Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Ամանորյա հրաշք 
+ 06.12.2014 +
Մի կտոր մանկություն 
+ 16.04.2014 +
Բաց համացանց.... 
+ 12.04.2013 +
Համեստությունն անգին զարդ է: Մեծ հոգիներին է հատուկ.... 
+ 12.09.2013 +
Արգիշտի Արքա 
+ 09.09.2013 +
Ուխտագնացություն և համերգային ծրագիր Ծաղկաձորում 
+ 21.07.2013 +
Դու ուզեցիր 
+ 26.07.2013 +
HEEM representative assembly 
+ 06.07.2014 +
Եկեղեցին մշտապես կարիք ունի բարեփոխության եւ վերանորոգո... 
+ 09.10.2013 +
Արվամոլությունը նողկալի երևույթ է 
+ 29.07.2013 +
ՊԱՀՈՑ

Առակի մեկնությունը՝ Վարանտ վրդ. Քորթմոսյանի

Ի՜նչ քաղցր կը հնչեն իմաստունին խօսքերը եւ միաժամանակ ազդարարական։ Թելադրութիւն եւ յանդիմանութիւն միատեղ տրուած։ Թելադրութիւն անով, որ մրջիւնին երթալ կը թելադրէ, այսինքն՝ հետեւիլ այդ մանր միջատներու գործունէութեան, թէ ինչպէս անոնք ժրաջանութեամբ կաշխատին ու կը տքնին, իրենց սնունդը ապահովելու համար, եւ այնքան կազմակերպ է անոնց աշխատանքը։ Արդարեւ մեզմէ շատեր տեսած են թէ ի՛նչ կանոնականութեամբ ու հերթականութեամբ իրարու ետեւէ կը շարժին անոնք՝ իւրաքանչիւրը իր պարտականութիւնը կատարելով։ Երբեմն ալ կը տեսնենք երբ «աւարը» մեծ է, երկուքով կամ երեքով միասնաբար կը հասցնեն զայն դէպի ապաստարան։ Իմաստունը խրատելով կը թելադրէ մեզի տեսնել անոր ճամբաները եւ իմաստուն ըլլալ. որպէս մարդիկ, յաճախ մեր ամէնէն պարզ ու նսեմ պարտականութիւնը գործադրելու կը ծուլանանք, այսօրուան գործը վաղուան ձգելով։ Այստեղ է որ կը հնչէ իմաստունին յան ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 604-անգամ 02.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Տարօրինակ չէ՞, որ 1000 ոսկի արժող թղթադրամը շատ մեծ գումր կը թուի, երբ զայն եկեղեցիին կը նուիրես, իսկ շատ փոքր գումար՝ երբ գնումներ կը կատարես։
Տարօրինակ չէ՞, որ 2 ժամը այնքա՜ն երկար կը թուի, երբ եկեղեցի ես, սակայն շատ կարճ՝ երբ լաւ տեսաերիզ (ֆիլմ) կը դիտես։
Տարօրինակ չէ՞, որ ո՛չ մէկ բառ կը գտնես աղօթած ժամանակ, սակայն երբեք դժուարութիւն չես ունենար ընկերոջդ հետ խօսելու ժամանակ։
Տարօրինակ չէ՞, թէ ինչքա՜ն ձանձրացուցիչ եւ դժուար է Աստուածաշունչէն մէկ գլուխ կարդալը, սակայն ինչքա՜ն դիւրին է յայտնի որեւէ մէկ վէպէ 100 էջ կարդալը։
Տարօրինակ չէ՞, որ մենք եկեղեցական որեւէ մէկ տօնի մասին պէտք է մի քանի շաբաթ առաջ իմանանք, տեղեկութիւն ունենաք, որպէսզի մասնակցինք, սակայն ուրիշ գործեր ընելու համար վերջին վայրկեանին իսկ կը զիջինք կատարելու։
Տարօրինակ չէ՞, թէ ինչքա՜ն դժուար է Աստուծոյ մասին որեւէ մէկ բան սորվիլ, որպէսզի ուրիշներուն հետ կիսես զայն, սակայն շատ դիւրին էբա ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 705-անգամ 02.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Ինձ հաղթելու համար ես պարտվեցի դարձյալ,
Մարտս տանուլ տված հաղթանակ էր կարգին:
Մամոնայի առաջ, մամոնայի համար,
Մամոնայի միջով՝ մամոնայի թամբին:

Ինձ հաղթելու համար ես պարտվեցի դարձյալ,
Մարտս տառապանք էր այս աշխարհի համար,
Քանի՞պատիկ զտված ցավ էր պահում տեսնես
Այս գիշերը լուսնոտ, արդեն հին ու անցյալ:

