Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Հուդայի վերջին գիշերը 
+ 25.06.2012 +
Ինչ է ինձ համար քրիստոնեությունը 
+ 11.08.2011 +
ՀԵԵՄ ներկայացուցչական ժողով 
+ 06.07.2014 +
Բարվոք է մեզ աստ լինել 
+ 20.07.2011 +
Քունս չի տանում... 
+ 17.07.2013 +
Հուշեր Վազգեն Վեհափառի մասին 
+ 26.09.2013 +
Ամանորյա հրաշք 
+ 06.12.2014 +
ԻՆՁ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ 
+ 31.07.2013 +
Տղան, տղամարդն ու ծերունին կամ կորած հավատ 
+ 23.08.2013 +
Ուխտագնացություն և համերգային ծրագիր Ծաղկաձորում 
+ 21.07.2013 +
ՊԱՀՈՑ

Ուղղակի քայլում էր: Արդեն ո՛չ ցավ էր զգում, ո՛չ սեր, ո՛չ ատելություն. բոլոր զգայարանները բթացել էին: Հոգնել էր…
Առավոտյան, երբ եղբորից տրանսպորտի համար 200 դրամ խնդրեց, վերջինիս ու կնոջ միջև հերթական վեճը բռնկվեց: Հարսը լավ գիտեր, որ իր ձայնը լսվում է ու հենց այդ պատճառով էլ բարձրաձայն էր խոսում.
-Մինչև ե՞րբ, մինչև ե՞րբ ենք իրեն պահելու:
-Լռի՛ր:
-Ինչո՞ւ լռեմ, 28 տարեկան է, ինչո՞ւ չի ամուսնանում:
-Երբ հարմար թեկնածու ունենա, այն ժամանակ էլ կամուսնանա:
-Հարմա՞ր,- քմծիծաղեց հարսը,-չլինի՞ բանկիր կամ պատգամավոր փեսացուի եք սպասում: Կողքի շենքի Արտյոմն ինչ վատն էր, որ չուզեց:
-Արտյոմը թմրամոլ էր:
-Հա ի՞նչ անենք:
-Ձայնդ կտրի՛ր:
-Որքան եմ ատում այդ աղջկան, մի՞թե չի հասկանում, որ ինքը վաղուց ավելորդ է այս տանը:
-Լռի՛ր, սա նաև իր տունն է:
Չսպասեց, որ եղբայրը ննջարանից դուրս գա և 200 դրամը տա, անաղմուկ դուրս եկավ տանից:
Ո ... Կարդալ ավելին »
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1227-անգամ 08.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Ես չեմ կարծում, թե այս մի փոքր երկրում ամեն բան կարգավորելը, կամ ժողովրդի վիճակը բաերլավելը շատ բարդ հարց է / մեկ ամսում կարելի է նախանձելի երկիր դառնալ/, բայց դա ձեռնտու չէ. ձեռնտու չէ, որ մարդիկ լավ ու խաղաղ ապրեն, բայց ո՞ւմ: 
Չեմ կարծում թե այս թանկացումներն էլ պատահական են:
Հավնաբար ամեն բան կանխավ մշակված լավ ծրագիր է: Հասցնել մի վիճակի, որ ժողովուրդը կամովին լքի երկիրը: Հասել են դրան... Չեն խոչնդոտում ոչ մեկին, ավելին' խրախուսում են, որ մեկ օր առաջ հեռանան...
Բայց ժողովուրդ ջան, մենք ավելի վատ իրավիճակներում ենք դիմացել, ախր մենք իրար հետևից երկրաշարժ ու պատերազմ տեսանք, ծանր տարիներ տեսանք, բայց դիմացանք չէ՞...եկեք էս մեկն էլ հաղթահարենք: 
Աստված մեծ է, ոնց չլինի մի կտոր հաց կստեղծվի, սովից հաստատ չենք մեռնի: Եկեք դիմանանք, մինչև ... Կարդալ ավելին »
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 645-անգամ 30.06.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Ես երևի 7 կամ 8 տարեկան էի, երբ առաջին անգամ ինձ հետաքրքրեց այն հարցը, թե մարդը ինչպես է առաջացել, ինչպես հայտնվեց երկրի վրա: Դեռևս կոմունիստական շրջան էր, ու ինձնից տարքով մի քիչ մեծ դպրոցական բաերկամններս բացատրեցին, որ մարդը առաջացել է կապիկից, ես դրան չհավատացի...
Հետո մոտեցա պաիկիս, նույն հուզիչ հարցով' Ինչպես է առաջացել մարդը, իհարկե ասելով, որ արդեն գիտեմ կապիկների մասին, բայց չեմ հավատում:
Պապիկս ինձ բացատրեց, որ մարդը երկիր մոլորակ է եկել այլ մոլորակներից: Այլ մոլորակներում ապրող հանցագործներին պատժելու համար շպրտել են մեր մոլորակ, և մեր մոլարակում այդպես առաջացել է կյանքը:
Ես իհարկե դրան էլ չհավատացի:
Մի օր, երբ հյուր էի ուսուցչուհուս, նրա սենյակի պատին տեսա Մանուկ Հիսուսի նկարը' Հովսեփի ու Մարիամի հետ:
Իմ ներսում մի տարօրինակ բան կատարվեց, ես թեև չգիտեի ում նկարն է, բայց ենթագիտակցորեն հասկանում է, որ շատ եմ սիրում նրան ու ինձ հետաքրքիր է իր մասին ամեն ինչ:
Այնուհետև ամեն օր ուսուցչուհուս հյուր էի գնում այ ... Կարդալ ավելին »
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 676-անգամ 30.06.2013-ից | Մեկնաբանություններ (0)


