծահոգաբար:
Նա չկար, երբ փողոցի շանը
Շոյեցիր առանց սրտխառնոցի
Ու զգացիր ոջլոտ մորթի տակ կուչ եկած անտերությունը:

                                                                                      Հիացմունքով նայեց ... Կարդալ ավելին »
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 683-անգամ 23.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Համակարգչիս էկրանից նայում է մի կնոջ նկար:
Ավելի ճիշտ, ֆոտոշոպով դեմքը ջնջած մազեր են ու գեղեցիկ երկար պարանոց:
Նկարի կինը շատ գեղեցիկ է ինձ նայելու համար, դրա համար էլ ջնջել եմ դեմքը:
Համակարգչից լսվում է «Տանգոն մենակ չեն պարում» երգը՝ Լիլիթ Կարապեtյանի կատարմամբ:
Աշխատասենյակը նախատեսված է չորս հոգու համար՝ դրված է չորս սեղան, որոնցից երեքը զբաղված են:
Երկու սեղանների մոտ նստած են հիսնամյա Սվետան ու երեսունհինգամյա Անահիտը:
Երրորդ սեղանն իմն է:
Ես Հովիկն եմ, արդեն քառասուն տարի ու միայնակ:
Զզվելի բառ է – միայնակ:
Հոգնել եմ անընդհատ լսելուց այդ երկու չաչանակների կենցաղային՝ կարծես թե ցածր զրույցներից:
Այսօր էլ բացառություն չէ:

- Լսո՞ւմ ես Սվետ, առավոտյան զանգում է իմը ու ի՞նչ հարցնի որ լավ լինի, ասում է ձուն ոնց են խաշո՞ւմ, լսե՞լ ես նման բան:
- Դրանք բոլորն էլ նույնն են Ան ջան, ձեռքներից ոչինչ չի գալիս, մենակ ... Կարդալ ավելին »
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 793-անգամ 22.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Հունիսի 27-ին` ԱՀԹ Սուրբ Սարգիս եկեղեցու ՙԱրարատ՚ հոգևոր միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի առաջնորդությամբ միության անդամները եղան Կեչառիսի վանական համալիրում: Ուխտավորները վանքի Սուրբ Կաթողիկե եկեղեցում միջօրեի ժամերգություն և համատեղ աղոթք կատարեցին:
Հանգստից և ճաշից հետո, երեկոյան ժամը 19:00-ին Ծաղկաձոր քաղաքի Գրողների միության հանգստյան տանը ՙԱրարատ՚ հոգևոր միության ՙԱրարատ՚ երգչախումբն ու ՙԱրարատ՚ պարա խումբը հանդես եկան
համերգային ծրագրով: 
Ամեն տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը` ի դեմս տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի, Եկեղեցու և կառավարության կապերի բաժնի ղեկավար Կարինե Հարությունյանի և Հայաստանի <World Vision> կազմակերպության աջակ ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 721-անգամ 21.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)


Գիշեր է` քունս չի տանում,                                         
Տանջում է խեղճս` գործած մեղքերից                  
Իսկ մեղքը միշտ չէ որ մարմնական ախտ է, 
Այն շատ հաճախ հիվանդ հոգու պատրանք է:
Հոգին հիվանդ է` տկարությունից,
Հուհատահատությունից, ու կասկածներից,
Աստված իմ ներիր, որ կասկածում եմ,
Տե'ր իմ, ողորմիր` երբ երկմտում եմ,
... Կարդալ ավելին »
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 985-անգամ 17.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)

«Եւա» էին հնչում նրա շրթները, սակայն «Լիլիթ» էր արձագանքում նրա հոգին:
Ավետիք Իսահակյան