Եվ զտվեցի նորեն՝ ցավից, ցավով, ցաված,
Ոսկու ավազ դարձա, ոսկին ատած այնպես:
Ինձ հաղթելու համար ես պարտվեցի նորից,
Իմ մեջ, ինձնից թաքուն փայփայելով լոկ Քեզ:

Հրաչ Բեգլարյան
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 727-անգամ 31.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Ուզում եմ հարցս ուղղել բաց նամակի տեսքով
ՀՀ Ոստիկանապետ Գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյաին
ՀՀ Գլխավոր Դատախազ Ա. Հովսեփյանին
ՀՀ Արդարադատության նախարար Հ. Թովմասյանին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանին
Մեծարգո Տիարք,
Արդեն երկորորդ օրն է Համացանը հեղեղվել է Ֆեյսբուքյան օգտատեր Սերժ Կանայանի հրապարակմամբ, որտեղ վերջինս բացահայտ կերպով վարկաբեկում է Հայ Եկեղեցու Գահակալին հրապարակելով անհիմն ու անտրամաբանական գրառում Վեհափառի այսպես ասած <<անձնական կյանքի>> մանրամասներից: ՀՀ այն քաղաքացիները, ովքեր Հայ Առաքելական եկեղեցու դավանորդներ են և վիրավորված այս հրապարակմամբ ու նաև ցանկանում են պաշտպան կանգնել ինչպես Եկեղեցու այնպես էլ վերջինիս Գահակալի վարկի ու հեղինակության անաղարտությանը,ինչպիսի հնարավորություններ ունեն օրենքի շրջանակներում պահանջել պատկան մարմիններից հայտնաբերել գրառման հեղինակին ու պատասխանատվության ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1930-անգամ 30.07.2013-ից | Մեկնաբանություններ (1)

 Տեր Զաքարիա Վարդապետ Բաղումյան

Այսօր շատ են խոսում միասեռականության մասին, լրատվամիջոցների մեծ մասը մեջբերել է է Ֆրանցիսկոս պապի խոսքերը՝ առանց ուշադիր կարդալու դրանք: Շատերի մոտ այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, որ իբր Կաթոլիկ Եկեղեցու գահակալն արդարացնում է այս մեղքը: Ուստի պիտի փորձեմ շատ ամփոփ ներկայացնել մեր եկեղեցու տեսակետն այս հարցում:
Հայ Առաքելական Եկեղեցու տեսակետն այս հարցում միանշանակ բացասական է: Այն հոգևոր ախտ է և մեղք: Ասածիս ապացույցն է, որ թե՛ արվամոլությունը և թե՛ իգամոլությունը որպես մեղք առկա են մեր եկեղեցու ծիսակարգում, ի մասնավորի` մեղքերի ընդհանրական խոստովանության բանաձևում:
Աստվածաշունչը տղամարդու և կնոջ արարման վերաբերյալ ճանաչում և ընդունում է մեկ հիմնական սեռային տարբերակում, որ է` ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1673-անգամ 29.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Դու ուզեցիր, որ ես
Քեզ տիրություն անեմ,
Ու ես անտեր մնամ։
Ամեն, ամեն ինչ տամ,
Տեղը ոչինչ չառնեմ,
Ու քեզ ընկեր մնամ։

Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց բո բախտի համար
Արևագալ լինեմ։

Դու ուզեցիր, որ ես
Քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ,
Արցունքի մեջ մնամ
Ու սգի մեջ մնամ,
Եվ քո տոնը լինեմ։

Դու ուզեցիր, որ ես
Փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ։
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
Որ ես իմը լինեմ։

Դու ուզեցիր, որ ինձ
Քո մեղքերով չափեմ
Ու մեղքի տակ մնամ,
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ...

Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարեներ, հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ՝ միակ
Ավելորդը լինեմ։