Հունիսի 2-ին` երեքշաբթի օրը` ժամը 18:00-ին, ԱՀԹ Սուրբ Սարգիս 
եկեղեցում Խոկման արարողությանը «Աստվածաբանության և բարոյագիտության ներդրումը Հայաստանի առողջապահական համակարգում» քարոզ-թեմայով կխոսի 
Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը:
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 847-անգամ 30.06.2013-ից | Մեկնաբանություններ (0)

-Է՛յ, ի՞նչ ես անում,-հարցրեց ծերունին՝ նկատելով ատրճանակով երիտասարդին:
-Ուզում եմ կյանքիս վերջ տալ, - պատասխանեց երիտասարդը շատ հանգիստ:
-Ինչո՞ւ,-հետաքրքրվեց ծերունին:
-Որովհետև ես ոչ մեկին պետք չեմ:
-Դու Աստծուն ես պետք:
-Հենց դրա համար էլ պատրաստվում եմ գնալ Նրա մոտ:
-Դու նրան այստեղ ես պետք: Եթե երկնքում պետք լինեիր, քեզ կտանեին՝ առանց քո ցանությունը հաշվի առնելու: Տղա՛ս, հանգստացի՛ր և գնա՛ տուն, քեզ հավանաբար սպասում են:
-Ո՛չ, ես ոչ մեկին էլ պետք չեմ, բոլորն իմ վրա թքած ունեն: Բոլորն ինձ հիշում են, երբ իրենց ինչ-որ բանով պետք եմ, երբ պետք չեմ, չեն էլ հիշում իմ գոյության մասին: Ես այնքա՜ն խնդիրներ ունեմ, հանգիստ թողեք ինձ:
-Դու ուղղակի հուսալքված ես:
-Ո՛չ:
-Գիտես, ես տուն էի գնում, ու իմ ճանապարհը հակառակ ուղղությամբ է, բայց մի ձայն ինձ հուշեց, որ ես հին մանկապարտեզի մոտով գնամ, կարծում ես՝ սա պատահականությո՞ւն էր: Դու Աստծուն պետք ես, դադարիր ապրել մարդկանց կարծիքների համար, ապրիր Աստծո համար ... Կարդալ ավելին »
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 736-անգամ 25.06.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Ես կգամ, երբ մութն ընկնի, 
Վերհուշի արահետով հին:
... Կարդալ ավելին »
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 829-անգամ 22.06.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» հոգևոր միությունը, ՀՀ Կրթության և գիտության, Սփյուռքի, Մշակույթի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցաբար կազմակերպել էին Համբարձման տոնին նվիրված միջոցառում: Կազմակերպիչները կարևորելով սերունդների` հայրենասիրական արժեքներով դաստիարակվելու գործում ազգային-եկեղեցական տոների հանդիսավոր կերպով նշումը, մայիսի 13-ին, Հայաստանի երգչախմբային ընկերության համերգասրահում կազմակերպել էին Համբարձման տոնը նշանավորող հանդիսավոր համերգ: Համերգին ներկա էին հոգևորականներ, Երևանի հանրակրթական դպրոցների տնօրեններ, «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչներ, սիրիահայերի «Կիլիկյան» դպրոցի մանկավարժական համակազմը, «Արարատ» հոգևոր միության անդամները և աջակիցները: 
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 698-անգամ 10.06.2013-ից | Մեկնաբանություններ (0)