Անձրև էր, հորդառատ ու տաք անձրև: Կանգառում այնքան մարդ կար, որ նոր եկողները չէին կարողանում տեղավորվել ծածկոցի տակ: Լիլիթը անձրևանոցով էր, եւ մի փոքր հեռու էր կանգնել կանգառից, չնայած անձրևի կաթիլներն այնքան առատ ու խոշոր էին, որ անձրևանոցն էլ չէր փրկում թրջվելուց: Մի երիտասարդ մոտեցավ ու կանգնեց հենց Լիլիթի մոտ՝ շփոթված նայելով երթուղային տաքսիներին: Լիլիթը մի քանի վայրկյան նայեց նրան, ապա ասաց.
- Եկե'ք անձևանոցի տակ կանգնեք:
Երիտասարդը ժպտալով մոտեցավ:
- Շնորհակալ եմ, տաքսի եմ ուզում նստել, սակայն չեմ կարողանում:
- Ինչքան ուզեք անցնում են:
- Այո', բայց երթուղայինները խանգարում են:
- Լավ, հիմա կգտնենք:
Լիլիթը մի փոքր առաջ գնաց, ապա մոտեցող հենց առաջին մեքենային էլ ձեռքով կանգնելու նշան արեց:
-Սա էլ ձեզ տաքսի: ... Կարդալ ավելին »
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1319-անգամ 17.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Ես չէի հավատում ինքս ինձանից,,,   
Ես չքի հավատում ինքդ՝ Քեզանից
Որ աղոթքս լոկ մրունջ չի մնում
Բարձր ձայնի պես այն Քեզ է հասնում:
Տեր շշնջում եմ ես վախով սրտատրոփ
Շնորհակալ եմ, որ կողքիս ես, ու կաս
Լսում ես, կտաս
Այն որ, երևի շատերը չունեն,
Այն որ, երևի զարմանքով լսեն,
Ու չեն հավատա,
Որ Տեր աղոթքս շնորհակալանք է զուտ
Ու խնդրանք անգութ.
Թե, Տեր ընդունիր, հավատա, հոգա,
Որ Քո ձեռքրքում է մարմինսս անզգա
Ու հոգիս, որում Քո շունչն եմ զգում,
Եվ զավակներիս Քեզ եմ շնորհում,
Եվ աղոթում եմ, որ ընդունես Դու
Ես շնորհակալ եմ Ամենազոր Տեր….

Լուսինե Միրաքյան
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 991-անգամ 13.07.2013-ից | Մեկնաբանություններ (1)

Մաս Երկրորդ
 

Անին Գոռի աշխատասենյակ մտավ, ուր Գոռն Արմանի ու Մարկի հետ գործերից էր խոսում:

- Բարեւ ձեզ:

Տղաները պատասխանեցին:

Անին սեղանին` Գոռի առջեւ, բանալիներ դրեց:

- Սա ի՞նչ է,- հարցրեց Գոռը:

- Քո բնակարանի բանալին:

- Դրանք ինձ պետք չեն, թող քեզ մոտ մնան:

- Ինձ էլ պետք չեն:

- Բայց մենք այդպես չէինք պայմանավորվել, Անի՛,- ասաց Արմանը:

- Այլ տարբերակ չկա:

- Ես քեզ ասացի, որ դու կարող ես հանգիստ քո կյանքով ապրել, Գոռը չի խառնվի:

- Կարծում` ես դա հնարավո՞ր է, ես չեմ ուզում նրանից ինչ-որ հարցով կախում ունենալ, իսկ, ապրելով նրա բնակարանում, ես երբեք էլ ինձ հանգիստ չեմ զգա:

- Բնակարանը քոնն է բոլոր փաստաթղթերով,- ասաց Գոռը:

... Կարդալ ավելին »

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1660-անգամ 09.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Մաս Առաջին

Մթնշաղը դանդաղ կլանվում էր գիշերվա ճիրաններում: Մեղմ զեփյուռ էր փչում: Գոռը գիշերային ակումբ մտավ, նստեց սեղանիկներից մեկի մոտ, վառեց ծխամորճը ու նայեց չորս կողմը. մարդաշատ էր: Ծխելը վերջացնելով` բարձրացավ երկրորդ հարկ եւ մտավ դիմահարդարման սենյակ:

- Բարի երեկո,- ասաց նա` չորս կողմը նայելով:

Կանայք պատասխանեցին:

- Էս ո՞ւր է Անին, ինչո՞ւ չի երգում:

- Երգում էր,- պատասխանեց կանանցից մեկը,- հետո ինչ-որ վատ է զգացել, տասը րոպե կլինի երեւի, ինչ տուն է գնացել:

- Լավ, ձեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է:

- Այո:

- Դե, բարի գիշեր:

Գոռը դուրս եկավ, նստեց մեքենան, նայեց կողքին դրված ծաղկեփնջին, հիշեց, որ այսօր իր նշանադրության մեկ տարին է լրանում ու մտածեց, որ երեւի հիմա Նառան անհամբեր սպասում է: Բայց հանգստացրեց ին ... Կարդալ ավելին »

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 2009-անգամ 09.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)

« 1 2 ... 5 6 7 8 9 ... 11 12 »
«  Մայիս 2024  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024