Համո Սահյան
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 835-անգամ 26.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Ես պաղպաղակ չեմ սիրում... իմ մոտ տպավորություն է, որ պաղպաղակը, սիրում են փոքր տարիքում, ու այդպես այդ համը տպավորված է հենց փոքրուց, մանկության նոստալգիա է, իսկ իմ մանկության մեջ պաղպաղակ չի եղել...
Լավագույն քաղցրը գիտեք որն էր, մուրաբայով շաղախված փողհինձը:
Պատերազմ էր, ու մենք տատիկիս+ պապիկի հետ բարձրացել էինք սարեր, որտեղ համեմատաբար ավելի ապահով էր, իսկ այնտեղ խանութ չկար, այնտեղ ոչինչ չկար:
Ասեմ, որ ես չեմ ամաչում, ես գիտակցում եմ, որ իմ մանկությունը համընկավ մեր երկրի համար դժվար տարների հետ, չեմ նեղվում, որ պաղպաղակը հասանելի չէր, /իսկ հիմա ուղղակի հետաքրիր չէ/, այլ բաների մասին չեմ էլ ուզում խոսել, ես հասկանում եմ, որ դժվար էր, որ չկար: Բայց ես նեղվում եմ, որ այդ խնդիրը հիմա էլ կա, երբ ամեն ինչ լինքն է, առատ է, բայց վստահ եմ, որ կան երեխաներ, որոնք սիրում են պաղպաղակ ու չեն կարողանում ուտել, իսկ դա արդեն արդարացում չունի: Ոչ մի արդրացում չկա, որ էս խաղաղ ժամանակներում, մեր երկում մարդիկ պիտի այսքան վատ ապրեն, ու երեխան ո ... Կարդալ ավելին »
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 625-անգամ 25.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Տատիկս մի կին էր, որ ինձ միշտ զարմացնում ու հիացնում էր, թե’ արտաքինով, թե’ առավել ևս բնավորությամբ: Չնայած յոթանասունն անց էր, բայց սև մազեր ուներ ու սպիտակ մաշկ, միջահասակ էր, բավականին կոկիկ ու բարետես: Իմ համար տատիկս միշտ եղել է ու կմնա կանացի իդեալ: Միշտ զարմանում էի, թե այդքան էներգիան որտեղից նրա մեջ, հասցնում էր ամեն ինչ, հրաշալի ձեռք ուներ, անգամ ամենասովորական կարտոֆիլը այնքան համեղ էր տապակում, իսկ գաթան ուղղակի անմահական էր: Հյուրասեր կին էր, երբ տուն մարդ էր գալիս, առանց ինչ որ բան հյուրասիրվելու չէր թողնի, որ դուրս գան, անգամ թռչունները, որ անցնում էին իր տան մոտով, սոված չէին անցնում, նրանց համար միշտ հացի փշրանքներ կային: Ուժեղ կին էր, այնպիսի դժվարությունների մեջով էր անցել, որ երբեմն զարմանում էի, ինչպես է դիմացել: Զիջող էր, ու անսահման ներող: Իսկ այ թե այդ մեծ սիրո պաշարը որտեղ էր տեղավորում, չգիտեմ, բայց անսպառ էր այդ սերը, որ նա տալիս էր, ա ... Կարդալ ավելին »

ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1696-անգամ 25.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Առաջին անգամ «Արարատ» միության երիտասարդներս, երբ միության ապագա գրասենյակ մտանք, ամբողջը քարուքանդ վիճակում էր: Երիտասարդներիցս յուրաքանչյուրը իր փոքրիկ լուման է դրել այդ գրասենյակի կայացման համար` 200 դրամ, 500 դրամ, գրասենյակում տարբեր բարեկարգման աշխատանքներ են կատարվել: 
Մենք շնորհակալ ենք նաև այն բոլոր բարերարներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել մեր գրասենյակի համար, ու ցավում ենք, որ այսպես եղավ: Ու այսօր այդ նույն երիտասարդի առջև դուռը փակում են, կողպեք են փոխում ու ներս չեն թողնում մտնել: 
Մարդիկ էլ, չգիտես ինչու որոշում են հանկարծ հայտնվել եկեղեցու կողքին, ու Արարատ միության երիտասարդներին անհիմն մեղադրանքներ ներկայացնել, չփորձելով հասկանալ նրանց հոգեվիճակը: Գիտե'ք հարգելիներս, եթե ձեզանից շատերը եկեղեցում ընդամենը մոմ են վառում, այս երիտասարդներ ... Կարդալ ավելին »
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 695-անգամ 23.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)



Մարդիկ հաճախ անգիտակից, եսակենտրոն ու անմիտ են, 
Ներիր նրանց ամեն դեպքում:
Եթէ բարի ու ազնիւ ես, միգուցէ քեզ մեղադրեն եսակենտրոն ձգտումներում, 
Ազնիւ եղիր ամեն դեպքում:
Թէ յաջողուես կը շահես շատ կեղծ ընկերներ եւ իրական թշնամիներ 
Յաջողուիր դու ամեն դեպքում:
Եթէ անկեղծ ու ազնիւ ես, մարդիկ գուցէ փորձեն խաբել, 
Անկեղծ եղիր ամեն դեպքում:
Տարիներիդ կառուցածը, միգուցէ մեկ գիշերուայ մէջ աւերակեն,  ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 890-անգամ 23.07.2013-ից | Մեկնաբանություններ (0)

« 1 2 ... 4 5 6 7 8 ... 11 12 »
«  Մայիս 2024  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024