Կոստանդիանոսի մայրը՝ Հեղինեն, Բեթանիայից էր: Նա պանդոկապանի աղջիկ էր, ում սիրահարվում է Կոստանդին զորավարը և որդի ունենում: Այնուհետև Դիոկղիտիանոսն ու Մաքսիմիանոսը ձանձրանալով կառավարելուց իրենց դուստրերին ամուսնացնում են իրենց որդեգիր ընդունած զորավարների հետ:  Կոստանդինը,  դառնալով ինքնակալ,  պալատ է բերել տալիս իր առաջին սիրելի կնոջը՝ Հեղինեին և պատանի որդուն՝ Կոստանդիանոսին, ում իր այլ կնոջից ունեցած վեց որդիներից ավելի  է սիրում: Ավելին, նա ավագանու ու իր իշխանների հավանությամբ իր փոխարեն որդուն՝ Կոստանդիանոսին կարգում է թագավոր:

Հեղինե թագուհին, որ կրկին բնակվում էր իր ծննդավայրում, Խաչի նշանի տեսիլքի մասին լսելով՝ գալիս է որդու մոտ, սկսում ծառայել Քրիստոսին, դառնալով որդու խորհրդատուն  և միջնորդ- խնդրարկուն ե ... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 3478-անգամ 10.06.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Դու սիրում ես և' ինձ, և' նրան, 
Մե'կ գալիս ես գիրկը իմ, մե'կ վազում նրա, 
Մեկ վշտերը քո, ե'ս եմ սփոփում, 
Մեկ նա' է մեղմ, գլուխդ շոյում: 
Վառվում են շուրթերդ մեկ ի'մ համբույրից, 
Մեկ նա' է դրոշմում համբյուր այտերիդ, 
Ես էլ եմ քոնը, քոնն է նաև նա, 
Բայց սթափվի'ր դու, այդպես մի' արա 
Մի ցավացրու այսպես ո'չ ինձ, ո'չ նրան, 
Որոշի'ր վերջապես մեզնից ով մնա 
Ինձ հետ եղի'ր այստեղ, կամ նրա հետ գնա'....

Հեղինե Մարգարյան
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 688-անգամ 05.06.2013-ից | Մեկնաբանություններ (0)


Իմ ճանապարհն ամեն օրվա 
Այսօր այնքան երկար թվաց, 
Իմ արցունքը ամենօրյա 
Այսօր այնպես դառը թվաց, 
Իմ թախիծը` վաղուց մաշող 
Այսօր այնքան խորը թվաց, 
Լուռ տառապանքն իմ հոգու 
Այսօր այնպես մաշող թվաց, 
Ու կարոտն իմ`վաղուց տանջող 
Այսօր այնքան տխուր թվաց,
Սրտից բխած ամեն մի խոսք
Այսօր կարծես աղոթք թվաց...

Հեղինե Մարգարյան
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 782-անգամ 04.06.2013-ից | Մեկնաբանություններ (0)

« 1 2 ... 6 7 8 9 10 11 12 »
«  Մայիս 2024  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024